Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը

ՍԻՄ - Գլխավոր լուրեր

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման հայտարարությունը

2018 թվականին արեւմտյան ուժերի կողմից Հայաստանում կազմակերպվեց նարնջագույն հեղաշրջում, որի արդյունքում իշխանությունը տրվեց սորոսականների մի խմբակի` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որն անմիջապես սկսեց իրականացնել հակահայ, հակահայաստանյան ու հակասահմանադրական գործունեություն: Այդ քաղաքականության հետեւանքով կործանվեց եւ հայաթափվեց Արցախի Հանրապետությունը, հայ ժողովուրդը մշտապես գտնվում է պատերազմական վիճակում` կորցնելով իր զավակներին, հայրենի հողը, միջազգային հեղինակությունը: Ըստ էության, Հայաստանը զրկվել է ինքնիշխանությունից` դառնալով Արեւմուտքի եւ թուրք-ադրբեջանական միութենական պետության կամակատարը: Հայաստանի եւ հայ ժողովրդի կորուստները պայմանավորված են նաեւ նրանով, որ ՀՀ-ում օտարների կամքը իրականացնող նիկոլական խմբակը նպատակադրված եւ հետեւողականորեն փչացրել եւ փչացնում է մեր հարաբերությունները մեր միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ:

Այս օրերին իշխանությունը կորցնելու սպառնալիքի ներքո Նիկոլը եւ նրա թիմակիցները հանդես եկան հակառուսական նոր հայտարարություններով` անհիմն ու շինծու մեղադրանքներով եւ կատարեցին միտումնավոր քայլեր ՌԴ-ի հետ հարաբերությունները էլ ավելի բարդացնելու ուղղությամբ, դրանով իսկ էլ ավելի թուլացնելու Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը ու անվտանգության համակարգը եւ Հայաստանը էլ ավելի ստորադասելու արեւմտյան եւ թուրք-ադրբեջանական շահերին:

Մենք խստիվ դատապարտում ենք Նիկոլի` այս օրերին հետեւողականորեն հնչող հայտարարությունները ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, ինչը նույնպես թիրախավորված է Հայաստանի անվտանգությունը թուլացնելու Նիկոլի կողմից հետեւողականորեն իրականացվող նպատակին:

Նիկոլը ու նրա հանցավոր խմբակը շարունակում են այն թեզը, որ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ: Այդպիսի հայտարարությունը ուղղակիորեն հակասում է հայ ժողովրդի ու Հայաստանի շահերին: Մենք բազմիցս ապացուցել եւ հիմնավորել ենք, որ Եվրամիությունը ոչ միայն չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը, ինչպես դա չի արել վերջին տարիների ընթացքում, այլեւ հակադրվում է հայ ժողովրդի արժեհամակարգին:

Մենք դատապարտում ենք ապօրինի վարչախմբի ներկայացուցչի այցն ուկրաինական Բուչա քաղաք եւ այդտեղ արտահայտած հակառուսական եւ իր էության մեջ հակահայկական հայտարարությունները:

ԱԺ ամբիոնից ապօրինի խունտայի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե` ո՛չ նա, ո՛չ ՀՀ որեւէ ներկայացուցիչ չեն այցելելու Բելառուսի Հանրապետություն մինչեւ այդտեղ իշխանության է գտնվում այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Չենք կարծում, որ դա Բելառուսի համար մեծ կորուստ է կամ էլ թե չէ պատիժ, սակայն ի՞նչ հիմնավորմամբ է Նիկոլը այդպես արագ փչացնում հարաբերությունները մեր ավանդական բարեկամ եւ տնտեսական գործընկեր ԵԱՏՄ անդամ Բելառուսի հետ, երբ նույն Նիկոլը մեծ հաճույքով այցելում է Թուրքիա, վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ եւ մեծագույն հաճույքով հանդիպում է Իլհամ Ալիեւին:

Հասկանալի է, որ այս օրերին, երբ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը ատելությամբ է լցված Նիկոլի հանդեպ եւ տասնյակ-հազարավոր քաղաքացիներ պահանջում են հրապարակներում ու փողոցներում Նիկոլի հրաժարականը, Նիկոլի միակ փրկության թելը գալիս է Արեւմուտքից, եւ Արեւմուտքի աջակցությունը ստանալու համար Նիկոլը անում է ավելի ու ավելի աբսուրդային հայտարարություններ, որոնք արդյունքում վնասում են Հայաստանի Հանրապետությանը ու հայ ժողովրդին: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանների այցերը խորհրդարան եւ կառավարություն անմիջական ազդեցություն ունեցան Նիկոլի ու նրա շրջապատի արեւմտահպատակ եւ ռուսատյաց կեցվածքի վրա: Նիկոլին պաշտպանում է այսօր ԱՄՆ-ի կողմից ձեւավորված եւ դասընթացներ անցած ոստիկանությունը: Ցանկացած պահի, երբ Արեւմուտքը եւ թուրք-ադրբեջանական տանդեմը դադարեցնեն իրենց աջակցությունը Նիկոլին, նրա ապօրինի եւ հակահայ ռեժիմը կդադարեն գոյություն ունենալ:

Մենք խստիվ դատապարտում ենք Նիկոլի ռեժիմի կողմից հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների դեմ կիրառված ապօրինի ուժը, որի արդյունքում մի քանի տասնյակ խաղաղ ցուցարարներ ստացել են ծանր եւ միջին մարմնական վնասվածքներ: Սակայն, եթե այլ դեպքում Արեւմուտքը անասելի հիստերիա կբարձրացներ մարդու իրավունքների խախտման առումով, ապա Նիկոլի պարագայում Արեւմուտքի թե՛ դիվանագիտական ներկայացուցչությունները, թե՛ համապատասխան կազմակերպություններն ու մամուլը քար լռություն են պահպանում, ինչը ցույց է տալիս Արեւմուտքի խորին շահագրգռվածությունը Նիկոլի իշխանությունը Հայաստանում երկարաձգելու, իրենց կամքը Հայաստանում եւ տարածաշրջանում իրականցնելու նապատակով:

Միաժամանակ մեզ համար տարօրինակ է, որ թե՛ խորհրդարանական ընդդիմությունը եւ թե՛ փողոցային պայքարի մասնակիցները չեն դատապարտում Նիկոլի ագրեսիվ կեցվածքը Ռուսաստանի Դաշնության եւ մեր այլ բարեկամ պետությունների հանդեպ: Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Նիկոլի հրաժարական պահանջելու պատրվակով փողոցային պայքարում ակտիվություն են ցուցաբերում նաեւ Նիկոլին իշխանության բերելու գործընթացի կազմակերպիչները եւ ծայրահեղ ռուսատյաց տարրերն ու խմբավորումները: Այս առումով անհրաժեշտ ենք գտնում, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը նպատակ ունի վերցնել իշխանությունը ՀՀ-ում, հստակեցնի իր դիրքրոշումը Նիկոլի հակառուսական թեզերի ու հայտարարությունների վերաբերյալ, ինչպես նաեւ հրապարակի իր հստակ մոտեցումները Հայաստանի արտաքին քաղաքականության եւ ապագա կառավարության կազմի վերաբերյալ:

Մեր Շարժումը պատրաստ է անցկացնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ կոնսուլտացիաներ եւ ավելի մանրամասն ներկայացնել մեր դիտարկումները վերոհիշյալ հարցերի վերաբերյալ:

Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, ապա այդ թեզը մեր Շարժումը ընդունել եւ հետեւողականորեն պաշտպանել է իր հիմնադրման առաջին իսկ օրվանից, այսինքն` 2021թ. փետրվարի 6-ից:

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ»

ՇԱՐԺՄԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵ

https://iravunk.com/sim/?p=285872&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը