Ինչ արել ենք, արել ենք` բացառապես ելնելով մեր խղճից. Անի Սամսոնյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է ԱԺ նախորդ գումարման «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ:

— Դուք հայտարարել էիք, որ սպասում եք Բագրատ Սրբազանին Երեւանում, ինչը լայն արձագանք գտավ, սա նշանակո՞ւմ է, որ «Լուսավոր Հայաստանը» պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

- «Լուսավոր Հայաստան»-ը 2021 թվականից պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ մեկ անգամ արդեն հասել է դրան։

— Բայց ինչպե՞ս եք պատկերացնում համախմբումն այն մարդկանց հետ, որոնց հետ, մեղմ ասած, նույն քաղաքական հայացքները չեք կիսել` առնվազն մինչեւ Ձեր կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կողմից հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից հրաժարականը:

— Ես սատարում եմ Բագրատ Սրբազանի եւ տավուշեցիների արդար բողոքը ու պատրաստ եմ կանգնել շարժման կողքին, որպեսզի սահմանազատման անարդար եւ միակողմանի գործընթացը վերանայվի, ու իշխանությունը հասկանա, որ սպառնալիքի տակ չի կարող ոտնահարել սեփական ժողովրդի կենսական շահերը եւ անվտանգությունը՝ դա «փաթեթավորելով» որպես խաղաղություն կամ խաղաղության ձգտում։

— Իսկ ինչպե՞ս եք տեսնում հանգուցալուծումն այս շարժման՝ ո՞ւմ պետք է փոխանցվի իշխանությունը կամ, ի վերջո, ինչպե՞ս պետք է լուծվի սահմանագծման եւ սահմանազատման մեկնարկած գործընթացը:

— Շարժումը դեռ ծնվում է Տավուշ-Երեւան ճանապարհին։ Պետք չէ այդ շարժման շուրջ ձեւևավորել էյֆորիա կամ տիեզերական ակնկալիքներ կամ հակառակը՝ վարկաբեկել եւ դատապարտել տապալման։ Հույս ունեմ, որ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը մինչեւ վերջ կպաշտպանի մարդկանց արդար բողոքի ձայնը քաղաքական սպեկուլյանտներից ու պատեհապաշտներից, թույլ չի տա փչացնել դրա նպատակը եւ օրակարգը։ Միայն այդ դեպքում այն կստանա համաժողովրդական վստահություն եւ սառը ջուր կլցնի իշխանությունների՝ «բեսպրեդելից» եւ մեծամտությունից տաքացած գլուխներին։

— Ըստ Ձեզ` ի՞նչ սպասել Նիկոլ Փաշինյանի մայիսի 8-ի այցից Մոսկվա:

— Կարծում եմ՝ ոչ մի արտասովոր բան՝ բացի ԵԱՏՄ հասցեին գովասանքներից։

Դուք ընդունո՞ւմ եք, որ Ձեր կուսակցությունն առնվազն՝ 2018-ին եւ 2020-ից հետո սխալվել է Նիկոլ Փաշինյանի հարցում:

— Մենք 2018-ին մեր պարտքն ենք համարել` իմաստության կոչ ուղղելու ժողովրդին, եւ այդ կոչը տեղ չի հասել։ Ինչ արել ենք, արել ենք` բացառապես ելնելով մեր խղճից եւ նպատակներից՝ հանուն մեր պետության։ Պաշտոնի համար չենք ծախվել, պաշտոններից չենք կառչել, իմացել ենք մեր խոսքի արժեքը եւ միշտ պատասխան ենք տվել մեր գործողությունների համար։ Դուք խոշորացույցով փնտրեք, չեք գտնի մի պաշտոնյա, ով պաշտոնը լքելիս բացատրություն է տալիս ժողովրդին, թե ինչու է լքել այդ պաշտոնը, իսկ Էդմոն Մարուքյանը հաշվետու է եղել եւ այդ հարցի պատասխանը ազնվորեն տվել է մարդկանց։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=282958&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ