Թող չկարդան ազգային նիհիլիստները եւ սնապարծները. պատմաբանն աղաղակող փաստեր է ներկայացնում

Հասարակություն
2022 թվականի նոյեբերի 29-ին լրացավ Հայաստանում սովետական կարգերի հաստատման 102-րդ տարեդարձը, ինչի առիթով պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ծավալուն գրառմամբ է հանդես եկել:
 
«Իմ խոսքը թող չկարդան ազգային նիհիլիստները, որոնք ժխտում են Սովետական Հայաաստանի պատմությունը եւ ծաղրում ու վարկաբեկում են Սովետական Հայաստանի բազմաթիվ սերունդների եռանդուն ու նվիրված աշխատանքը։ Իմ խոսքը թող չկարդան ազգային սնապարծները, որոնք այսօր էլ պարծենում են, թե սովետական կարգերը տապալելով՝ ձեռք են բերել Հայաստանի անկախությունը։
 
Իրականում այդ պարծենկոտները անկախության անվան տակ Հայաստանում հաստատեցին գիշատիչ կապիտալիստական կարգեր։ Դրա արդյունքով ավերվեցին Սովետական Հայաստանում ստեղծված բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները։ Հարյուր հազարավոր մարդիկ դարձան գործազուրկ։ Անկախության անվան տակ հաստատված կապիտալիստական կարգերը Հայաստանի քաղաքացիներին զրկեցին աշխատանքի եւ հանգստի իրավունքից, անվճար բնակարան ստանալու իրավունքից, անվճար բժշկական օգնությունից, անվճար կրթությունից, էժան եւ որակյալ սննդամթերքից, շատ էժան կոմունալ ծախսերից եւ այլն։
Մարդիկ կորցրեցին վստահությունը վաղվա օրվա նկատմամբ։
 
Անուղղելի եւ մեծ վնաս հասցվեց Սովետական Հայաստանում ստեղծված մշակութային արժեքներին։ Միայն մեկ օրինակ․ Սովետական Հայաստանում առաջին 20 տարում վերացվել է համատարած անգրագիտությունը։ Իսկ այժմ, անկախության 30 տարիների ընթացքում վարչապետ Փաշինյանի խոստովանությամբ` մինչեւ 10 տարեկան երեխաների 30 տոկոսը գրել եւ կարդալ չգիտեն։
 
Սովետական Հայաստանի գոյության տարիներին Հայաստանում անմշակ հող չկար։ Իսկ անկախության 30 տարիներին Հայաստանում հողատարածքների կեսից ավելին չի մշակվում։
 
Երկրում սկիզբ առած արտագաղթը չի նվազում...
 
Խոսքս ուղղում եմ իմ ընկերներին, բարեկամներին, համակիրներին եւ բոլոր նրանց, ովքեր երախտագիտությամբ են հիշում ու գնահատում հայ ժողովրդի հազարամյակների պատմության մեջ Սովետական Հայաստանի գոյության 70 տարիների ընթացքում ստեղծված հոգեւոր եւ նյութական արժեքները կերտող բազմաթիվ սերունդներին։
 
Խոսքս ուղղում եմ նաեւ Սփյուռքում գտնվող իմ բարեկամ բազմաթիվ հասարակական ու ազգային գործիչներին, որոնք Սովետական Հայաստանի գոյության 70 տարին համարում են Ոսկե դար։
 
Շնորհավորում եմ 102-րդ տարեդարձի առթիվ եւ միաժամանակ հարկ եմ համարում հատկապես նշել հետեւյալը. այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության շուրջ, անհրաժեշտ է դարձնում շատ համառոտ անդրադառնալ Հայաստանում սովետական իշխանությունը հռչակելու պայմաններին։
 
1920 թվականի սեպտեմբերի վերջին քեմալական Թուրքիան հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա եւ տարավ հաղթանակ։ Թուրքերը հայտարարեցին զինադադար եւ Հայաստանի կառավարությունից պահանջեցին սկսել բանակցություններ։
 
Մինչեւ բանակցություններ սկսելը՝ 1920 թվականի նոյեմբերի 17-ին, Հայաստանի պատվիրակության ղեկավար եւ Արտաքին գործերի մինիստր Ալեքսանդր Խատիսյանը մեկնեց Թիֆլիս եւ հանդիպեց Անգլիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներին։ Անգլիայի ներկայացուցիչը Խատիսյանին է հայտնել Անգլիայի Արտաքին գործերի մինիստր լորդ Քերզոնի խորհուրդը․ «Ավելի լավ է հաշտվել թուրքերի հետ, քան ընդունել ռուսներին»:
 
Այս խորհուրդով էլ Խատիսյանը վերադարձավ Ալեքսանդրապոլ, մերժվեց Սովետական Ռուսաստանի միջնորդությունը, եւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում ստորագրվեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանագիր, որը նշանավոր պատմաբան Լեոյի գնահատմամբ` կմնա որպես դաշնակցության հավերժական ամոթն ու խայտառակությունը։ Այդ ամոթալի ու խայտառակ պայմանագրով Սիմոն Վրացյանի գլխավորած Հայաստանի կառավարությունը ոչ միայն չեղյալ համարեց Սեւրի դաշնագիրը, այլեւ հրաժարվեց Արեւմտյան Հայաստանի նկատմամբ պահանջից եւ Կարսը համարեց թուրքերի սեփականություն։ Այդ պայմանագրով Հայաստանին թողնվեց 9․000 քառակուսի կիլոմետր տարածք։ Այդ տարածքի սահմանագիծը սկսվում էր Էջմիածնի վանքի արեւմտյան պարսպից 15 կմ դեպի արեւմուտք, որտեղից բարձրանում էր Արագած լեռով, իջնում էր Ապարանի շրջանի Տանագիրմազ (այժմ` Նիգավան) գյուղով, անցնում էր Մելիք գյուղի մոտով, իջնում է Փամբակի ձոր, այդտեղից հասնում էր Դիլիջան, Դիլիջանի ոլորաններով իջնում էր Սեւանալիճ, հատում էր լիճը եւ Մարտունի քաղաքի եւ Գավառ քաղաքի միջեւ ընկած տարածքով հասնում էր Գառնի եւ Ազատ գետի հունով հասնում էր մինչեւ այն կետը, որտեղից ուղիղ ձգվում էր դեպի Արեւմուտք, անցնում էր այժմյան Մասիս քաղաքի տարածքով եւ հասնում էր մինչեւ Էջմիածնի վանքից Արեւմուտք ընկած կետը։ Այդ պայմանագրով Հայաստանի բոլոր կենսաբեր տարածքները անցել են Թուրքիայի տիրապետության տակ։
 
Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո՝ Հեղկոմը մի քանի նոտայով Թուրքիայից պահանջում էր հեռանալ զավթած տարածքներից։ Միայն 1921 թվականի ապրիլի 22-ին վերջնականապես թուրք զավթիչները հարկադրված եղան հեռանալ Հայաստանի զավթած տարածքներից։ Ինչպես ասում էր «Սասնա ծռերի» պատումի հեղինակներից մեկը՝ դառնանք օղորմի տանք Ալեքսանդր Մյասնիկյանի ղեկավարությամբ գործող հայ բոլշեւիկներին, որոնք, Լենինի գլխավորած Սովետական Ռուսաստանի անմիջական ու վճռական օգնությամբ, Հայաստանի տարածքը 9․000 քառակուսի կիլոմետրից հասցրեցին 29․800 քառակուսի կիլոմետրի։
 
Այժմ Հայաստանի իշխանությունների առաջնահերթ խնդիրն է դարձել հայ բոլշեւիկների ստեղծած 29․800 քառակուսի կիլոմետր տարածություն ունեցող երկիրը պաշտպանել թշնամիների հարձակումներից։ Ահա, այպիսին է իրականությունը։
 
Խորին հարգանքով հիշենք Սովետական Հայաստանի պատմությունը կերտող բոլոր սերունդներին եւ հույս ունենանք, որ վերջապես Հայաստանի իշխանությունները կսթափվեն եւ կգնահատեն նրանց աշխատանքի արդյունքը եւ արժանիորեն ու պետականորեն կնշեն 1920 թվականի նոյեմբերի 29-ի հաջորդ տարեդարձը», - ընդգծել է պատմաբանը։
 
https://iravunk.com/sim/?p=242633&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ