Օգոստոսի 30-ին Ռոբերտ Սահակյանցը կդառնար 70 տարեկան

Արխիվ 16-20

<<Բանն այն է, որ իշխանությունը ոչ մի նշանակություն չունի իմ գործում։ Նախ և առաջ, ես տղամարդ եմ։ Իսկ տղամարդը միշտ, երբ գալիս էր մի նոր վայր, կառուցում էր իր տունը և գոյատևում։ Եթե կայսրը շիզոֆրենիկ էր, տղամարդու գործը ավելի բարդ էր, եթե նորմալ՝ ապա ավելի հեշտ։ Սակայն նա միշտ կերակրում էր իր ընտանիքը և տնկում իր ծառը։ Իսկ մեր մոտ ընդունված է նստել և սպասել Ժողովրդական արտիստի կամ այլ կոչումներ, անհավանական անվանաթոշակներ որպես երախտագիտության նշան։ Ես դեռ կարող եմ ընդունել այն փաստարկը, որ կառավարությունը խանգարում է աշխատել։ Բայց, որ իշխանությունը չի օգնում, դա դեռ պատճառ չի, որ աղքատության և անգործության մատնվել>>:

ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑ

Օգոստոսի 30-ին անիմացիոնֆիլմերիռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատորՌՈԲԵՐՏՍԱՀԱԿՅԱՆՑԸ  կդառնար 70 տարեկան: Իսկթեինչպիսի՞նէր նա, որպեստանհայր և ի՞նչը չէր հանդուրժում կյանքում  պատմումէնրաորդին՝ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹՍԱՀԱԿՅԱՆՑԸ:

-Ինձ շատ դժվար է խոսել հայրիկիս մասին, որովհետև նրա գնալուց հետո, ամեն Աստծո օր ես անընդհատ մտածում եմ նրա մասին: Անընդհատ մտքիս է հայրս: Նա չէր  սիրում կեղծիքը և միշտ պայքարում էր դրա դեմ: Հենց այդ կեղծիքի դեմ պայքարը  բնութագրում է  նրան:

-Բացի կեղծիքից ի՞նչը չէր հանդուրժում կյանքում:

-Տգիտությունն ու սուտը: Այդ երկու երևույթը, որն իրեն միշտ հունից հանում էին:

-Ովքե՞ր չէին կարող լինել նրա ընկերները:

-Տգետ և սուտասան մարդիկ: Կեղծ մարդը չէր կարող լինել նրա ընկերը: Նա երբեք չէր թողնում այդպիսի մարդկանց, որպեսզի  իր շուրջը հավաքվեն:

-Ընտանիքում խի՞ստ հայրիկ էր:

-Այո, շատ պահանջկոտ և շատ խիստ էր: Եվ միևնույն ժամանակ ինչ որ ազատություն էր տալիս: Մանավանդ ստեղծագործական կյանքում: Նա և օգնում էր, և աջակցում,և խրախուսում  մեզ, որ ավելին անենք: Պահանջում էր ավելին և ստիպում էր մեզ անել միշտ ավելին: Կանգ չառնել և գնալ միայն առաջ: Չբավարարվել երբեք արվածով:

-Կպատմե՞քնրահետկապվածորևէհետաքրքիրդեպք:

-Դեպքերը շատ շատ են: Ֆեյսբուքյան ստատուսը, որը երեկ գրեցի, կարծում եմ, որ  դա ամենավառ դեպքերից մեկն էր կապված նրա հետ:  1922թվականին նա  վերադարձավ Հայաստան:  Վերադառնալով  մեծ գումար ուներ իր մոտ, քանի որ ավարտել էր  BBC-իի պատվերով ֆիլմը: Երբ իրեն առաջարկեցին, թե Ռոբ այդքան գումար ունես տներ գնիր: Նա պատասխանեց՝ ես մարոդեր չեմ:

Նունե Զաքարյան

Հ.Գ- Հանգչիր խաղաղությամբ և թող Աստծո լույսը միշտ լուսավորի քո հոգին: 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

https://iravunk.com/sim/?p=120179&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ