Ոնց խոզը տուռնիկից, դուք նույնքան՝ եկեղեցու կանոններից. Արմինե Սնդոյան

Ներքաղաքական
Քաղաքացի ԱՐՄԻՆԵ ՍՆԴՈՅԱՆՆ անդրադարձել է խորհրդարանում հնչեցրած ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հակաեկեղեցական ելույթին:
 
«Կարծում եմ՝ ինքնասիրության, թասիբի եւ հայրենասիրության մասին խոսելը ձեր հետ վաղուց ակտուալ չի եւ անիմաստ է։ Երեկ դուք ձեր թիմով վերջնական կնիքը դրեցիք, որ դուք միայն ու միայն հայ ազգի թշնամու, իսկ ձեզ համար բարեկամ Ադերբեջանի հետ համակարծիք եք բոլոր որոշումների մեջ։ Ձեր սերը հատել է բոլոր սահմանները եւ դուք արդեն հոգեւոր կապի մեջ եք զգում իրար։ Դուք անգամ նույն լեքսիկոնով եք խոսում արդեն։ Դուք, տարոնչախոյանանման բաները եւ Ադերբեջանի հոգեւոր առաջնորդը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու մտահոգությունները եւ անհանգստությունները որակավորում եք՝ որպես «ռեւանշիզմ»։
Դա միայն դուք՝  ձեր թիմով, թուրք ու թշնամու հետ միասին կարող եք փորձել խաբել եւ մոլորեցնել անգրագետ կամ ծախված հայերի մի զանգվածի, թե հինգ հազար տարվա պատմություն ունեցող Հայաստանի տարածքում 120 տարվա ցեղախումբը (Ադերբեջանը) հնարավոր է մի մետր անգամ հող ունենա: Դուք՝ հանուն մեծ ու շարունակական պարգեւավճարների, կարող եք այդ կեղծիքին հավատացնել ժողովրդի մի փորք զանգվածի, բայց ոչ երբեք հայ ազգին։
 
Չեմ պատրաստվում ձեզ հայրենասիրության դաս տալ կամ Հայոց պատմություն պատմել, անիմաստ եմ գտնում։ Իսկ ինչ վերաբերում է ձեր՝ իբր խորհրդին, որը տալիս եք Մայր Աթոռին՝ կուսակրոնության վերաբերյալ, պետք է ասեմ՝ քանի որ պարզ է բոլորին, որ ոնց խոզը տուռնիկից, դուք նույնքան՝ եկեղեցու կանոններից։
Եկեղեցու պատմության մեջ դեռ դարեր առաջ չի եղել կուսակրոնությունը օրենքով։ Եղել են բարձրաստիճան հոգեւորականներ եւ կաթողիկոս, որոնք պսակադրվել են Աստծո օրհնություն ստացել եւ ունեցել են ժառանգներ։ Կուսակրոնության օրենքը սահմանված չի Աստվածաշնչով եւ ոչ պատվիրան է, ոչ էլ մեղք։ Ամուսնությունը միայն Աստծո օրհնություն է։ Կուսակրոնությունը մեր եկեղեղին ինքն է իր կանոնակարգով ավելացրել։ Բայց կյանքը ցույց տվեց, որ հոգեւորականները պետք է ամուսնանան եւ ժառանգներ ունենան։ Հաստատ ցանկացած հոգեւորական կարող է ազգին նվիրել ճիշտ դաստիրակված, հայրենասեր, ազգասեր եւ Աստծո կամքով ապրող սերունդ։
 
Հավատացեք՝ անգամ եթե լինի կուսակրոն ընդունած հոգեւորական, ով կանոն կխախտի, դա միայն ինքն իր կյանքով պատասխան կտա։ Իսկ ձեր բանդայի գործած մեղքերի համար մի ամբողջ ազգ է պատասխան տալիս, ձեր սխալների եւ մեղքերի պատճառով Սրբավայր Եռաբլուրում երեք սերունդ է պատասխան տվել։
Ու քանի որ ձեզ ու ձեր բանդային չեմ կարող առաջարկել կուսակրոնություն ընդունեք, ես զոր ու գիշեր պետք է Աստծուն խնդրեմ, որ ձեր բոլորի քոքը կտրվի, ով էլ ծիլ ա տվել, թող չորանա։ Հայաստանում եւ Արցախում ամեն մմ հող հայկական է, Նախիջեւանը եւ Շահումյանը հայկական է, Արեւմտյան Հայաստանը հայկական է, Արարատ լեռը հայկական է: Եթե ես չհասցնեմ, իմ ժառանգներն ապրելու են Մեծ Հայքում, ես կանեմ դրա համար ամեն բան», - գրել է Ա. Սնդոյանը:
https://iravunk.com/sim/?p=280911&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ