Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունը
Միջազգային
Անկարան Թեհրանին է փոխանցել նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության ուղղաթիռի կործանման հետ կապված և որոնողական աշխատանքների ընթացքում ձեռք բերած տեղեկատվությունը։ Այս մասին հայտնում է թուրքական Hürriyet թերթը։ «Այնուամենայնիվ, դեռ շատ հարցեր բաց են մնում։ Անկարային, բնականաբար, հետաքրքրում են այդ հարցերի պատասխանները»,-գրում է թերթը։
Թուրքիան ուղղաթիռի կործանումից հետո վթարի վայրը տեղորոշելու աշխատանքներին օգնելու համար Իրան էր ուղարկել 32 լեռնագնաց, վեց միավոր տեխնիկա և գիշերային տեսանելիության համակարգով զինված մեկ ուղղաթիռ։