Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է

ՍԻՄ - Գլխավոր լուրեր

«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության

հայտարարությունը

հունիսի 12-ին տեղի ուենցած բռնությունների վերաբերյալ

Սույն թվականի հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը բռնի զավթած Նիկոլը եւ նրա խմբակը ոստիկանական բիրտ ուժ կիրառեցին Բաղրամյան պողոտայում գտնվող խաղաղ ցուցարարների դեմ, որի արդյունքում 100-ից ավելի խաղաղ ցուցարարներ ստացան վնասվածքներ, այդ թվում` ծանր, եւ տեղափոխվեցին հիվանդանոցներ: ՍԻՄ կուսակցությունը խստիվ դատապարտում է խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ու բիրտ ուժի կիրառումը եւ համարում է այն ՀՀ սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիներին տրված իրավունքների կոպտագույն զանգվածային խախտում: 

ՍԻՄ կուսակցությունը շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի եւ նրա հանցավոր խմբակի հրաժարականը եւ այդ պահանջի շրջանակում աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը եւ նրա առաջնորդ Բագրատ սրբազանին:

Միաժամանակ մենք խստիվ դատապարտում ենք Ազգային ժողովում իշխանությունը զավթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ընդդիմադիր պատգամավորների հանդեպ կիրառվող հակաօրինական եւ հակաբարոյական գործողությունները, որոնցով խախտվում է ՀՀ Սահմանադրությամբ սահմանված պատգամավորի կարգավիճակը, ինչպես նաեւ` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության իրավունքները:

Մենք կոչ ենք անում ընդդիմադիր պատգամավորներին` դադարեցնել այս պայմաններում իրենց աշխատանքը ՀՀ Ազգային ժողովում եւ այդ հարթակում բոլոր շփումները իշխանությունը զավթած սահմանադրախախտ եւ դավաճանական խունտայի ներկայացուցիչների հետ եւ հրաժարվել ԱԺ մանդատներից, պահանջ դնելով նման դեպքում ՀՀ Սահմանադրությունից բխող արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ: Կոչ ենք անում նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը` հստակեցնել իրենց մարտավարությունը, ղեկավար կազմը եւ քաղաքական օրակարգը:

Մենք փաստում ենք նաեւ, որ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող արեւմտյան կազմակերպությունները, ինչպես նաեւ արեւմտյան մամուլի միջոցները գրեթե չեն արձագանքում եւ չեն դատապարտում Հայաստանում տեղի ունեցող մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները: Նույնկերպ արեւմտյան երկրների դիվանագիտական կորպուսը, Եվրամիությունը եւ այլ միջազգային կազմակերպությունները որեւէ կերպ չեն արձագանքում խաղաղ ցուցարարների եւ ընդդիմադիր պատգամավորների դեմ կիրառվող բռնապետական մեթոդների վերաբերյալ: Այստեղից կարելի միանշանակ եզրակացնել, որ արեւմտյան քաղաքական շրջանակները աջակցում են նրանց հլու-հնազանդ ծառայող Նիկոլին` իշխանությունը պահելու եւ դրա համար ցանկացած հանցավոր քայլ կատարելու մեջ:

Հատկանշական է, որ իշխանությունները դիմեցին բիրտ ուժի ու հակաօրինական գործողությունների այն բանից հետո, երբ ԱՄՆ դեսպանն այցելեց Ազգային ժողով, իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ կառավարություն:

Սակայն պատմական փորձը ցույց է տալիս, որ ոչ մի դիկտատուրա, որը հիմնված է անգամ գազանային մեթոդներով այլախոհներին ու ընդդիմադիրներին ճնշելու վրա, երկար չի կարող գոյատեւել: Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը մի օր փլվելու է, եւ բոլոր հանցագործները կանգնելու են դատարանի առջեւ:

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահություն

ՆԱԽԱԳԱՀ` ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Երեւան, 13 հունիսի 2024 թ.

https://iravunk.com/sim/?p=285851&l=am/
Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան