Սեպտեմբերի 23-ը պատմության մեջ Դավիթ Մարդյանը կնոջ հետ լուսանկարներ է հրապարակել «Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք Այն ծրագրերը, որոնք համարվում են իբրեւ լրտեսություն, անձամբ մասնակցել է նաեւ Փաշինյանը. Նիկողոսյան «Իմ կյանքի նվեր» ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ Այլընտրանքային լուրեր 22.09.20 Դավիթ Բաբայանի թեստի պատասխանը դրական է ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը․ Արցախի ԱԳՆ Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. խաչքարը ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա, նա տեղում մահացել է


ԱՌԱՋ, ԴԵՊԻ ՆՈՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Միջազգային

Ինչպես ներկայացրել էինք մեր նախորդ հրապարակման մեջ. «Հաջորդ շաբաթվա (այս- Հեղ.) սկզբին տեղի կունենա Բատկայի այցը Մոսկվա, որի ընթացքում, մեծ հավանականությամբ, ՌԴ-Բելառուս Միության հետ կապված հստակ նորություններ կլինեն»: Աղբյուրը չէր սխալվել. թեեւ առանց ավելորդ աղմուկ-աղաղակի, երեկ Լուկաշենկոն մեկնեց ՌԴ: Ճիշտ է, Պուտինի հետ հանդիպումը կայացավ ոչ թե Մոսկվայում, այլ՝ Սոչիում, սակայն դա, հասկանալի է, բան չի փոխում:

 

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ԱՅՑԻ ՉՀԱՋՈՂՎԱԾ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

Այցը դեռ չսկսված` Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հստակեցրեց նաեւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման օրակարգը: Այն է՝ «բանակցությունները տեղի կունենան դեմ առ դեմ ձեւաչափով»: Իսկ բուն օրակարգում դրված է «երկկողմ համագործակցության վիճակը եւ զարգացման հեռանկարները, միութենական հարաբերությունների թեմատիկան»: Բնականաբար, նաեւ միջազգային խնդիրները եւ Բելառուսի շուրջ ստեղծված իրադրությունը: Դա հաստատեց ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը. «Հատուկ ուշադրություն է նախատեսվում հատկացնել առեւտրատնտեսական, էներգետիկ եւ մշակութային-հումանիտար ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը, ինչպես նաեւ Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացման հեռանկարներին»:

Մինչ բուն այցին հասնելը` նկատենք, որ դրան ակնհայտ տագնապով էին սպասում ուլտրալիբերալ շրջանակները  եւ այդ համակարգի տակ գործող երկրները: Դրա հիմնավորումներից մեկն էլ այն է, որ կիրակի օրը Բելառուսում փորձեցին գնալ ընդվզումների առավելագույնս սրացման, այդ թվում՝ փողոցներ գրավելու, բարիկադներ կառուցելու տեսքով եւ այլն: Բացի այդ, Լեհաստանն արդեն սկսեց բելառուսական «հեղափոխական» զանգվածին ֆինանսավորել, ավելին՝ հսկայական փողեր տալ, անգամ հրապարակային հայտարարությունների գնալ, որը, թերեւս, «հեղափոխականներին» էլ ավելի ոգեշնչելու միջոց էր, սակայն իր հերթին էր վկայում Լուկաշենկոյի մոսկովյան այցի առաջ բերած խորը անհանգստությունների մասին: Իսկ թե ինչից է բխում նման անհանգստությունը, դժվար չէ կռահել նույն երկրից եկող մեկնաբանություններից: Օրինակ, Լեհաստանի Ռազմական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր Պյոտր Գրոմալսկին, այսինքն, ամենեւին էլ ոչ պատահական անձնավորություն, նախօրեին նման գնահատական հնչեցրեց. «Լեհաստանն իր արեւելյան սահմաններին կարող է բախվել նոր տիպի Ռուսական կայսրության հետ»: Պրոֆեսորն իր տեսակետը կապում է Ռուսաստանի եւ Բելառուսի ինտեգրման հետ. «Հենց Բելառուսն է առանցքային` եվրոպական անվտանգության տեսանկյունից: Եթե ռուսներն այդ երկիրն ամբողջությամբ ընդգրկեն իրենց համակարգում, մենք կբախվենք Ռուսական կայսրության նոր տեսակին` մեր սահմանին»:

Դժվար չէ կռահել, որ  Վարշավան իր համար նման մռայլ հեռանկարի զարգացման առանցքային փուլերից մեկն է համարում հենց Լուկաշենկոյի այս այցը՝ մի վերջին փորձ ձեռնարկելով, փողոցային անցումների միջոցով այն կանգնեցնել:Եթե թեկուզ մասամբ  հաջողվեր, կարելի  էր  անցնել ավելի ռեալ գործողությունների. ի վերջո, այն,  որ ՆԱՏՕ-ն վերջին ժամանակներս լրջորեն ակտիվացել է այս ուղղությամբ, իր հերթին պատահական չի կարող լինել: Սակայն այս ամենին զուգահեռ, «Bloomberg»-ը տեղեկացրեց, որ Պուտինը միանգամայն վստահ է, որ Բելառուսում անակնկալներ չեն լինի: Բայց սրանով հանդերձ, համատեղ զորավարժությունների անվան տակ այս օրերին Բելառուսում տեղակայվեց ռուսական ամենապատրաստված ստորաբաժանումներից մեկը՝ Պսկովի օդադեսանտային դիվիզիան ¥ի դեպ, այս  ստորաբաժանումը Երկրորդ աշխարհամարտում մասնակցել է Բելառուսի, Լեհաստանի ազատագրմանն ու Բեռլինի գրավմանը, իսկ մեր օրերում անցել է գործնականում բոլոր «թեժ կետերով», այդ թվում՝ ՌԴ կազմ Ղրիմի վերադարձի օպերացիային¤: Այսինքն, նման տրամաչափի ստորաբաժանում այս օրերին Բելառուս գործուղելով, Մոսկվան նաեւ ցույց տվեց,  որ անգամ քիչ անհանգստություն ունենալով, այնուամենայնիվ, նաեւ ուժային բաղադրիչի հաշվին է ուզում ապահովագրվել Բելառուսի հետ կապված ցանկացած անակնկալից: Եվ այն, որ այսքանից հետո Բելառուսում իրավիճակը թեժացնելու վերջին փորձը եւս ձախողվեց, իհարկե, սպասելի էր:

 

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՆՈՐ ՏԱԿՏԻԿԱՆ

Լուկաշենկոյի այցը կանխել չկարողանալով` Արեւմուտքն անցավ այլ տակտիկայի: Այսպես, երեկ մի շարք լրատվամիջոցներ սկսեցին քարոզարշավ այս ուղղությամբ՝ եթե Պուտինը աջակցի Լուկաշենկոյին, նրա դեմ դուրս կգա Բելառուսի ժողովուրդը: Այդ միտքը, օրինակ, ընդգծված է «Bloomberg»-ի մոտ. «Եթե Կրեմլը կենտրոնանա Ալեքսանդր Լուկաշենկոյին աջակցելու վրա, ապա Ռուսաստանը կարող է իր համար ամենաբարեկամական հարեւանին վերածել այնպիսի բնակչությամբ երկրի, որը Լուկաշենկոյի մեջ միայն դավադիր է տեսնում»: Իսկ ահա ԱՄՆ-ն նույն մտքին գնաց պաշտոնապես. պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգեն հայտարարեց. «Եթե Կրեմլը շարունակի գործել նույն ոգով, ապա Ռուսաստանը կարող է իր դեմ տրամադրել բելառուս ժողովրդին, որը ՌԴ-ի հետ խնդիրներ չունի»: Դանիական «Berlingske»-ն եւ բրիտանական «Guardian»-ը մի փոքր այլ ուղղությամբ գնացին՝ մեջբերելով բելառուսական սորոսածին ընդդիմությանը, թե. «Մենք թույլ չենք տա Լուկաշենկոյին վաճառել մեր հողը»: Եվ այսպես շարունակ: Արեւմտյան այս աղմուկն ավելի շուտ այն տրամադրություններն է առաջացնում, որ, չկարողանալով գործնականում կանխել Լուկաշենկոյի այցը, հիմա փորձում են Մոսկվային համոզել, թե՝ «Բելառուս ժողովուրդը դեմ է ամեն մի ինտեգրման»: Բայց այն, որ ուլտրալիբերալ լրատվամիջոցները «ժողովուրդ» ասվածի տակ նկատի ունեն սեփական «հեղափոխական» զանգվածը, որը, ինչպես ցույց տվեցին հանրահավաքները, հազիվ մի քանի տասնյակ հազարի կարգի է՝ գրեթե 10 միլիոնանոց երկրում, հասկանում են բոլորը: Եվ ասել, թե Պուտինը լուրջ կվերաբերվի  նման քարոզչական տեխնոլոգիային, միամտություն կլիներ:

 

ԲԱՏԿԱՆ ԿՓՈՐՁԻ ԽՈՐԱՄԱՆԿԵԼ

Սակայն Մոսկվան ամեն դեպքում Լուկաշենկոյի այցի շեմին ցույց տվեց, որ ունի մտավախություններ: Ընդ որում, ոչ թե Բելառուսի շուրջ իրավիճակի, բելառուս ժողովրդի, կամ արտաքին սորոսանմանների քարոզչության, կամ գրոհների հետ կապված, այլ անձամբ` Լուկաշենկոյի: Նման մտավախության ազդակ կարելի է համարել Կրեմլի մերձավորի համարում ունեցող, հեղինակավոր ռազմական լրագրող Ալեքսանդր Կոցի կողմից նախօրեին հնչեցված այն միտքը, ըստ որի. «Վերջին 5-10 տարիների իր քաղաքականությամբ Լուկաշենկոն այնպես է արել, որ ես վստահ չեմ, որ բելառուսական հասարակության մեծամասնությունն արդեն ցանկանում է ինտեգրվել Ռուսաստանին... Վերջին հինգ տարիների ընթացքում ոչ ոք ավելի շատ չի արել Բելառուսում ռուսամետ շարժումների ջախջախման համար, քան Լուկաշենկոն, ոչ ոք ավելին չի արել արեւմտյան ՀԿ-ները ողջ Բելառուսում տեղակայելու համար»: Իսկ ահա ռուսական փորձագիտական շրջանակները բաց տեքստով ենթադրում են, որ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն «կփորձի խորամանկել»: Սա պարզ ակնարկ է, որ  Մոսկվան, փրկելով Լուկաշենկոյին տապալումից, այնուամենայնիվ, դեռ ունի լուրջ կասկածներ, որ նա դեռ կարող է կրկնակի խաղի մեջ մտնել: Սակայն այս իրավիճակում Բատկան մանեւրելու լայն հնարավորություններ պարզապես չունի: Արեւմուտքը նրան ներկայացրել է գրեթե Կիմ Չին Ինի տեսքով, դրանով ինքն իրեն զրկելով Լուկաշենկոյի հետ պայմանավորվելու հնարավորություններից: Կարճ ասած, Լուկաշենկո-Արեւմուտք բոլոր կամուրջներն այրված են, ավելի ճիշտ` դրանք այրվեցին միտինգային այն սկզբնական օրերին, երբ Մոսկվան չէր միջամտում, եւ «հեղափոխության» կազմակերպիչներին թվաց, թե Լուկաշենկոյի հարցերը լուծված են, նրան կարելի է հանգիստ «դուրս գրել»: Բատկային նման իրավիճակում, ինչպես ենթադրում են  ռուս մի շարք հեղինակավոր աղբյուրներ, կմնա  փորձել համոզել Պուտինին, որ ինքն անփոխարինելի է, եւ եթե տապալվի, ռուսները վերջնականապես կկորցնեն Բելառուսը: «Բայց,- ենթադրում են նույն աղբյուրները,- Մոսկվան ունի մի շարք խաղաթղթեր եւ կարող է Լուկաշենկոյի տապալման դեպքում կազմակերպել իշխանության փոխանցում ոչ թե «հեղափոխականներին», այլ գործող իշխանական համակարգի այլ վստահելի ներկայացուցիչներին, դրանով պահելով Բելառուսը»: Ու այցի շեմին Մոսկվայի նման հնարավոր քայլերի մասին տեղեկատվություն դնելով շրջանառության մեջ, թերեւս Մոսկվան փորձեց Բատկային եւս ամեն մի «սյուրպրիզային» քայլից հեռու պահել: Այսպիսով, ինչպե՞ս անցան Պուտին-Լուկաշենկո բանակցությունները: Բանակցությունները «փակ» էին, «դեմ առ դեմ» ձեւաչափով, եւ ամբողջական պատկերը միայն առնվազն այսօր-վաղը հնարավոր կլինի ստանալ: Սակայն վերլուծական հանրության ¥այդ թվում՝ արեւմտյան¤ գնահատականները հիմնականում նրա օգտին են, որ այս հանդիպումը վճռորոշ խթան կդառնա նոր Միութենական պետության հռչակման գործընթացի համար: Բանակցություններին նախօրդած նախագահների հակիրճ ելույթները եւս այդ մասին է խոսում: Իսկ եթե նման ակտիվացումը եղավ, ապա դրա հաջորդ փուլն է դառնալու Միության ընդլայնումը, ընդ որում` առաջին հերթին ԵՏՄ, ՀԱՊԿ եւ ԱՊՀ երկրների հաշվին: Ինչի մասին, ի դեպ, ենթադրություններ ներկայացնելու առիթներ բազմիցս ենք ունեցել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Երկրաշարժ՝ Շիրակի մարզում․ Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում ցնցումներն զգացվել են 2-3 բալ ուժգնությամբՍեպտեմբերի 23-ը պատմության մեջՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԱՄՆ-ն շուտով կանհետանա. սկանդալային քաղաքական գործչի մարգարեությունը «Ժողովուրդ». Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին«Ժողովուրդ». Տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա«Հրապարակ». Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը հնարավոր է չմասնակցեն ՍԴ նախագահի ընտրությանը«Հրապարակ». Վիտալի Բալասանյանը փորձում է ոտքի հանել հայաստանյան ընդդիմադիր դաշտըԴավիթ Մարդյանը կնոջ հետ լուսանկարներ է հրապարակել«Տո՛, դու ո՞վ ես, ա՛յ տղա. առաջին պատվավոր հյուրդ Կարաբինան էր». Գևորգ Պետրոսյանը՝ նախարարին««Դոսյեն» կազմվել է Հայաստանում». Տարոն Սահակյան«Առավոտյան Նիկոլը զանգեց, ասաց՝ ինձ թիկունքից հարվածում են». Վ. Բաղդասարյանը՝ 2018-ի դեպքերի մասին«Վտանգ կար, որ 2018-ի ապրիլի 24-ին կլիներ զինված դիմադրություն և երկրորդ եղեռն». Վահրամ Բաղդասարյան«Փաստ». Պոպուլիզմն այլևս չի աշխատում«Փաստ». Ինչո՞ւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից ոչ մի բուժաշխատող չպարգևատրվեց«Հրապարակ». Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունըԵրևանում և մի քանի մարզում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն«Հրապարակ». Ծառուկյանի գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որը հլու-հնազանդ տալիս է բոլորի կալանքի սանկցիաները«Փաստ». Լուրջ հակասություններ են ի հայտ եկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջևԼարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համարՊարգևատրման թեկնածուներ առաջադրելիս «ՆՈՐՔ» ԻԿՀ-ի անձնակազմը չպետք է անտեսվեր․ բաց նամակ՝ ՀՀ նախագահին և վարչապետին«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քԱյն ծրագրերը, որոնք համարվում են իբրեւ լրտեսություն, անձամբ մասնակցել է նաեւ Փաշինյանը. Նիկողոսյան«Իմ կյանքի նվեր» ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԱյլընտրանքային լուրեր 22.09.20Դավիթ Բաբայանի թեստի պատասխանը դրական էՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածելԱդրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը․ Արցախի ԱԳՆՈղբերգական դեպք Կոտայքի մարզում. խաչքարը ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա, նա տեղում մահացել էԱրսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել«Ամաչում եմ ասել, քանի կգ եմ դարձել». Ժաննա Բուտուլլյանն անխնա գիրացել էԳարիկ Սարգսյաը կրկին աշխատանքի չի՞ հաճախելԻնչ ըմպելիքներով կարելի է փոխարինել սուրճը բավարար էներգիա ստանալու համար«Դերասանը չպետք է ինքնասիրահարված լինի» ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆիագարա ջրվեժը՝ լուսավորված հայկական դրոշի գույներովՎլադիմիր Պուտինի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում (ուղիղ միացում)Ինչպե՞ս մաքրել բնակարանը՝ ծխախոտի ծխի մնացորդներից ազատվելու համարՈրոնք են ամենակարևոր վիտամիններն աշնանն իմունային համակարգն ամրապնդելու համար«Գո՞հ ես, Ռիփո՛». Անահիտ Սիմոնյանը՝ Հռիփսիմե Հակոբյանին (ֆոտո)Ուզում եմ պարզաբանել, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան. Գլխավոր դատախազի խորհրդականՖիզիկական վարժությունները քառորդ չափով կրճատում են մահվան հավանականությունը շաքարախտով հիվանդների շրջանումԴադարեք անընդհատ ցուցադրել ձեր «գլամուրային սիրային կյանքը». Արիանայի ընկերուհին՝ Լևոն ԱրոնյանինՆիկոլ Փաշինյանը հարսանիքի է պարտաստվո՞ւմ Արսեն Թորոսյանն ու Փաշինյանը հաշտվե՞լ են Քոչարյանի իրավունքների 5 խախտում․ քննիչՈչ մեկի մտքով չանցնի, որ էս գործը կսվաղվի. մահացած ծննդկանի եղբայրը մարտական է տրամադրված. տեսանյութՎանաձորում 30-ամյա կինն «Օդնոկլասնիկ»-ով ծանոթացել է տղամարդու հետ, կանչել հանդիպման և խուճապ ու վախի զգացում առաջացնելով՝ պահանջել խոշոր գումարԱրագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսովՄԱՅԼՔ ՋՈՐԴԱՆԸ ԿՁԵՎԱՎՈՐԻ ՍԵՓԱԿԱՆ ԹԻՄԸ«Ավելի քան 7 մլրդ մարդու ճակատագիր թողնված է 5 երկրի ողորմությանը». Էրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода