Ինչ քաղաքական հայացքներով է հայտնի Էբրահիմ Ռաիսին փոխարինող Մոհամմադ Մոհբերին. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում իրանցի քաղաքագետը
ՆերքաղաքականԻրանի նախագահին փոխարինող 68-ամյա Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերին ունի նույն կոշտ, հաստատակամ քաղաքական հայացքները, որով օժտված էր Էբրահիմ Ռաիսին,-վստահեցնում իրանցի քաղաքագետ Խայալ Մուազզինը, ընդգծելով.
-Ռաիսին ուներ քաղաքական հայացքներ, ինչպես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Երկրի սահմանադրության համաձայն՝ նախագահական ընտրությունները կհայտարարի փոխնախագահը, իսկ առաջնորդին կընտրի ժողովուրդը։
Փորձագետն ընդգծում է, որ հետագա գործողությունները մնում են երկրի կառավարությանը՝ 50 օրվա ընթացքում նախագահական ընտրություններ հայտարարելու համար,.
-Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ընտրությունների վերաբերյալ որոշումներ չի կայացնի, նա նման պատասխանատվություն չունի, նա հոգեւոր առաջնորդն է։