Հասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է. Պետրոսյան

Ներքաղաքական
«Այսօր հայը կրկին կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, իսկ մենք` ամեն մեկս շարունակում ենք լուռ ապրել մեր առօրյայով։ Ընդամենը 4 տարի առաջ շատերը վտանգ չէին տեսնում, երբ թշնամին կուլ էր տալիս Արցախը։ Այդ նույն մարդիկ անգամ վտանգ չէին տեսնում 1 տարի առաջ, երբ Արցախն արդեն պաշտոնապես հայաթափվեց ու հանձնվեց թուրքին։ Բայց այսօր արդեն Արցախի բացակայության պայմաններում շատ բնակավայրեր արդեն դարձել են սահմանամերձ ու հիմա նոր են սկսում հասկանալ Արցախի կարեւորությունը։
 
Այսօր արդեն թուրքին են հանձնվում Տավուշի գյուղերը, գուցե արմավիրցին, շիրակցին կամ արարատցին չեն հասկանում դրանց կարեւորությունը, բայց երբեք չեմ ցանկանա, որ խոսք գնա Շենգավիթի հանձման մասին ու այս անգամ արդեն ավանցին չհասկանա, թե ինչու են մարդիկ պայքարում դրա դեմ։
 
Հասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է ու, ցավոք սրտի, հայրենիքի մեծ մասը նիկոլների պատճառով դարեր շարունակ կորցրել ենք։
 
Պետք է բոլորս հասկանանք, որ ե՛ւ Հադրութը, ե՛ւ Ոսկեպարը, ե՛ւ Գյումրին, ե՛ւ Մեղրին մեր բոլորի հայրենիքն է ու դրա համար պետք է պայքարել։ Ինչպես դարեր շարունակ, այնպես էլ հիմա Հայ Առաքելական եկեղեցին դարձել է հայ ժողովրդի առաջնորդը, ու մենք բոլորս որդիներն նվիրումով պետք է հետեւենք ու պայքարենք մեր երկրի, մեր հավատքի ու մեր երեխաների համար, եթե, իհարկե, չենք ուզում կրկին վերադառնալ Դեր Զոր», - գրել է 44 օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Նաիրի խոշորացված համայնքի «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
https://iravunk.com/sim/?p=281901&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ