Հողատուների «Խաղաղության օրակարգի» մասին. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

Ներքաղաքական
«Բարեպաշտ հավատացյալների և ազգասեր հայերի հետ անմիջական շփումներում շատերն են բարձրաձայնում, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կոռեկտ ու չափավոր հայտարարությունները և մեղմ գործողությունները որոշ անամոթ պաշտոնյաների ապազգային և հակաեկեղեցական գործունեության մասին պետք է ավելի խիստ լինեն։ Մայր Աթոռի օրեր առաջ տարածած հայտարարությունն էլ բնականաբար շատ մեղմ ու զուսպ էր, բայց հստակ շեշտադրությամբ, որտեղ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները Տավուշի մարզից տարածքներ հանձնելու վերաբերյալ կոչ էին ուղղում ՀՀ իշխանություններին` հրաժարվել պարտվողական գործելաոճից և ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցություններում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև։ Նաև կոչ էին ուղղում Հայաստանի և Սփյուռքի ազգային, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, հայրենիքի ապագայով մտահոգ ազգի բոլոր զավակներին` այդ թվում և պետական պաշտոնատար անձանց` համախմբվել և համազգային միասնականությամբ պաշտպանել ազգային-պետական մեր շահերը, ողջ ներուժով ներդրում բերել պետականության ամրապնդման ու բարօր, ապահով գալիքի կերտման գործում։
 
Հուսով էին, որ մեր ժողովրդի մեջ զորեղ է հայրենանվիրումի և անձնականն ի սեր ազգի զոհաբերելու հանձնառության ոգին, ամուր` ազգային ինքնությունը պահպանելու նախանձախնդրությունը, և մենք, Հարուցյալ Փրկչի օգնականությամբ ու համընդհանուր ջանքերով, ի զորու ենք լինելու հեռացնել արհավիրքն ու չարիքը հայրենական մեր կյանքից։
 
Մայր Աթոռի տեղեկատվական բաժնի վերոհիշյալ հայտարարությանն անմիջապես հաջորդեց տարոն չախոյանական և վահագն ալեքսանյանական անկոռեկտ ու լկտի հայտարարությունները եկեղեցականներիս ու Եկեղեցու հասցեին։
 
Տարոնիկների և վահագիկների և իրենց նմաների ուղղորդմամբ գործող բազմաթիվ կեղծ օգտատերերի լպիրշ արտահայունները վկայում են Հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հայտարարությունը շատ տեղին էր։ Պարզ է, որ բազում վանքեր և եկեղեցիներ, գյուղեր ու քաղաքներ ադրբեջանի վերահսկողությամբ թողածների, Բանակին պարտության տարածների , նվաստացուցչի պայմանագիր ստորագրածների, ստորագրությամբ հողեր հանձնածների և անվտանգություն չապահովելու արդյունքում Գեղարքունիքում ու Սյունիքում ադրբեջանի ներխուժումը չզսպածների, Արցախի պետականության կորստին անտարբեր դիտորդ հանդիսացածների համար Տավուշի և Արարատի մարզում մի քանի գյուղեր հանձնելը և վերահաս պատերազմում մեր դիրքերն ավելի վտանգավոր ու անբարենպաստ դարձնելը «խաղաղության օրակարգ» է։
 
Ակամայից մարդ մտածում է, եթե որոշ պարգևավճարներ ստացողներ իրոք սրտացավ են, ապա Մայր Աթոռի հստակ հայտարարություները նենգափոխելու փոխարեն, գերիների վերադարձով կզբաղվեին», - գրել է Արժանապատիվ ՏԵՐ ՎՐԹԱՆԵՍ քահանա ԲԱԴԱԼՅԱՆԸ:
https://iravunk.com/sim/?p=280915&l=am/
15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ