Իրականացվող ցեղասպանությունը Փաշինյանի հինգուկես տարվա վարած քաղաքականության հետեւանքն է. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ մշակույթիվաստակավոր գործիչ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻհետ:

Պարոն Սահակյանց, Արցախի հանդեպ ՀՀ իշխանության վերաբերմունքն ինչպե՞ս կմեկնաբանեք:

Այդ կարծիքը ձեւավորվել է դեռեւս 2008 թվականի մարտի 1ին, երբ ներկայիս ՀՀ իշխանության ղեկավարը գոռում էր՝ «Մենքմեր քաղաքը պետք է ազատագրենքղարաբաղցի տականքներից»: Դրանով ամեն ինչ ասված է: Նրանք այսօր ի կատար են ածում այն, ինչի մասին փաստացի ասվում էր:

Արցախն իր լինելության համար կռիվ է տալիս թուրքի հետ միայնակ, բայց այդ պայքարին ՀՀն մնաց ձեռնպահ: Սա Դուք ինչպե՞ս կանվանեք:

Դավաճանություն, ուրիշ բացատրություն չկա: Ցավոք սրտի, Արցախը դավաճանվել է բոլորի կողմից: Բոլոր այն ուժերը, որոնքունեին հնարավորություն փրկելու այն փոքրիկ հատվածը, ինչոր մնացել է, չարեցին: Ըստ երեւույթին, իրենց ձեռնտու էր այն, ինչոր կատարվում էր Արցախում: Մենք այսօր դավաճանված, լքված ենք ամբողջ աշխարհի կողմից: Եվ առաջին օգնություն ցուցաբերող ՀայաստանիՀանրապետությունն առաջինը դավաճանեց Արցախին:

Կան կարծիքներ, որ Հայաստանի վարած հակառուսական քաղաքականության հետեւանքն էր նաեւ այն, ինչ եղավ…

Ես այս հարցին երկու կողմից եմ նայում: Առաջին՝ հակառուսական քաղաքականությունը վարել է Ռուսաստանի ծախված էլիտան: Այսինքն՝ հակառուսականությունը, որն այսօր կա մեր երկրում, դա պատճառն է նաեւ Ռուսաստանի հակառուսական, հակապետական գործունեության: Եթե վաճառված են մերմոտի տարբեր ուժեր, քաղաքական գործիչներ, ապա նույն պատկերը տեսնում ենք Ռուսաստանում:

Ամեն դեպքում, այս իրավիճակումՓաշինյանի կինը գնաց Ռուսաստանի թշնամի պետության նախագահի հետ հանդիպման, սա ճի՞շտ քայլ էր:

Իհարկե, չի կարելի այդպես վարվել, եւ դա չի քննարկվում: Սա այն պահն է, երբ տեսնում են, որ դու անողնաշար ես: Եվ դա վերաբերում է բոլոր երկրներին: Երբ դու անողնաշար ես եւ քեզանից ոչինչ չես ներկայացնում, իրենք գնալու եւ պայմանավորվելու են քո թշնամիների հետ: Իսկ ներկայիս իշխանությունն ամբողջ հինգուկես տարվա ընթացքում գնացել է նրան, որ մաքսիմալ թուլացնի մեր բոլոր դիրքերը, իջեցնի մեր ստատուսը: Եվ որպես գործոն՝ հիմա վերացնելու պրոցեսն է կատարում: Դրա համար էլ բոլոր այն ուժերը, որոնք այսօր պայքարի մեջ են, նախընտրում են ուժեղի կողմը: Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվողցեղասպանությունը Նիկոլ Փաշինյանի հինգուկես տարվա վարած քաղաքականության հետեւանքն է:

Արցախում բենզալցակայանի պայթյունը, ըստ Ձեզ, պատահականությո՞ւն էր: 

Որքանով տեղյակ եմ, այդ բենզատարը եկել էր Ադրբեջանից: Դա պատահականություն չէր, այլ հերթական ահաբեկչությունն էր: Դրանով Ադրբեջանը մուռ հանեց Արցախի հայությունից, եւ դա գենոցիդի դրսեւորումներից մեկն էր, ինչը շարունակվելու է:

Ամեն ինչ կորցրած արցախցին արդեն տեղափոխվում է ապրելու Հայաստանում, որտեղ արդեն հայաստանցիարցախցի ներքին տարաբաժանումը նոր թափ է առնում: Ի՞նչ կասեք այս մասին:

Այդ քաղաքական բախումների անոնսը տվել է Նիկոլ Փաշինյանը: Եվ ինքն է քարոզ տանում, որ ամեն ինչի պատճառը արցախցիներն են եւ Արցախն է … ՔանիՆիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին է, այդ քարոզը տանելու է: Եվ եթե նույնիսկ նա հեռանա էլ, գտնվելու է ինչոր զանգված, որ ամեն ինչում մեղադրելու է Արցախին: Այն Արցախին, որին հենց ինքն էլ դավաճանել է:

Այսօր շատ է խոսվում, որ մենք թույլ ենք, չունենք զենք, Արցախը տանք, որ պատերազմ չլինի…Արդյո՞ք մեր նման հաղթանակած ազգին հարիր է նման կերպ ներկայացնելը:

Դա ծրագիր է: Եվ այն սարսափ վիճակը, որ հիմա կա, շարունակվելու է: Կա մեկ ծրագիր՝ Հայաստանի մասնատումը, որըՆիկոլը պետք է հասցնի իր ավարտին՝ թաքնվելով կեղծ ինքնիշխանության հետեւում:

Գոնե հիմա հանուն Արցախի եւ ապահով կյանքի ժողովուրդը կարթնանա՞:

Ժողովուրդն արդեն արթնացած է: Հերիք է ամեն ինչ ժողովրդի վրա գցեն: Այն քանակը, որ անհրաժեշտ է հարց լուծելու, արդեն գոյություն ունի Հայաստանում: Եվ բոլորը պատրաստ են գործողությունների: Մնում է միայն, որ ընդդիմության առաջնորդները ներկայացնեն իրենց ծրագրերը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=265833&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ