Այսօր արդեն մտածում եմ հայրենիքից մեկնելու մասին. Հասմիկ Կարապետյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք երգչուհի ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ` փորձելով հասկանալ, թե որն է հայկական երգարվեստի սահմանը, եւ ուր է այն գնում:

— Ապրում ենք մի շրջանում, երբ խառնաշփոթ է բոլոր ոլորտներում: Ի՞նչ է կատարվում մեր երգարվեստում:

— Ինչ կատարվում է մեր երգարվեստի հետ, ինձ դուր չի գալիս: Երբ ես էի կայանում, այդ ժամանակ կար համ ու հոտ, կար գույն, ասելիք: Մենք` բոլոր երգիչներս, մեկ դաշտում էինք, սակայն նաեւ տարբերվում էինք իրարից, եւ մեզ հիշում էին անգամ մեկ-երկու երգից հետո: Երգերը շատ ավելի որոկյալ էին, այժմ շատ անհասկանալի միքսեր են: Կցանկանայի, որ երգիչները քիչ լինեին, բայց որակ լիներ:

Բոլորը ցանկանում են հայտնի լինել` կա՛մ երգիչ են, դերասան, կա՛մ` իրավաբան ու քաղաքագետ… Սա ժամանակի թելադրա՞նքն է:

— Կարծում եմ` այո, նաեւ մարդկանց անտարբերության արդյունքն է, եւ համացանցի թելադրանքն է: Մարդիկ կարող են մեկ քայլով դառնալ ճանաչված, մեկ նկարահանումով դառնալ աստղ: Տեսեք` ինչ է կատարվում սոցհարթակներում...

— Եկեք ընդունենք, որ նման ճանաչումը նաեւ շատ հեշտ մոռացվում է…

— Կա նման բան՝ թիթեռնիկի կյանք է դա. այս ինտերնետի դարը նաեւ մեզ է վնասել: Երբ այն ժամանակ մենք ներդնում էինք մեր մաքսիմալ ուժերը եւ ստանում որակյալ տեսահոլովակ, անմիջապես ստանում էինք հանդիսատեսի դրական արձագանքը, նաեւ հրավերներ արտասահմանից, եւ կար ոգեւորություն: Հիմա շատ այլ է: Այժմ ոչ ոք չի ցանկանում ներդրում կատարել եւ տեսահոլովակ նկարահանել, քանի որ համացանցով դա առավել հասանելի ու մատչելի է դարձել: Ցավոք, մեր ազգի համար արժեքները դարձել են հարաբերական: Մոլորվածություն է տիրում: Ես միշտ մտածել եմ, որ հայը պետք է հայրենիքում ապրի՝ չլքի այն, սակայն այսօր ես արդեն մտածում եմ իմ երեխաների ապագայի եւ անգամ մեկնելու մասին:

Վերջին շրջանում մեծ արձագանք ստացավ «Եվրատեսիլ» մեկնող մեր մասնակցի կատարումն ու կերպարը, Դուք ի՞նչ կասեք:

— Մեծ համակրանք ունեմ այդ աղջկա նկատմամբ եւ մեկ այլ երգի նկատմամբ, սակայն անկեղծ լինեմ եւ ասեմ, որ այս տարվա «Եվրատեսիլ»-ում ներկայացվող երգն այդքան էլ չեմ հավանել: Երգը, ըստ իս, ոչինչ չասող է: Գուցե «Եվրատեսիլ»-ի համար հարմար երգ է, չգիտեմ, բայց հնչողությունը հայկական չէր: Կցանկանայի, որ «Եվրատեսիլ»-ում գոնե աշխարհին հայկականը ներկայացնենք: Եթե մասնակցում ենք, ապա միայն այդ սկզբունքով:

Հասմիկ, Դուք այն քչերից եք, որ ոչ մի կերպ չփոխեց իր ոճը ու չանցավ 6/8 ժանրի: Ինչո՞ւ:

— Ես շատ դժվարությամբ եմ կերտել իմ ճանապարհը, ու այն եմ, ինչ կամ՝ երգում եմ այն, ինչ զգում եմ: Ես սիրում եմ անկեղծ ապրումներից բխած երգերը, իսկ ֆինանսական բացը լրացրել եմ` հեռուստահաղորդումներ վարելով:

Ի՞նչ սպասի Ձեր հանդիսատեսն առաջիկայում՝ նոր տեսահոլովա՞կ, նոր ե՞րգ…

— 2023 թվականի դեկտեմբեր ամսին նոր մեղեդի գրեցի, որն այս տարիների ընթացքում կուտակված ցավն էր, թերեւս: Մեղեդին այդ զգացմունքների պոռթկումն էր, եւ այն անվանեցի «Աղոթք»: Երեք-չորս անգամ փորձեցի բառեր գրել, սակայն չէր ստացվում: Այնուհետ համագործակցեցի Եմին Սարտագարի հետ, ստացանք մինիմալ կադրերով շատ գեղեցիկ տեսահոլովակ: Իսկ հետագայում, անշուշտ, սպասվում են նոր երգեր եւ նոր զուգերգ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=279550&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ