Պարզվում է, որ Շահրամանյանի համար ծառայողականան նախկին ավտոմեքենան է «Արցախի մնացորդներից»

Հասարակություն

Արցախի նախագահ ներկայացնող Սամվել Շահրամանյանը, որպես կանոն, աշխատում է չխոսել: Ու երեւի լավ է անում, քանի որ քիչ դեպքերում երբ մի փոքր խոսում է, հաստանում ես, թե նաեւ ինչու այսօր Արցախ չունենք:

Հերթական անգամ Շահրամանյանը խոսեց` անդրադառնալով մի հարցի, որը երեւի նրա համար ամենակարեւորն է: Հաշվի առնելով, որ Արցախում տեղի ունեցածի մասին չի խոսում, արցախահայության ներկայի եւ ապագայի մասին` եւս: Իսկ ահա «ծառայողական» մեքենայի առգրավմանը եւ Արցախի ներկայցուցչության դարպասները կոտրելու դեպքի հետ կապված միանգամից որոշեց «ատամ ցույց տալ». ուրեմն, ո՞րն է նրա համար առաջնայինը:

«Այս ամսվա 7-ին, երբ առաջին անգամ քննիչները եկել են եւ փորձել են առգրավել մեքենան, հենց սկզբից ուզում եմ ասեմ, որ սա մեքենայի հարց չի, սա ուղղակի Արցախի մնացորդների վերացման հարց է...»,-ասաց նա:

Շահրամանյանը նշեց, որ այն իրավիճակը որը ստեղծվել ` մուտքի դռներ կոտրելով եւ մեքենան բռնի տանելով, դա վերաբերմունքն է Արցախի նկատմամբ:
Քանի՞ անգամ ենք Շահրամանյանից հրապարական խնդրել, պահանջել եւ բացատրել` հստակ, բոլոր մանրամասներով բացատրել Արցախը լուծարելու մասի իր հրամանագիրը, այդ թվում` իրավական կողմից: Վերջին հաշվով, եղել է նախագահի հրամանագիր, որը, հետո ինչ կցկտուր բաներ էլ ասեց Շահրամանյանը, պաշտոնապես չեղարկված չէ: Ըստ իր հրամանի, Շահրամանյանը Արցախի նախագահ չէ: Ցավոք, բայց այդ դավաճանությանն ինքն է գնացել եւ իր կողմնակիցներն այդ դավաճանությունը, քանի դեռ հնարավոր է, չեն ուղղել:
 
Այսինքն, նա ինչպես որ ողջ բանակային հսկայածավալ գույքը Շահրամանյանը փաթեթավորված հանձնեց ազերիներին, այդպես էր իր ծառայողական մեքենան պետք է թողներ: Ընդ որում, ըստ  ՀՀ իշխանությունների տրամաբանության. նրանք են հայտարարել` Արցախն Ադրբեջան է: Կամ, Շահրամանյանն ավելի լավ կաներ, որ իր շքեղ ավտոմեքենայի փոխաներն գոնե մեկ տանկ բերեր. նստեր ու քշեր դեպի Հայաստան: Չէի՞ն թողնի. ոչինչ, գոնե մարտում պատիվը կփրկեր:
Ու այսքանից հետո Շահրամանյանն ավտոմեքենան համարում է «Արցախի մնացորդների վերացման հարց...»: Նրա համար այս պահին այդ ավտոմեքենա՞ն է «Արցախի մնացորդը», թե՞ սեփական ժողովուրդը:
Ու ամենավատն այն է, որ կարող է նույն խելքին է նաեւ Նիկոլը: Նա եւս կարող է, ԱՀ նախագահի երբեմնի ծառայողական ավտոմեքենան ընկալել, որպես «Արցախի խորհրդանիշ» եւ ոչնչացնել: Էլ չասած, որ Արցախի վրա, որի միակ կերպարը սույն ներկայացուցչությունն է, մինչ այժմ միայն թուրքերն են հարձակվել: Չնայած, մինչ աժմ էլ միայն թուրքերն են հարձակվել:
Ի դեպ, այս մեքենայի պատմությունը եւս մեկ տեսանկյունից ցույց տվեց, թե ինչու այսօր Արցախ` իր մինչնիկոլյան մեծ եւ փառավոր իմաստով, չունենք:
https://iravunk.com/sim/?p=286609&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը