Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան Ռուսական հզոր ավիառումբերից մեկի՝ ОДАБ-1500-ի հարվածն ուկրաինական ուժերի տեղակայման շինությանը (Տեսանյութ) ՓԱՆՋՈՒՆԻ Իսկ «պուզատի» Վիտոն ո՞ւմ հաշվին, ի՞նչ միջոցներով է կապիտալներ ձեռք բերել՝ Արցախ աշխարհի թիկունքն ամրացնելու փոխարեն.կարող ա՞ ասի՝իմանանք.... Շատ դժվար կլինի ապացուցել, որ Ռաիսիին չեն սպանել Յոթմղոնանոց քայլեր` դեպի Հայաստանի կործանում ԲԱՄԲԱՍԱՆՔ Սրտի կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը տալիս է այս 7 նշանները

Գործող իշխանության քայլերը խաղաղության չեն կարող բերել. Արման Ղուկասյան

Ներքաղաքական

Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթաց, բայց իրականում այս գործընթացը ոչ այլ ինչ է, քան հայկական կողմի միակողմանի զիջումներ և չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը նույնպես կգնա ընդհանուր պայմանավորվածությունների կատարման: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Արման Ղուկասյանը:

Նրա խոսքով, Հայաստանում բավականին անհասկանալի գործընթաց է ընթանում, որոշ իմաստով՝ մանիպուլյացիոն, քանզի բոլոր նրանք, ովքեր խոսում են խնդիրների մասին ու հարցեր են բարձրաձայնում, պիտակավորվում են իշխանությունների կողմից, թե պատերազմ են ուզում, խաղաղություն չեն ուզում: Սակայն իրականում հասկանալի է, որ բոլորն են ուզում խաղաղություն, բայց որտե՞ղ են միջազգային երաշխիքները: Խնդիրը, ըստ բանախոսի, նրանում է, որ հենց այդ երաշխիքներն է, որ չկան.

«ՀՀ իշխանությունները դժգոհ էին Ռուսաստանից, հրաժարվել են ռուսական կողմի միջնորդությունից, բայց տեսանելի չէ, որ կա Արևմուտքի միջնորդությունը այս գործընթացում: Չկան որևէ միջազգային երաշխիքներ և հասկանալի չէ, թե ի՞նչ հիմքով են իշխանություններն այդքան վստահ, որ Բաքուն կպահի պայմանավորվածությունները և տեղի կունենա սահմանազատում և սահմանագծում, և որպես վերջնարդյունք՝ կլինի խաղաղություն: Միջազգային երաշխիքների բացակայությունը ընդհանրապես վստահություն չի ներշնչում՝ հաշվի առնելով ադրբեջանական կողմի մշտական գործելաճը»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ աշխարհում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ, աշխարհաքաղաքական տեղափոխումներ, և այս ամենի ֆոնին Հարավային Կովկասը այդ առումով բավականի հետաքրքիր է դառնում, Ղուկասյանը նշեց, որ Հայաստանը այս ամենի մեջ պետք է փնտրի իր շահը, կարողանա այնպես անել, որ այդ շահը մաքսիմալ կերպով առաջ տանի ու պաշտպանի, և ոչ թե ՀՀ միջոցով որոշ երկրներ փորձեն մեր շահի փոխարեն իրենց շահը առաջ տանեն, ինչը փորձում են անել բոլորը:

«Այս առումով ՀՀ իշխանությունների գործելաոճը կամ գուցե գործընթացների ոչ այդքան ճիշտ ընկալումները տեղիք են տալիս մտածելու, որ մենք, մեղմ ասած, լավ վիճակում չենք գտնում: Տեսանելի է, որ Թուրքիան և Ադրբեջանը և որոշ երկրներ, արտաքին քաղաքական ուժեր փորձում են իրենց խնդիրները լուծել Հայաստանի շահերի հաշվին: Եվ եթե մենք խոսում ենք սահմանազատում-սահմանագծում գործընթացների մասին, ապա դա պետք է սկսվեր զուգահեռաբար, բայց դեռևս տեսնում ենք միակողմանի գործընթաց: Հասկանալի է, որ սա շատ վատ նախադրյալ է, որ գործընթացը մեր հաշվին է ընթանում և հասկանալի չէ, թե ինչու հայելային չի ընթանում գործընթացը»,- նկատեց նա:

Բանախոսը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասաց, որ ՀՀ իշխանությունները, խնդիրներ ստեղծելով դրանցում քաղաքական բաղադրիչի առումով, այնուամենայնիվ տնտեսական մասով շատ լավ հասկանում են, որ թե՛ ռուսական շուկան, թե՛ ԵԱՏՄ-ն այսօր իսկապես չունեն այլընտրանք Հայաստանի համար.

«Խնդիրը նրանում է, որ ՀՀ իշխանությունների մոտ թյուրըմբռնում կա, թե տնտեսականն ու քաղաքականը կարելի է տարանջատել: Մինչդեռ նման բան չի կարող լինել, որ ՀՀ-ն, օրինակ դուրս գա ՀԱՊԿ-ից և այդ քայլը  չազդի տնտեսության վրա: Այդպես չի կարող լինել, ավելին՝ դա շատ վտանգավոր քաղաքականություն է. չես կարող մերժելով քաղաքականը, պահել տնտեսականը»,-նշեց նա:

ՀՀ-ՌԴ հարաբերություններում առաջացել են հարցեր ոչ միայն հայկական կողմի ոչ ճիշտ կողմնորոշվելու և ոչ ճիշտ քաղաքականություն վարելու պատճառով, այլև բնական պատճառներով պայմանավորված՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների փոփոխությունները: Եվ, ասաց Արման Ղուկասյանը,  սա նշանակում է, որ կա անելիք՝ պետք է լինի երկխոսություն, պարզ ու թափանցիկ երկխոսություն այս հարցերը բարձրաձայնելու, լուծումներ գտնելու համար.

«Ցավոք, ես նման գործընթաց չեմ տեսնում հայկական կողմից, բայց այն անհրաժեշտ է, քանի որ փոխվում են իրողությունները, դրանց զուգահեռ տարածաշրջանում փոխվում են ՌԴ շահերը և այլն: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է ուզում ՌԴ-ն տարածաշրջանից, պետք է հասկանանք, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի են տեղափոխվում և պետք է հասկանանք, թե դա ինչ կարող է մեզ տալ: Բայց, ցավոք, երկխոսություն չկա, ինչը մեր օգտին չէ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է դիվերսիֆիկացիոն քաղաքականությանը, ապա Ղուկասյանը դրան դեմ չէ, քանի որ ՀՀ շահերից ելնելով ճիշտ է բոլորի հետ փորձել վարել այն քաղաքականությունը, որը բխում է մեր պետական ու ազգային շահից, բայց դա չպետք է տեղի ունենա մյուսի հաշվին: Օրինակ, եթե ՌԴ հետ տարվի ճիշտ երկխոսություն, ապա  ՀՀ-ին կհաջողվեր վարել այն դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը, որի մասին հայտարարվում է: Բայց ամենը արվում է ի հաշիվ ՀՀ-ՌԴ հարաբերությունների, ընդ որում՝ բավականին կոշտ ձևով.

«Առաջիկայում Հայաստանը հայտնվելու է էլ ավելի տուրբուլենտ վիճակում: Աշխարհի անկայունացմանը զուգահեռ գործընթացները ավելի են արագանալու, ինչը ազդելու է նաև մեր տարածաշրջանի վրա: ՀՀ իշխանությունների կուրսը շատ վտանգավոր է հենց Հայաստանի կայունության համար, քանի որ ունեցածի հաշվին տարվող դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը վտանգ է իր մեջ պարունակում ու խնդիրներն արդեն իսկ տեսանելի են: Գործող իշխանությունների քայլերը խաղաղության չեն կարող բերել»,- հավելեց քաղաքագետը:



Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռիցՍուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանըՄայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. ՍուրենյանՌուսական հզոր ավիառումբերից մեկի՝ ОДАБ-1500-ի հարվածն ուկրաինական ուժերի տեղակայման շինությանը (Տեսանյութ)ՓԱՆՋՈՒՆԻԻսկ «պուզատի» Վիտոն ո՞ւմ հաշվին, ի՞նչ միջոցներով է կապիտալներ ձեռք բերել՝ Արցախ աշխարհի թիկունքն ամրացնելու փոխարեն.կարող ա՞ ասի՝իմանանք....Շատ դժվար կլինի ապացուցել, որ Ռաիսիին չեն սպանելՅոթմղոնանոց քայլեր` դեպի Հայաստանի կործանումԲԱՄԲԱՍԱՆՔՍրտի կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը տալիս է այս 7 նշաններըՀազ, որը կարող է կյանք արժենալ. Թոքի քաղցկեղի առանձնահատկություններըՍրբազան շարժումը շուտով կդառնա խաչակրաց շարժում և չգիտեմ՝ դրա վերջն ինչ է լինելու․ Անդրանիկ ՔոչարյանԵվրոն էժանացել էԻշխանությունը պիտի գնա, մայիսի 26-ին և հաջորդող օրերին դա իրագործելու ենք, այլ տարբերակ չկա․ Սրբազան«Էս գործը ցնդաբանություն է». Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին (տեսանյութ)Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համարՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավորUcom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնըԻնչ քաղաքական հայացքներով է հայտնի Էբրահիմ Ռաիսին փոխարինող Մոհամմադ Մոհբերին. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում իրանցի քաղաքագետը Մարկո Ռոյսին «Բորուսիայում» կարող է փոխարինել Էդուարդ ՍպերցյանըԵթե, իրոք, կա մարդու իրավունքների պաշտպան Հայաստանում, խնդրում եմ՝ գա. Լեո ՆիկոլյանԲերետավորները՝ չնայած 24 շաքարին ու 240 ճնշմանս, փոխանակ հիվանդանոց տանեին, տարան ՔԿ. ակտիվիստԵՄ-ն մտադիր է Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսել հունիսի 25-ին. PoliticoՊահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագիրը. հորդորում ենք զերծ մնալ այդ ծրագրից օգտվելուց.հայտարարություն«Զվարթնոց»-ում փորձել են կողոպտել արդեն շուրջ մեկ ամիս հացադուլ իրականացնող Լեո ՆիկոլյանինԹուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունըՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակինԱդրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ․ Ալեն ՍիմոնյանՈՒՂԻՂ․ Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերինԶարհուրելի է... Կիսում ենք Իրանի ժողովրդի ցավը. ծաղիկներ խոնարհեցվեցին ԻԻՀ դեսպանատան դիմացՓաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկման շեշտակի աճի դեմ. ասուլիս (տեսանյութ)Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն ՍիմոնյանՍԱՐՍԱՓԱԶԴՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ինչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը կադրեր են հրապարակվել Թավրիզում վերջին հաժեշտն են տալիս Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին Եթե ամսի 26-ին հայտարարվի, որ իմպիչմենթի ճանապարհով ենք գնում, կգնանք այդ ճանապարհով․ Գրիգորյան (տեսանյութ)Մայիսի 21-ի աստղագուշակ«Չէին թողնում գայի մոտդ», «Վայ, հողեմ դրանց գլուխը». Սրբազանի հանդիպումը կիրանցեցի Լենա տատիկի հետ (տեսանյութ)ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՈւՂԻՂ. Աժ նիստ. պատգամավորները օրինագծեր են քննարկումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՕրվա խորհուրդ«Հրապարակ». Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել«Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողներին Եվրեպա-ԱՄՆ խորը հակասության դրսեւորո՞ւմ է, թե՞ ինչ-որ նոր խաղ«Հրապարակ». ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին«Փաստ». Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները«Ժողովուրդ». Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն ենԻնչ է սպասվում Ռաիսիի մահվանից հետո. Սեմյոն ԲաղդասարովԿործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода