Եվրոպայից Հայաստանին մատակարարվող ոչ մահաբեր զենքը մեզ նման մարդկանց ծեծելու համար է. Ադիբեկյան

Տեսանյութեր

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այն չի համապատասխանում իրականությանը: Միեւնույն ժամանակ, նշել է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նույն օրը Արավուսի եւ Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Այս մասին զրուցել ենք ադրբեջանագետ ԱՐՄԻՆԵ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ հետ:

— Փաստացի, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից կրակ բացելու վերաբերյալ արդեն մի քանի օր շարունակ ապատեղեկատվություն տարածելով՝ Ադրբեջանը հող է նախապատրաստում հերթական ագրեսիայի համար: Տարածաշրջանում Արեւմուտքի գերակտիվացման ֆոնին՝ ի՞նչ կարող են անել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները, որպեսզի սահմանային լարված իրավիճակը չվերաճի լայնամասշտաբ պատերազմի:

— Հարցն այստեղ այն չէ, թե ինչ կարող են անել, այլ այն՝ թե ինչ կցանկանան անել եւ ինչ կանեն, որովհետեւ նրանք շատ բան կարող են անել, բայց այդ կարողություններից ո՞ր կետերը կկիրառեն, հարց է: Մի ամբողջ օր զբաղված էի գերմանական վավերագրական ֆիլմի թարգմանությամբ, որը հեռարձակվել է գերմանական առաջատար հեռուստաալիքներից մեկով եւ վերաբերում էր Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին եւ կոռուպցիային: Գերմանացի լրագրողները Եվրախորհրդարանի պատգամավորների հետ էին խոսում՝ Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին: Եվ ֆիլմում Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ֆրանկ Շվաբը պարզ եւ հստակ պնդում է՝ այո՛, մենք գիտենք` ինչ է կատարվում Ադրբեջանում, գիտենք՝ Ադրբեջանում կոռուպցիայի եւ մարդու իրավունքների ոտնահարման մասին, բայց, այնուամենայնիվ, Ադրբեջանում ունենք շահեր եւ Ադրբեջանի հետ ոչ միայն չենք խզելու մեր հարաբերությունները, այլ նաեւ հակառակը՝ ամրապնդելու ենք այնտեղ գործող ռեժիմը: Սա նշանակում է, որ առնվազն Գերմանիան, որը եվրոպական ընտանիքի առաջատար երկիրն է, պատրաստվում է խորացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները եւ բնական է, որ նրանք ոչինչ չեն անելու, որ սաստեն կամ առնվազն սահմանափակեն Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները, էլ չեմ ասում դադարեցնելու մասին: Դրանից բխում է մի պարզ ճշմարտություն, որ Եվրոպան կարող է անել շատ բան, բայց չի անելու ոչինչ, որովհետեւ ունի շահեր Ադրբեջանի հետ:

— Եվ, փաստորեն, չունի որեւէ շահ Հայաստանի Հանրապետությունո՞ւմ, որ մի հատ էլ պաշտպանի կամ սատարի:

— Այո՛, ունի նաեւ շահեր Հայաստանում, որովհետեւ մեր օգտակար հանածոները շատ հետաքրքիր են Եվրոպային: Բայց նրանք այդ տարածքները, խոսքը՝ Սյունիքի եւ Տավուշի մասին է, որտեղ կա ոչ միայն ոսկի, այլ նաեւ` պղինձ ու այլ հանածոներ, պատրաստվում են շահագործել Ադրբեջանի հետ: Նրանք ունեն վաղեմի հարաբերություններ, ունեն մեծ ներդրումներ ադրբեջանական տնտեսությունում եւ նրանց ձեռնտու է, որ այդ տարածքներն անցնեն Ադրբեջանին, եւ իրենք էլ շարունակեն իրենց տնտեսական գործունեությունը՝ խլելով Հայաստանից իր օրինական տարածքները: Սա է Եվրոպայի անելիքը մեր տարածաշրջանում: Իսկ դրա դիմաց Հայաստանը ստանում է կոնֆետի «ֆանծիկներ», փուչ խոստումներ, թե դուք կլինեք ազատ ու երջանիկ, կունենաք դեմոկրատիա, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն:

— Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ Եվրամիությունը դիտարկում է ՀՀ-ին տրամադրել նաեւ ոչ մահաբեր զենքեր՝ սա համարելով անվտանգային ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության հարցում առաջընթաց: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իսկ ի՞նչ է անում ոչ մահաբեր զենքը: Դա ներքին ոստիկանական համակարգին զինելու համար է, որ մեզ նման մարդկանց ծեծեն, բայց չսպանեն: Այսինքն՝ Եվրոպան ինչպես Ալիեւի ռեժիմն է ամրապնդում՝ իր շահերից ելնելով, այնպես էլ ամրապնդելու է Փաշինյանի ռեժիմը, որովհետեւ դա տնտեսապես շահավետ է իրեն: Եվրոպան այստեղ լուծում է միայն եւ միայն իր տնտեսական եւ քաղաքական շահերը: Նրան հետաքրքիր չէ, որ այստեղ կան քաղբանտարկյալներ, հետաքրքիր չէ ո՛չ Նարեկ Սամսոնյանը, ո՛չ Վազգեն Սաղաթելյանը, ո՛չ Նարեկ Մալյանը, ո՛չ Արմեն Աշոտյանը եւ ո՛չ էլ մնացած քաղբանտարկյալները, որովհետեւ մենք խանգարում ենք Եվրոպայի տնտեսական շահերի սպասարկմանը: Նրանց հետաքրքիր չէ, թե մենք ինչպես ենք ապրելու, նրանց հետաքրքիր է՝ իրենց փարոսակերներն ինչպես են ապրելու: Իսկ նրանք ապրելու են մեր երեխաների եւ մեր ապագայի հաշվին: Սա է Եվրոպան:

— Մի՞թե այս ամենը չի գիտակցում օրվա իշխանությունը՝ նետվելով նույն այդ Եվրոպայի գիրկը:

— Ճիշտ կլինի այդ հարցը հղեք ՀՀ իշխանություններին, որովհետեւ ես այդ հարցի պատասխանը չունեմ: Համենայնդեպս, իմ տպավորությունն այն է, որ նրանք չեն գիտակցում իրենց աղետալի քայլերի հետեւանքները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=280750&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ