Ղազախստանի նախագահն այժմ « Миротворец » կայքում է, ո՞վ է հաջորդը

Միջազգային
«Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտնվելը «Ուկրաինայի թշնամիների» ցուցակում, որը հրապարակվում է «Миротворец » կայքում, մեծ աղմուկ է բարձրացրել ղազախական լրատվամիջոցներում։ Ղազախստանի իշխանությունները փորձել են աչք փակել դրա վրա, սակայն ստեղծված նախադեպը աշխարհի տարբեր երկրներում քաղաքական գործիչներին ստիպել է մտածել այդ իրադարձության հնարավոր հետեւանքների մասին։ Ոչ պակաս, դա վերաբերում է նաեւ Հայաստանին, որը, ինչպես եւ Ղազախստանը, չեզոք դիրքորոշում ունի Ուկրաինայի հակամարտության նկատմամբ։
 
«Миротворец» կայքն իրեն դիրքավորում է որպես «ազգային Ուկրաինայի պետականության հիմքերի, խաղաղության, քաղաքացիների անվտանգության դեմ հանցագործությունների հետազոտությունների կենտրոնի ինտերնետ-ներկայացուցչություն » (կայքի հղումը մեկնաբանություններում): Միևնույն ժամանակ, ուկրաինական կայքը տվյալների բազա է, որում մուտքագրվում են մարդկանց անձնական տվյալները, որոնց կարծիքը չի համընկնում Ուկրաինայի գործող իշխանությունների կարծիքի հետ: Հարկ է հատուկ նշել, որ տվյալների բազաներում՝ որոնք մինչև վերջերս բաց են եղել, նշվում են մարդկանց անձնական տվյալները՝ բնակության հասցեները, անձնագրային տվյալները, լուսանկարները և աշխատանքի վայրերը։
 
Կայքում տեղ գտնված մարդիկ և նրանց հարազատները ենթարկվում են իսկական հալածանքների, շատերը ստիպված են փոխել իրենց բնակության վայրը և աշխատանքը: Արդեն կան մի շարք դեպքեր, երբ «Миротворец»-ի ցուցակում հայտնված մարդիկ զոհվել են, կամ պարզապես անհետացել։ Դրանից հետո նրանց լուսանկարները ցինիկաբար ձևափոխվում էին՝ ուղեկցվելով «ликвидирован» է մակագրությամբ ։ Եվ այստեղ բացառություն չեն Ուկրաինայի մեծաթիվ հայկական սփյուռքի ներկայացուցիչները, որոնցից շատերն ապրում են երկրի արևելքում՝ մարտական գործողությունների գոտում։ ԶԼՄ-ների տեղեկություններով` «Миротворец» կայքում արդեն հարյուրավոր ուկրաինահայեր կան, այդ թվում ՝ երեխաներ։ «Миротворец» ցուցակը ուկրաինական իշխանություններն օգտագործում են երկրի արևելքում «зачисток» անցկացնելու համար ։ Բացի Դոնբասում բնակվող հայերից, «Миротворец»-ի ցուցակում են հայտնվել նաև շատ այլ հայեր՝ Ռուսաստանից ։ Զարմանալի է, որ նրանց մեջ կան քաղաքականությունից հեռու և «անշառ» մարդիկ, ինչպիսիք են՝ կատակերգուներ Միխայիլ Գալուստյանն ու Եվգենի Պետրոսյանը ։ « Գնդակահարության ցուցակում » Ղազախստանի նախագահ Տոկաևի ընդգրկումը խոսում է այն մասին, որ Կիևի իշխանությունները բարձրացնում են խաղադրույքները, և այլևս իրենց համար որևէ սահմանափակում չեն տեսնում ։ Ռուսաստանաբնակ հայերի, ինչպես նաեւ ազդեցիկ գործարարների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հայտնվելը, այսպես կոչված «Գնդակահարության ցուցակում»՝ ժամանակի հարց է ։ Այստեղ հարկ է հիշել, որ 2014 թվականի մարտին ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ Հայաստանը սատարեց Ռուսաստանին՝ Ղրիմի կարգավիճակի փոփոխության հարցով ։ Բացի այդ, Հայաստանը միակ երկիրն է, որը սատարել է Ռուսաստանին և դեմ է քվեարկել այս տարվա մարտին Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի ներկայացուցչության կասեցմանը։
 
Բացի այդ, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչման մասին լուրը 2022 թվականի փետրվարին ողջունել են Արցախի իշխանությունները՝Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Դրան հաջորդեցին մի շարք կտրուկ հայտարարություններ Հայաստանի հասցեին՝ ուկրաինացի քաղաքական գործիչների և լրագրողների կողմից։ Հայաստանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտության մեջ հետևեողականորեն չեզոքություն է պահպանում՝ հաշվի առնելով երկու կողմերի փաստարկները,ինչպես նաև աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները մեր տարածաշրջանում, սակայն մենք պետք է պատրաստ լինենք վճռականորեն դատապարտել Կիեւի ցանկացած սադրիչ գործողություն, որն արդեն վաղուց անցել է՝ երկրների միջեւ նորմալ դիվանագիտական հարաբերությունների բոլոր հնարավոր սահմանները: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն չեզոք պետություններին՝ ինչպիսիք են Հայաստանը և Ղազախստանը, այլև Կիևի դաշնակիցներին ։ Բավական է հիշել Ուկրաինայի նախագահ Զելենսկու վերջին սկանդալային հայտարարությունները՝ Գերմանիայի ղեկավարության հասցեին ։ Առավել ապակառուցողական է հայտարարություններից մեկը, որում Զելենսկին հիշում է Գերմանիայի և գերմանացի ժողովրդի՝ « Ուկրաինային զենք մատակարարելու որոշակի հոգեբանական խոչընդոտների մասին, որոնք կապված են նրա նացիստական անցյալի հետ»:
 
Մենք պետք է հստակ հայտարարենք, որ Հայաստանն Ուկրաինայի հանդեպ չունի որևէ պարտավորվածություններ, և հայերի «գնդակահարության ցուցակներում» ընդգրկելու փորձերը, որտեղ էլ որ նրանք ապրեն, մեր վճռական հակահարվածին կհանդիպեն միջազգային բոլոր հարթակներում», - գրել է ՌԴ ՈՒՊՆՏՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փորձագետ ԱՂՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ:
https://iravunk.com/sim/?p=240337&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ