Ակնկալում եմ, որ կունենանք արդարացնող դատավճիռ. Արսեն Բաբայան

Տեսանյութեր

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Ժորա Չիչոյանի, տեղի ունեցավ քաղաքական մեկնաբան Անի Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործի հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ Ա. Կարապետյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` ատելության քարոզ: Ըստ Քննչական կոմիտեի հայտարարության` կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած հավաքի վերաբերյալ «Անի Կարապետյան» անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր էջում գրառումներ են կատարվել, որոնք առերեւույթ պարունակում են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Նիստի մանրամասների վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցեց Ա. Կարապետյանի պաշտպան, փաստաբան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

Դատական նիստի ժամանակ միջնորդությամբ հանդես եկաք ապացույցների ուսումնասիրության վերաբերյալ: Ի՞նչ խնդիր եք տեսնում այստեղ:

Այն ապացույցները, որոնք էական է համարել մեղադրող կողմը,  ձեռք են բերվել օրենքի կոպիտ խախտումներով: Օրինակ` ֆեյսբուքյան էջի զննություն է իրականացվել, որը պետք է տեսաձայնագրմամբ արվեր, որպեսզի մենք կարողանայինք տեսնել` արդյոք հենց այդ էջ են մտել, չէ որ հնարավոր է այն լինի մոնտաժված կամ այլ անձի կողմից սարքված էջ: Դատախազն էլ ընդունեց, որ չի արվել այդ գործողությունը, հետեւաբար, այդ ապացույցները չեն կարող գոյություն ունենալ եւ ոչ էլ առավել եւս չեն կարող օգտագործվել դատավճիռ կայացնելու համար: Հաջորդ դատական նիստին, երբ կավարտենք ապացույցների ամբողջական զննումը, համապատասխան միջնորդություններ կարվեն, որպեսզի այդ ապացույցներն անթույլատրելի ճանաչվեն եւ չօգտագործվեն:

Ի վերջո, ինչի՞ մասին է այս դատը, որի հիմքում 2023թ. սեպտեմբերի 19-ին արված ֆեյսբուքյան գրառում է` իբրեւ գործողությունների անցնելու վերաբերյալ, բայց հիմա արդեն 7 ամիս անցել է այդ գրառումից, եւ որեւէ մեկն այն չի ընկալել կոչ, ոչ էլ որեւէ հետեւանք է ունեցել:

— Մեղադրանքում որեւէ հիմնավորում, պնդում կամ հաստատում գոյություն չունի, թե արդյոք կարող էին այդ հրապարակումները որեւէ կերպ կոչ լինել եւ, ըստ մեղադրանքի տրամաբանության, ազդեցություն ունենային մարդկանց նկատմամբ: Ընդամենը կա ենթադրություն: Քննիչները եւ դատախազը ենթադրել են, բայց չկա որեւիցե օբյեկտիվ տվյալ դրա մասին: Դրանով պայմանավորված` մենք էլ ունենք ավելի օբյեկտիվ տվյալներ այն մասին, որ դրանք բռնության կոչեր չէին, ատելության քարոզ չէին: Մասնավորապես` այն անձինք, ովքեր պարբերաբար Անի Կարապետյանի գրառումներին հետեւում են Ֆեյսբուքում, այդպիսի տպավորություն չեն ունեցել: Օրինակ` ֆեյսբուքյան օգտատեր Տաթեւիկ Վիրաբյանն արձագանքել էր Անի Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդմանը, որը կապված է հենց այս գործի հետ: Եվ, բնականաբար, հարց առաջացավ` այն մարդը, որը հաստատ գիտենք` կարդացել է այդ հրապարակումը, ի՞նչ է հասկացել, արդյո՞ք ընկալել է այն որպես բռնության, ատելության կոչ, թե` ոչ: Ուստի` հաջորդ նիստին կունենանք հենց այդ հարցերի պատասխանները վկայի կողմից:

Ձեր գնահատմամբ` ինչպիսի՞ ավարտ է ուրվագծվում այս դատական գործով:

— Ես ակնկալում եմ, որ մենք կունենանք արդարացման դատավճիռ, թե ինչ կլինի, կտեսնենք հետո:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=281171&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ