Ոչ լեգիտիմ համարելով ներկայիս խորհրդարանը` ես չեմ կարող այնտեղ գտնվել.ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր, «Հայաստան» դաշինքի անդամ ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ հետ:

— Պարոն Սահակյանց, «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրվել էիք պատգամավորի թեկնածու, բայց երբ Ձեր հերթը հասավ մանդատը վերցնելու, հրաժարվեցիք: Ի՞նչ է փոխվել առաջադրվելու մտադրությունից հետո:

— Կարծում եմ՝ իմ պարագայում շատ տրամաբանական էր պատգամավորական մանդատից հրաժարվելը, որովհետեւ այն ժամանակ այլ իրավիճակ էր: Դրան գումարած՝ ես համարում եմ, որ ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն, եւ խայտառակ կեղծիքներ են տեղի ունեցել: Եվ այն խորհրդարանը, որը ձեւավորվել է, չի համապատասխանում մարդկանց տված քվեներին: Ոչ լեգիտիմ համարելով ներկայիս խորհրդարանը՝ ես չեմ կարող այնտեղ գտնվել, որովհետեւ ունեմ իմ սկզբունքները, որին հետեւում եմ: Այս էտապին ցանկացած քայլ պետք է լինի մի բանի համար` իշխանությունից զրկել Նիկոլ Փաշինյանին եւ իր ամբողջ թիմը: Ես՝ որպես մշակույթի գործիչ էի գնում խորհրդարան, եւ հույս կար, որ գոնե հավասար ուժեր կձեւավորվեին խորհրդարանում: Եվ իմ ֆունկցիան կլիներ կոնկրետ մշակութային աշխատանքը: Այս պահին մշակույթի մասին խոսք անգամ լինել չի կարող: Կա մեկ նպատակ` զրկել իշխանությունից Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմը: Դրա համար էլ որոշում կայացրի՝ չմտնել խորհրդարան:

— Դուք լավ գիտեիք, թե իրենցից ինչ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը: Այդ դեպքում՝ ինչո՞ւ առաջադրվեցիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ:

— Իհարկե՝ գիտեի, բայց ես չէի կարծում, որ այդ աստիճանի խայտառակ ընտրությունների առաջ կկանգնենք: Ես համոզված էի, որ մեր հասարակությունն իսկապես չի քվեարկի, եւ նրանք ուղղակի չեն կարող այդ քանակի մանդատներ վաստակեն եւ մտնեն խորհրդարան: Կարծում էի, որ հասարակությունը շատ ավելի սթափ կդրսեւորվի եւ նրանց կտա մինիմում ձայներ: Նույնիսկ եթե նրանք ուզենային կեղծիքներ անել, նրանց ձայների քանակը չէր հասնի այդքան ահռելի քանակի: Միգուցե ես ավելին էի սպասում հասարակությունից եւ ընտրություններից:

— Հասարակությունից ավելին էիք սպասում, իսկ ընդդիմությունից հիասթափվա՞ծ եք:

— Այստեղ իմ սկզբունքի հարցն է, որ հրաժարվել եմ իմ մանդատից: Իսկ այն ընդդիմադիրները, ովքեր այսօր խորհրդարանում են, միանշանակ իրենց աջակցում եմ: Դա իրենց ընտրությունն է: Իհարկե, ակնհայտ սխալներ կան: Մենք կրկին հույս ունեինք, որ մայիսին ինչ-որ բան կփոխվի, ու դա տեղի չունեցավ: Որոշ չափով, իհարկե, կա հիասթափություն...

— Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը բնապահպանական մոնիթորինգի շինծու պատրվակով ամբողջությամբ փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ տրանսպորտային մայրուղին: Ու մեր ժողովուրդը դեռ ոտքի չի կանգնում, լռում են շատերը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ:

— Շատ շատ բաներ կան, որոնք այլեւս չեմ ընկալում: Արցախի ճանապարհը բացելու համար պետք է բացել Հայաստանի ներքին ճանապարհը: Եթե այնտեղ ադրբեջանական ահաբեկիչներն են փակել Արցախի ճանապարհը, ապա մեզ մոտ ներքին ահաբեկիչներն են գրավել եւ փակել այն հիմնական ճանապարհը, որով Հայաստանը պետք է գնա առաջ: Իսկ թե ինչու հասարակությունը ոտքի չի կանգնում, պետք է նաեւ հաշվի առնել, որ դա անում են նախատոնական օրերին, երբ հասարակությունն Ամանորով է զբաղված եւ այլն... Չնայած դրան՝ միեւնույնն է, նման պահվածքը չեմ հասկանում, ինչը շատ ցավալի փաստ է:

— Հրապարակի տոնածառի լույսերը վառելու ժամանակ ավելի շատ մարդ էր հավաքվել, քան Արցախի ճանապարհը բացելու համար անցկացված հանրահավաքին: Սա որեւէ բացատրություն ունի՞:

— Պետք է հաշվի առնել նաեւ այն փաստը, որ տուրիստները այդ պահին Երեւանում էին: Տոնածառի բացումը կապեցին «Մանկական Եվրատեսիլի» բացման հետ: Կարծում եմ՝ այլ պարագայում այդքան մարդ չէր հավաքվի Հանրապետության հրապարակում: Տուրիստները եկել էին ոչ թե տոնածառի, այլ «Եվրատեսիլի» բացմանը, եւ իրենք շատ հմուտ այդ ամեն ինչը կապեցին իրար: Եվ ստացվեց, որ այնտեղ ավելի շատ մարդ է հավաքվում, եւ բոլորն ընդունում են այն քաղաքականությունը, որն անում է ներկայիս իշխանությունը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=244206&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ