ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

30 ՏԱՐԻ ԼԻՆԵԼՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ` ԽՈՍՈՒՄ Է ԿՈՒՌ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.04.2019 17:23 ՍԻՄ 30
30 ՏԱՐԻ ԼԻՆԵԼՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ` ԽՈՍՈՒՄ Է ԿՈՒՌ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ ունեցել է խոշոր դերակատարում` անկախության համար ծավալվող օրերից սկսած, ներառյալ ճգնաժամային եւ պատերազմական ժամանակահատվածում: Նպաստել է երկրի զարգացման եւ կառուցման գործընթացում, այդ թվում` ժողովրդավարացման իմաստով: Անկախ կուսակցության նկատմամբ այս կամ այլ դիրքորոշումն ունեցող գործիչների, անհատների, կամ շարքային քաղաքացիների, չի կարող չլինել բարձր գնահատելի կուսակցության գործունեությունը, նվիրվածությունը հայրենիքին եւ նրա ներսում տիրող իրավիճակներին: Կուսակցության ծավալած գործունեությունը երկրի համար դժվար ու ճակատագրական շրջաններում տալիս է պատասխան գաղափարական մարմնի նպատակահարմարության վերաբերյալ: Բավականին բարձր կարծիք ունեմ կուսակցության գործող ղեկավար, հայտնի քաղաքական գործիչ, մի շարք գումարման Ազգային ժողովի պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ գործունեության, գաղափարախոսության, մեր երկրի համար  ծավալած գործունեության, հայրենասիրության եւ նվիրվածության, ինչպես նաեւ մարդ տեսակի վերաբերյալ: Ճանաչում եմ ՍԻՄ կուսակցության գործող ղեկավար մարմնի եւ անգամ կուսակցության առանձին տարածքային ղեկավարներին, թիմի հիմնական ներկայացուցիչներին եւ գոհունակությամբ պետք է նշեմ կադրային ճկունության, կամ, ավելի ճիշտ, որոշակի կայունության առկայությունը, որը հնարավոր է իրագործել միայն քաղաքականապես հասունության դեպքում: Անկախությունից ի վեր, 30 տարի լինելով քաղաքականության դաշտում, անկախ նրա վայրիվերումներից, դա, իհարկե, խոսում է ՍԻՄ կուսակցության կուռ թիմի եւ, բնականաբար, սեփական համոզմունքների ու իրականացվող քաղաքական գծի նկատմամբ հավատնի մասին, որը եւ ամուր է պահում կուսակցությանը եւ նրա գաղափարակիցներին:

«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА