Օրենսդրության ԼԳԲՏաֆիկացում

Ներքաղաքական

Մինչ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավախորհրդատվական հանձնախումբը հայտարարում է, որ ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը խնդրահարույց է, քանի որ դրանում տեղ գտած «զուգընկեր» հասկացությունը (զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից») որեւէ ձևով չի բացառվում, որ զուգընկեր կարող են համարվել նաեւ նույնասեռ անձինք, որոնց միությունը, ըստ էության, հավասարեցվելու է ընտանիք հասկացությանը, պարզվում է` Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հող է նախապատրաստում օրենսդրությունում մի նոր նմանատիպ ական օրենսդրությունում ներմուծելու համար:

Օրերս հրապարակվել է 2023 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, եւ պարզվում է` ՄԻՊ գրասենյակի գործունեության ողջ ընթացքում առաջին անգամ ԼԳԲՏ անձանց իրավունքները ներկայացվել է առանձին գլխում` «Իրավահավասարության եւ խտրականության արգելքին առնչվող առանձին խնդիրներ» բաժնի ներքո: Բայց ուշագրավը ոչ թե սա է, այլ այն, որ պաշտպանը հանդես է եկել օրենսդրական առաջարկով, թե պետք է «լրացնել «սեռական կողնորոշումը» եւ «գենդերային ինքնությունը»՝ որպես պաշտպանվող հատկանիշ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ, 329-330-րդ հոդվածներում, ինչպես նաեւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածում»: Բացի այս, ՄԻՊ-ը նաեւ անհրաժեշտություն է տեսնում, որպեսզի ոստիկանները, քննիչները, դատախազները եւ դատավորները վերապատրաստումներ անցնեն` ԼԳԲՏ անձանց նկատմամբ զգայուն, ոչ խտրական մոտեցումների ձեւավորման ուղղությամբ:

Այսինքն` ստացվում է, որ ԼԳԲՏ-ականների հետ նուրբ եւ զգույշ պետք է վարվե՞լ, իսկ մյուսներին կարելի՞ է ծեփել ասֆալտներին ու բանտերը լցնել քաղբանտարկյալներով: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ գլխակորույս Արեւմուտքի գիրկը վազելու հետեւանքների մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=280746&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ