Որն է այս փուլում Ալիեվի ծրագրած սցենարը

Ներքաղաքական

Ըստ «Հայատյացությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» գիտական աշխատության հեղինակ, Ադրբեջանի հարցերով փորձագետ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ` այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը Ադրբեջանի ամբողջ պետական ապարատում եւ քարոզչական դաշտում դրվել է դեռեւս 2020 թվականի պատերազմից հետո, չնայած` Ալիեւը դրանից առաջ էլ Հայաստանը ամբողջապես իրենց «պատմական տարածք» է համարել:

— Ադրբեջանի նպատակները շատ պարզ են, անգամ կույրը կարող է դա տեսնել: Խոսելով «Արեւմտյան Ադրբեջանի» մասին` Ալիեւը պատկերացնում է մի քանի սցենար. Հայաստանը պետք է բաժանված լինի 20 մարզերի: Իրենք ունեն դրա համար պաշտոնական կայք, որտեղ Հայաստանը բաժանված է մարզերի, որոնց մեջ մտնում է 40 վարչական շրջան: Այդ կայքում իրենք գրում են, թե ուզում են խաղաղ վերադարձ, բայց ունեն հստակ պահանջներ: Դրանցից մեկն այն է, թե քանի որ իրենք չունեն առհասարակ վստահություն ՀՀ իշխանության նկատմամբ, կպահանջեն, որ միջազգային որեւէ ներկայություն լինի, եւ որ այդ ներկայությունը պետք է լինի ադրբեջանական համայնքի սրտով: Եթե սա ավելի բաց ներկայացնեմ, նկատի ունեն` Թուրքիային կամ Իսրայելին, որովհետեւ վերջին հինգ տարում Ադրբեջանն այս երկու պետությունների հետ ունի սերտ հարաբերություններ: Ադրբեջանանական կողմը պահանջում է նաեւ, որ «Արեւմտյան Ադրբեջան» կոչվածում տեղակայված միջազգային ուժերն այնքան մնան` մինչեւ ադրբեջանական համայնքն իրեն զգա ապահով: Այսինքն, Ալիեւն ուզում է Արցախի հակամարտության նույն սցենարը պրոյեկտել Հայաստանի վրա` փոքր շրջանների համատեքստում: Այնպես որ, «Արեւմտյան Ադրբեջան» կոչեցյալի ամբողջ քարոզչությունը նպատակ ունի ամբողջ Հայաստանը կործանելու: Այս հարցում խաղաղության դարաշրջան, խաղաղության խաչմերուկ կամ խաղաղության պայմանագիր գաղափարները, որ անընդհատ տարբեր ձեւերով տրանսֆորմացիայի են ենթարկվում, հենց սա իրականացնելու նպատակ ունեն: Այսինքն, Հայաստանում ունենալ առնվազն 100 հազար ադրբեջանցի, թեեւ իրենք խոսում են մեկ միլիոնի մասին: Բայց այստեղ էլ մի հարցական կա` արդյո՞ք, այդ մարդիկ իրոք նրանք են, որոնք գնացել են այստեղից: Մտավախություն ունեմ, որ դրանց մի մասը կարող են լինել ահաբեկիչներ, եւ այդ ահաբեկիչները Հայաստանում 5-10 տարի հետո գործողություններ պետք է իրականացնեն կամ ամբողջ Հայաստանի ներքաղաքական կարգը պիտի փոխեն: Իսկ արդյո՞ք այդ մարդիկ իրականում կլինեն ադրբեջանցիներ, թե՞ թուրքեր: Սա ասում եմ, որովհետեւ թուրքական կողմն ավելի շատ հակված է Հայաստանը քաղաքական առումով գրավել: Ռազմականն անում է Ադրբեջանի ձեռքով, իսկ քաղաքական առումով ուզում է տեղում ամեն բան իր ձեռքը վերցնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=270106&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ