Պետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է սահմանադրագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

— Եթե, այդուհանդերձ, հաջողվի Ազգային ժողովով անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, ե ՞րբ է առավել իրատեսական, որ, որպես հաջորդ քայլ, տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

— Այս պահի համար կարող եմ ասել, որ ամենաճիշտ տարբերակը կլինի թերեւս այն, որ ձեւավորվի ժամանակավոր կառավարություն։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, կամ իմպիչմենտի գործընթացը հաջողակ կերպով ավարտվի եւ նրան փոխարինի ժամանակավոր վարչապետ, ով կձևավորի ժամանակավոր կառավարություն, հաշտության կառավարություն։ Դա պետք է լինի, որպեսզի ժողովրդական լայն զանգվածները կարողանան հաշտվել դրա հետ պայմանավորված տարբեր՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական նախընտրությունների եւ այլնի հետ, իսկ Հայաստանի հանդեպ հանցանք կատարած բոլոր անձինք ենթարկվեն պատասխանատվության։ Ցանկալի է, որպեսզի տվյալ պարագայում ստիպված եւս մեկ անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, որպեսզի նոր քաղաքական իրավիճակի պարագայով խաղաղվի Հայաստանի թե՛ դրսում, թե՛ ներսում ստեղծված իրավիճակը։

— Իսկ եթե իմպիչմենթի տարբերակը չստացվի, ի՞նչ տեղի կունենա, երբ խորհրդարանական ընդդիմությունը վայր դնի մանդատները:

— 2019 թվականից առ այսօր ասել եմ, որ դա անգրագիտություն է համարել, թե մանդատները վայր դնելու հիմքով Ազգային ժողովը արձակվում է։ Ազգային ժողովի արձակման հիմքերը հստակ սահմանված են ՀՀ Սահմանադրության մեջ։ Դա վարչապետի հրաժարականից հետո երկու անգամ վարչապետ չընտրվելն է, Կառավարության ծրագրին հավանություն չարժանացնելն է։ Որեւէ այլ հիմք գրված չէ։

— Բագրատ Սրբազանն իր խոսքում նաեւ հստակ ձեւակերպեց, որ կհրաժարվի Կանադայի քաղաքացիությունից։ Այս պարագայում պետք է որոշակի ժամանակահատված անցնի՞, թե՞ կարող է առաջադրվել, որպես վարչապետի թեկնածու, առանց խոչընդոտների։

— Հարցն իրականում իրավական մասով ունի որոշակի խնդիրներ, բայց դրանց անդրադառնալու կարիք չեմ գտնում։ Վերջապես իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ժողովուրդն իրավասու է որոշակի պարագաներում՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը գնալ այնպիսի լուծումների, որոնց կարգավորման իրավական բացարձակության, որպես այդպիսին, կարիքը չկա։

— Նաեւ Բագրատ սրբազանը նշել է, որ խորհրդարանական ընդդիմության ձայներին պակասում է 19-ը: Ի՞նչ կասեք այս մասին:

Վարչապետը ընտրվում եւ փոխարինվում է Ազգային ժողովի պատգամավորների ձայների 50 տոկոս գումարած մեկ ձայնով։ Երեւի թե, Բագրատ սրբազանը հնարավորինս հակիրճ եւ պարզ կերպով ներկայացրել է` ի՞նչ է պետք խոսելով իմպիչմենթի գործընթացի մասին, որն իր մեջ ենթադրում է գործող վարչապետի պաշտոնանկություն եւ նոր վարչապետի ընտրում՝ Ազգային ժողովի կողմից։

— Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` կարո՞ղ ենք ենթադրել, որ ընտրություների մասով նույն 2018 թվականի սցենարն է ընթանում։

— Դա կարող ենք ասել այն պարագայում, երբ ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, որպեսզի որոշում կայացվի գնալ արտահերթ ընտրությունների, սակայն, քանի որ ընտրություններին շատ ժամանակ չի մնացել (իրականում երկու տարի է մնացել), ապա ժամանակավոր կառավարությունը կարող է երկու տարի էլ կառավարել, քանի որ բավական է, որպեսզի այս երկիրը շարունակաբար գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Դա նախ հսկայական ծախս է  եւ դրանից բացի, նաեւ խոսում է Հայաստանի ոչ ստաբիլ լինելու մասին։ 2017 թվականին մինչ այս չարաբաստիկ Սահմանադրությունն իր խնդրահարույց ձեւակերպումներով մտել էր ուժի մեջ՝ Հայաստանում հերթական ընտրություն տեղի չի ունեցել։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=283613&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը