Կրթություն չստացած ինտերնետային «աստղի» խոսքին այսօր ավելի շատ են կարեւորություն տալիս. ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ

Մշակութային

 «Իրավունք  TV»  -ի  հյուրն  է  բանաստեղծ  ԴԱՎԻԹ  ՄՇԵՑԻՆ:

-Դավիթ,  այսօրվա  քաղաքական  իրականության  մեջ  պոեզիան  ի՞նչ  կշիռ  ունի:

-Այսօրվա  քաղաքական  իրականության  մեջ,  եթե  պաթետիկ  ասեմ`  ինչ -որ  կշիռ  ունի,  բայց  եթե  շատ  անկեղծ  լինեմ`  իրականում  նույն  կշիռն  ունի,  ինչ -որ  բոլոր  ժամանակներում:  Այսինքն`  չունի  ...Չունի,  որովհետև  պոեզիան  հասարակության,  ազգերի,  ժողովրդի  կյանքում  (խոսքս,  իհարկե,  լուրջ  պոեզիայի  մասին  է)  կշիռ  ունի  այն  ժամանակ,  երբ  դրա  ընկալումը  կա:  Երբ  դրա  ընկալումը  չկա,  ինքն  արդեն  իր  գործառնական  նշանակությունը  կորցնում  է:  Ցավ  ի  սիրտ,  եթե  պատմության  մեջ  երկու,  երեք  դար  առաջ  պոեզիան  կարող  էր  հարց  լուծել,    հիմա  ոչ  ...  Եվ  դրանից  հետո  արդեն  ոչ  թե  պոեզիան  էր  քաղաքական  դաշտում  կամ  հասարակության  մեջ  խնդիր  առաջացնում,  այլ`  պոետը: 

-Հայաստանում  այսօր  վտանգված  են  հողերըկան  գերիներզոհերբայց  շատ  մտավորականներմշակույթի  գործիչներ  լուռ  ենՔաղաքական  իրադարձությունների  մեջ  չեն  խառնվումԴուք  չեք  լռում  և  որևէ  քաղաքական  ուժի  չեք  հարումԴժվար  չէ՞  քաղաքական  պայքարի  մեջ  միայնակ  լինել:

-Դա  ունի  իր  օբյեկտիվ  և  սուբյեկտիվ  կողմերը:  Ովքեր  ասում  են`  մենք  քաղաքականությամբ  չենք  զբաղվում  (կապ  չունի`  ինքը  գրող  է, հովիվ  կամ  շինարար),  դա  այդպես  չէ:  Անխտիր  մենք  բոլորս  զբաղվում  ենք  քաղաքականությամբ:  Այսինքն`  այն  մարդը,  որ  գնում  հեռավոր  սարում  վրան  է  խփում  ու  սինձ,  սունկ,  շուշան  ուտելով,  ապրում  է,  դա  էլ  է  քաղաքականություն:  Դա  էլ  է  վերաբերմունք,  որ  այս  իրավիճակում,  այս  իրողության  մեջ  ինձ  այսպես  եմ  դրսևորում:  Ինչը  մնում  է  բարձրաձայնելուն  կամ  չբարձրաձայնելուն,  ես  չեմ  ուզում  շատ  կտրուկ  լինել,  որովհետև  մեզանում  սպանվել  է  գրողի  հանդեպ  այդ  վերաբերմունքը:  Եթե  նույնիսկ  այսօր  լուսահոգի  Խեչոյանը  մեր  կողքին  ապրեր  (կամ  մի  ուրիշ  մեծություն),  Արցախում  կամ  Հայաստանում  կատարվող  կործանումների,  փրկության  ելքերի  հետ  կապված,  հարց  տային  նույն  Խեչոյանին  և  նաև  ինչ -որ  բլոգերի (որը  դպրոց  չի  գնացել,  կրթություն  չունի  և  իր  հասարակական  բրենդը  մերկ  նկարներ  հրապարակելն  է  ու  դրանով  հետևորդներ  ունենալն  է),   մեկը  իննսունիննի  հարաբերությամբ  այդ  նույն  էժան  վարք  ու  բարքի  կրող  բլոգերին  ավելի  շատ  կլսեն:  Ինչ -որ  մի  ինտերնետային  «աստղի»  խոսքին  այսօր  ավելի  շատ  են  կարևորություն  տալիս,  քան  իսկական    մտածող  մտավորականի  խոսքին:  Արդյունքում`  այն  մարդը,  ով  համամարդկային    արժեք  է  ստեղծել,  երբ    խոսում  է,  ասում  են`  այս  ո՞վ  է....  Մի  քանի  օր  առաջ    Դավիթ  Հակոբյանի  հետ  էի  խոսում,  ասում  է`  ճիշտ  է,  ես  խոսում  եմ,  բայց,  պատկերացրեք,  մեր  ժամանակներն  այնպիսին  են,  որ  եթե  Թումանյանն  էլ  գար  հրապարակում  ինչ  -որ  բան  ասեր,    կասեին`  այս  բիձեն  ինչ  է  խոսում:  Միայն  մի    քանի  մարդ  կա,  որոնց  չեմ  կարող  մեղադրել,  քանի  որ  իրենց  ուղղակի  չեն  լսում:  Մնացածին    չեմ  էլ  կարող  ընդունել,  որ  չեն  խոսում:  Ճիշտն  ասած`  այդ  չխոսողներին  ես  մտածող,  գրող,  բանաստեղծ  չեմ  էլ  համարում:  Որովհետև  իսկական  մտավորականը  իր  ինքնության,  իր  տեսակի,  իր  արժեհամակարգի,  իր  շրջապատի  հանդեպ  պատասխանատու  է:  Իսկ  եթե  լուռ  է,  որովհետև  ինչ -որ  տեղից  մի  երկու  կոպեկով  կլռեցնեն,  կամ  շատ  վատն  է  եղել,  որ  այսօր  կոմպրոմատներ  ունեն  իր  դեմ,  ուրեմն    նա  չի  կարող  գրող,  մտավորական  կամ  մշակույթի  գործիչ  համարվել:

- Այսօր  «Գոյ»  թատրոնն  են  ուզում  միավորելԻ՞նչ  եք  կարծումմիավորելով,  «Գոյ»-ը  կգործի՞:

-Իհարկե,  չի  գործի,  որովհետև  միավորելը  ժամանակի  իշխանության  համար  բրենդային  մի  բան  է  դարձել:  Ես  չեմ  ուզում  պաթետիկ  հնչի,  բայց  մի  այնպիսի  զգացողություն  է,  որ  Ալիևը  չի  ուզում  մաս -մաս,  ասում  է`  բոլորը  կպցրու  իրար,  ընդհանուր  տուր:  Շատ  ցավալի  է,  բայց  հենց  այդ  զգացողությունն  է`  ամեն  ինչ  կպցնել,  ամեն  ինչ  վերացնել,  ամեն  ինչ  փակել...Այսօրվա  ժամանակի  իշխանությունն  իր  առջև  հստակ  խնդիր  է  դրել` արվեստի,  մշակույթի,  գիտության  եկեղեցու  հետ  առնչվող  գրեթե  բոլոր  ճյուղերն  ասում  է`  փակում  եմ:  Եվ  քանի՞  հոգի  ենք  տեսնում  պայքարի  մեջ:  Հիմա  «Գոյի»  տղերքը  հնարավոր  ու  անհնար  բոլոր  ձևերով  պայքարում  են:  Ո՞ւր  են  մնացածը:  Ինչո՞ւ,  օրինակ,  կոմպոզիտորները,  գրողները  չկան  այդ  պայքարում... 

- Ըստ  Ձեզո՞րն  է  այսօրվա  արժեքը:

-Անարժեքությունը`  եթե  մեկ  բառով  ասեմ...

ՆՈՒՆԵ  ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=281103&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ