Հայ կնոջ վեհ գաղափարներն ու ձգտումները չեն խեղդվել՝ հատկապես օրհասական օրերին, հայ կինը միշտ էլ գիտակցել ու մարտնչել է, հերոսացել է կամ հերոսներ ծնել. Տիգրանուհի Կարապետյան Ֆուտբոլիստը 5 տարով որակազրկվել է մրցավարին հարվածելու համար Հադրութի և Ֆիզուլիի շրջաններում որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել Ցանկացած միջավայրում, ուր այսօր կհայտնվեք, ձեզ սպասվում է հաջողություն. Օրվա աստղագուշակ Որպես զինվորական, ով իր ժամանակին ստեղծել է զինված ուժերը, սատարում եմ Գլխավոր շտաբի պետին եւ շտաբի ողջ սպայական կազմին. Նորատ Տեր-Գրիգորյան Հայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են. Աբրահամյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք. մահացել է 6 մարդ Բայդենը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Որքան էլ ժամանակի մեջ փոխվենք, միեւնույն է, հայ կինը մնում է յուրահատուկ իր չծերացող գեղեցկությամբ եւ քնքշությամբ.Հերոս Սասուն Մկրտչյանի մայրիկը հայ կանանց բացառիկ լինելու մասին


ՀԱԿԱՀԱՅ «ԿՌԻՍՆԵՐԸ» ԿԻՆՔՆԱՊԱՀՊԱՆՎԵ՞Ն ԳԱՐՆԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Վերլուծություն

Սերժ Սարգսյանի ասուլիսն, անշուշտ, ցնցեց քաղաքական դաշտը: Թեեւ այն դաժան ջղակծկումների մեջ գցեց խունտային, սակայն Նիկոլը գերադասեց անձամբ չպատասխանել, այլ համացանցում քսի տալ իր ֆեյքերի բանակին, սակայն հողատուի վարկանիշի դագաղի մեխերն արդեն խփված էին, եւ անդառնալիորեն: Միաժամանակ ՀՀ երրորդ նախագահը քաղաքացիների քաղաքական բառապաշարը հարստացրեց նոր բառերով. «կապիտուլյանտներ»` էլիտաների համար եւ «կռիսներ» լայն զանգվածների համար:

 

ԱՌՆԵՏԱԶԵՐԾՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փետրվարի 20-ի մեծ հանրահավաքին ընդառաջ պոզիտիվ ազդակ եկավ հարեւան երկրից, եւ ինչպես ասում են` տարոսը մեզ: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաշտոնաթող լինելու իր որոշման մասին. «Ես որոշում եմ կայացրել թողնել զբաղեցրածս պաշտոնը: Իհարկե, ես հավատում եմ եւ ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնել բեւեռացումը մեր երկրում: Քանի որ վստահ եմ, որ բեւեռացումը մեր միջեւ եւ առճակատումն ամենամեծ ռիսկն է մեր երկրի ապագայի, տնտեսական զարգացման եւ ցանկացած տեսակի ճգնաժամի համար»,- հայտրարել է Գախարիան:

Վրաց վարչապետը գերխնդիր է դնում նվազեցնել բեւեռացումը, իսկ մեր «առնետապետը» ձգտում է բեւեռացումը հասցնել ծայրահեղ վիճակի: Եվ այդ նպատակով Գյումրիի ճանապարհին մի քանի անգամ էժանագին թատրոն է բեմադրում` ճանապարհին մի քանի անգամ կանգնեցնող եւ անվերապահ զորակցություն հայտնող «քաղաքացիների» ինքնաբուխ խմբերի տեսքով: Գումարած դրան` ՔՊ կուսակցությանը (հապավման ճշմարիտ բացվածքը` «քաղաքացիական պատերազմ») եւ սորոսականներին հանձնարարելով այլանդակել Սահմանադրությունը եւ օրենսդրությունը` սոփական վերարտադրությունն ապահովելու նպատակով: Վերացնում են ԱԺ-ի «որակյալ մեծամասնության» գաղափարը, մամուլը փորձում գցել դաժան մամլիչի տակ, գումարած դրան` վերացնել ՏԻՄ ընտրությունները, դրանք փոխարինելով նշանակումներով: Իսկ խելահեղ իշխանամոլության դրդապատճառն, անշուշտ, նոր դավաճանություններն են: Իր թելեգրամյան ալիքում հերթական բացահայտումն է գրել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը.

«Նիկոլն ու իր թիմը ամեն օր նվաստանում են ու նվաստացնում են մեզ բոլորիս: Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են, իսկ Նիկոլի թիմը խոսում է տարածաշրջանային համագործակցության մասին: Ադրբեջանն ու Թուրքիան նոր զորավարժություններ են անցկացնում, իսկ Նիկոլը խոսում է սահմանները բացելու մասին: Սա շարունակվում է արդեն 4 ամիս: Փաշինյանը եւ նրա կապիտուլյացիոն թիմը շարունակում են նվաստանալ, հանձնել նոր տարածքներ, ոչնչացնել բանակցային դիրքերն ու իրավիճակը շտկելու ցանկացած հեռանկար: Նրանք հույս ունեն, որ Ալիեւի հետ խաղալով կկարողանան գոնե մի բան ստանալ, որը կօգնի նրանց մնալ իշխանության: Այս խաղի քայլերից մեկը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուստամ Մուրադովի եւ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության նախագահ Ալի Նագիեւի նախատեսված հանդիպումն է: Գաղտնի հանդիպումը, որի շուրջ Արմեն Աբազյանը պայմանավորվել էր վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ, տեղի կունենա առաջիկա օրերին, շփման գծում, Մատաղիսից ոչ հեռու: Աբազյանը, Հարությունյանը եւ Նագիեւը նախատեսում են քննարկել «ենթակառուցվածքային խնդիրները», իսկ, ըստ էության` Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրացնելու քայլերը»:

Այսինքն` Նիկոլը շտապում է անշրջելիորեն կանաչ լույս վառել պանթուրքիզմի առաջ, ինչը առավել հրատապ է դարձնում երկրի առնետազերծման հարցը: Եվ իզուր չէ, որ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ ՀՀԿ-ի ճամբարներն իրենց բովանդակ մեդիա եւ կազմակերպչական ռեսուրսը գործադրում են փետրվարի 20-ի հանրահավաքի հզորությունն ապահովելու համար: Իր հերթին, խունտան դրան հակադրում է ոստիկանական անմաքուր սադրանքները եւ նոր քրգործեր կարելու պրակտիկան: Արդեն անցան Տարոն Մարգարյանին եւ Արման Սահակյանին, եւ դրա վրա հաստատ կանգ չեն առնի: Ի դեպ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, դիմելով Նիկոլին, նաեւ շեշտում է, որ վերջինիս մեթոդներն ավելի անբարոյական են, քան ցեղասպան երիտթուրքերինը. «Նույնիսկ թուրքական յաթաղանը, Մեծ Ցեղասպանության տարիներին չէր պահանջում, որ հայրենազրկվող հայ ժողովուրդը գովերգի Քեմալին կամ Թալեաթին: Բայց Ալիեւն ու դու, ստիպում եք, որ ձեր ձեռքն ընկած Հայը, ստիված լինի ձեզ գովերգելու: Որովհետեւ երկուսդ էլ թերարժեքության կոմպլեքսներ ունեք, ու ատում եք հային: Գոնե հասկանում ես, որ շատ քիչ տարբերություն կա քո եւ Ալիեւի միջեւ: Նա ստիպում է կամ բիրտ ուժով թելադրում է, որպեսզի գերեւարված հայորդիները կրկնեն, որ «Ղարաբաղն Ադրբեջան է»: Իսկ դու, քո հպարտ քաղաքացուն «ստիպում» ես, որ այսքան ողբերգություններից ու կորուստներից հետո, կանգնեն ու թշվառաբար ասեն` «թավիշը թարգեք» ու ձեռի հետ էլ քեզ գովերգեն»: Տպավորությունն այնպիսին է, որ «կռիսներն» ամեն ինչ անում են` ժողովրդին լրիվ հունից հանելու համար, իսկ դա շատ վատ ավարտ կունենա խունտայի համար:

ՈՎՔԵՐ ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ

Հարկ է արձանագրել հետեւյալը` որ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո բանակի արժանապատիվ սպայակազմը` ներկա եւ նախկին, կանգնեց նրա կողքին: Սա հիմնավորվում է Սեյրան Օհանյանի, Արտակ Դավթյանի, Մովսես Հակոբյանի վերջին հարցազրույցներով: Իսկ պաշտոնաթող դեսպան Միքայել Մինասյանը բավականին ընդարձակ եզրակացություն է հրապարակել հարցազրույցի մոտիվներով, մասնավորապես` շեշտելով որ շատ-շատերը պարտավոր են ներողություն խնդրել Սերժ Սարգսյանից 2018-ին նրան ինչպես դավաճանելու, այնպես էլ մենակ թողնելու համար. «Սերժ Սարգսյանին ներողություն են պարտք էլիտաներն ու ժողովուրդը: Նա գուցե սխալ էր հաշվարկել կամ թերի, բայց բոլորը դուրս եկան նրա դեմ, որովհետեւ մտածում էին, որ Սերժ Սարգսյանին պաշտպանելը ամոթ է: Ու որքան էլ տարօրինակ է, բայց հիմա ամենաշատը քարկոծում են նրանք, ովքեր դավաճանել են իրեն, իրենց եւ արդեն երկրին: Նրանք հիմա ասում են, թե խաբվել են Նիկոլի կողմից ու դրա մեղավորը Սերժ Սարգսյանն է (ու ոչ ոք մինչեւ հիմա չի հարցնում, թե ինչո՞ւ է մեղավոր, եթե իրենք որոշեցին սիրել ու կուրորեն հավատալ անգրագետ ոչնչությանը): Սերժ Սարգսյանին քարկոծում են Ռոբերտ Քոչարյանի ներկայիս հետեւորդներից ոմանք` փորձելով այդ աղմուկի մեջ մոռացության մատնել 2018-ի ապրիլ-մայիսին իրենց մշտական եւ հպարտ ներկայությունը Նիկոլի հանրահավաքներին, որտեղ որքան ուժ ունեին գոռում էին «դուխով», իսկ հիմա ակնարկում են, թե «Նիկոլը Սերժի պրոյեկտն է»: Եվ այստեղ բնական հարց է ծագում` իրենց էլ էր Սերժն այնտեղ ուղարկե՞լ: Ներողություն պիտի խնդրեն Լեւոն Տեր-Պետրոսյանի «ձագերը», որոնք տարիների ընթացքում վերածվեցին «աբիժնիկների սեկտայի» եւ մոռացան, որ իրենց ղեկավարին ու իրենց մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանը վերադարձրեց հասարակություն: Սերժ Սարգսյանը փորձեց վերականգնել հանրային համերաշխությունը` տեղ տալով Վաղարշակ Հարություններից մինչեւ Անդրանիկ Քոչարյաններ, որոնք ընդամենը 10 տարի անց նորից ապացուցեցին իրենց պոռնկությունը եւ ամեն գնով իշխանություն հետույքում մնալու իրենց կյանքի ցանկությունը: Ճի՞շտ է արել Սերժ Սարգսյանը, ըստ իս, մարդու տեսանկյունից` ոչ, նախագահի տեսանկյունից` այո: Ներողություն են պարտք արցախցիները, որոնք երկիր պահող հպարտ ժողովրդից ընդամենը մեկ օրում վերածվեցին ստրկամիտ ժպիտով Նիկոլին ծաղիկներով դիմավորողների ու ամեն անհեթեթություն ծափահարողների, իսկ հիմա ծեծված երեխայի պես իրենց շուրջն են նայում, թե ինչպես պիտի ապրեն այս ավերակի մեջ: Սերժ Սարգյանին ներողություն են պարտք արվեստագետներն ու շոու բիզնեսի աստղերը, որոնք իրենց ինստագրամյան, յութուբյան ու ֆեյսբուքյան հաշվիներով քարոզում էին «սեր ու հեղափոխություն»: Իսկ այսօր նոր Հայաստանի քարոզիչները ինքնամոռաց փորձում են մաքրել իրենց վրայից Արցախի ու տղաների արյունը, արտագաղթի գարշահոտը` լավագույն դեպքում հայտարարելով, թե իրենք հիասթափվել են ու այլեւս քաղաքականությամբ չեն զբաղվում: Ներողություն պիտի խնդրեն ՏՏ ոլորտի տղաներն ու աղջիկները, որոնք ծրագրեր էին գրում Նիկոլի էջին ֆեյք լայքեր ավելացնելու համար, քուչի լավ տղերքը, որոնք փողոց էին փակում, հայոց պատմության ուսուցիչները, որոնք երեխաներին տանում էին հանրահավաքի, իսկ հիմա խոնավ աչքերով պատմություն են խմբագրում»:

Ի դեպ, այդ` գոնե մտովի ներողություն խնդրելու գործընթացը հեշտացրեց եւ ինքը` երրորդ նախագահը, հայտարարելով, որ այլեւս իրեն չի տեսնում որեւէ բարձրագույն պաշտոնի: Դրանով նա փարատեց քարոզչական միֆերի զոհերի մտավախությունները` «նախկինների» ռեւանշի վերաբերյալ: Բայց նաեւ շեշտեց, որ ՀՀԿ-ի քաղաքական ակտիվության չափաբաժինը գնալով միմիայն ավելանալու է:  Ի դեպ, Մ. Մինասյանն է հատուկ շեշտել է` որ Հանրապետականն այս երեք տարիների ընթացքում իր քավարանով անցել է պատվով` ցույց տալով, որ գիտակցել է իր մեղքի բաժինը, մաքրել է իր շարքերը եւ իշխանական ուժից դարձել է Հայաստանի ամենամեծ, ամենակուռ ու կազմակերպված ազգային-քաղաքական ուժը: Կարծում ենք, որ ՀՀԿ-ն ապագա իշխանության մաս լինելու է: Ապագա իշխանությունում փրկիչներ չկան: Պետք է հարմարվել այն մտքին, որ հաջորդ իշխանությանը ու նրա ղեկավարին մեծ հավանականությամբ ժողովուրդը չի սիրելու: Վստահաբար` չի հասկանալու: Ավելին` իրեն այդ սերը պետք չի լինելու, բայց ըմբռնումը շատ է պետք լինելու: Ապագա իշխանությունը պոպուլիստական  կապիկություններ չի անելու, «խոնարհվում եմ բոլորիդ առաջ» տհաս շոուներ չի անելու, որ իրեն սիրեն: Կայացնելու է ծանրագույն որոշումներ, շատ դեպքերում` ի հակառակ հանրության կամքի: Առանց դրա Հայաստանն արեցնել չի ստացվի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հայ կնոջ վեհ գաղափարներն ու ձգտումները չեն խեղդվել՝ հատկապես օրհասական օրերին, հայ կինը միշտ էլ գիտակցել ու մարտնչել է, հերոսացել է կամ հերոսներ ծնել. Տիգրանուհի ԿարապետյանՖուտբոլիստը 5 տարով որակազրկվել է մրցավարին հարվածելու համարՀադրութի և Ֆիզուլիի շրջաններում որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվելՑանկացած միջավայրում, ուր այսօր կհայտնվեք, ձեզ սպասվում է հաջողություն. Օրվա աստղագուշակՈրպես զինվորական, ով իր ժամանակին ստեղծել է զինված ուժերը, սատարում եմ Գլխավոր շտաբի պետին եւ շտաբի ողջ սպայական կազմին. Նորատ Տեր-ԳրիգորյանՀայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են. ԱբրահամյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք. մահացել է 6 մարդԲայդենը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՈրքան էլ ժամանակի մեջ փոխվենք, միեւնույն է, հայ կինը մնում է յուրահատուկ իր չծերացող գեղեցկությամբ եւ քնքշությամբ.Հերոս Սասուն Մկրտչյանի մայրիկը հայ կանանց բացառիկ լինելու մասին«Ժողովուրդ». Հայկ Մարությանի անգործության հետեւանքը. տասներկու հազար երեխա մանկապարտեզ չի կարողանում ընդունվելԴժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը. Լարսի ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա. ԱԻՆ«Փաստ». Ներդրումային իմիտացիա. տնտեսությունը «փրկելու» ֆոն ստեղծելու նպատակով իշխանությունները մի մեխանիզմ են մշակելԶոհվածի ծնողը նայում ու մտածում ա. «իմ լույս տղեն զոհվեց, իսկ էս փնթի թյուրիմացությունը ախռանիկներով օրը մի կաֆեում քցած ա: Սա արդա՞ր ա»Ժիրինովսկին պատմել է ԽՍՀՄ-ի պահպանման դեպքում Ռուսաստանի ճակատագրի մասին«Փաստ». Ինչի՞ համար են «տրանսպորտային» ծախսերը. «գեղեցիկ» սխեմա են մտածելԱ՛յ ոչնչություններ, մի մեքենա էլ չունեի՞ք որ Վազգենի արձանը Շուշիում չթողնեիք գազանների ձեռքը. Տիգրան Ներսիսյան «Հրապարակ». Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է«Ժողովուրդ». Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին Նիկո՛լ, վերջ տուր թավիշիդ ու պատասխանի Իլհամին.Գագիկ Համբարյան«168 ժամ». Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին«Փաստ». «Բոլորին ուղարկելու եմ գրողի ծոցը». Փաշինյանը բավականին նյարդային է ընդունել դիպկորպուսի «դեմարշը» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինենՄեր սեւ սիրտ, Աշոտիկի պինգվիններով նասկիք...Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԹԱԼԱՆԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ԹԵՄԱՆ ԴԱՐՁԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԱրմենուհի Դարչինյանի գրքի շնորհանդեսըԴիլիջանի «արու» քաղաքապետը աջուձախ պաշտոննե՞ր է խոստանումՓաշինյանը դուրս է եկել ոչ թե օնիկ գասպարյան անձի, այլ ամբողջ բանակի դեմ. Վահե ԳրիգորյանՆիկո՛լ, ժամդ գալու է, եւ գնալու ես բանտախուցդ. Գեղամ ՆազարյանԱրտահերթ ընտրություններ իսկապես պետք է լինեն, բայց ի՞նչ տարբերակով եւ ինչպե՞ս, առայժմ չեմ կարող ասել. ՎարդանյանՏեղի ունեցավ “Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միուոթյան” շարժման խորհրդի նիստըԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՆիկոլը չի ուզում, բայց չի էլ կարողՈ՞Վ Է ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՑԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ«ՀԱՃԱԽՈՐԴԸ ԿԴԻՄԱԴՐԻ, ԿԳՈՌԱ, ԲԱՅՑ ԴԱ ՀԻՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է»«ԹԱՎՇՅԱ», ՌԱԶՄԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀԵՂԱՇՐՋՈՒՄՔաղաքացին հեռացրել է Վազգեն Սարգսյանի հուշարձանին Նիկոլ Փաշինյանի դրած ծաղիկներըՉինաստանը խոստանում է աջակցել ԱՀԿ-ին կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրիԲելառուսի գլխավոր դատախազությունը Լիտվային խնդրել է արտահանձնել ՏիխանովսկայայինԱրցախի բուհերում անվճար կարող են սովորել նաև ՀՀ քաղաքացիներըԱրա Սաղաթելյանն ազատ արձակվեցԱԺ-ում «չ»ընտրություն էրԳարշահոտ գանգրենան անարգել տարածվում է մեր երկրով, քանզի ժողովուրդը վարանում է դանակ վերցնել ձեռքը. Արմեն ԱշոտյանԲՀԿ-ում վճռորոշ լռություն էՔՊ-ական գործիչների մոտ քաղաքական սրացումների ժամանակ հարվածը ԶԼՄ-ներին ուղղելը, կարծես, տխուր ավանդույթ է դառնում. Աղաջանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ