Կուսաթաղանթը կարող է տեղում լինել, բայց բարոյական կուսությունը բացակայել. սեքսոպաթոլոգ

Հանդիպում

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն Ազգային ժողովում վերջերս կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց, որ դպրոցներում արդեն ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը: Այն երեք տարի փորձարկվել է Տավուշի մարզում, այս տարի արդեն ներդրվել է հանրապետության բոլոր դպրոցների` 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում: Չափորոշչի ներդրման շրջանակում գործում է «Առողջ ապրելակերպ» անվանումով պարտադիր խմբակ, որտեղ առողջ ապրելակերպի շրջանակում երեխաներն ուսումնասիրում են նաեւ սեռական դաստիարակությանը վերաբերող թեմաներ: Այս եւ այլ հարցերի «Իրավունք»-ի հետ զրույցում անդրադարձել է բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, բ․գ․թ․, դոցենտ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ:

«ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ»

- Ովքե՞ր են դասավանդում վերոնշյալ առարկան, ի՞նչ վտանգներով է հղի այդ տարիքի երեխաների մոտ սեռականության թեմատիկայով հատուկ հետաքրքրություն առաջացնելը:

- Այդ առարկան նախկինում էլ դասավանդվում էր 8-11-րդ դասարաններում՝ ֆիզկուլտուրայի շրջանակներում։ Ըստ ոլորտի պատասխատուների՝ այսուհետ այն կդասավանդվի 5-րդ դասարանից՝  պարտադիր խմբակի տեսքով։ Ընտրվել են 100 մենթորներ, մշակվել է «Առողջ ապրելակերպ» դասավանդողների կարողունակությունների ցանկ, ըստ որի՝ ուսուցիչը պետք է դասն անցկացնի փոխադարձ հարգանքի միջավայրում, կարողանա անկեղծանալ եւ բաց լինել երեխաների համար: Այդ դեպքում հարց է ծագում. ինչպես պետք է պարզել՝ մանկավարժն այդ հատկություններն ունի՞, թե՞ ոչ։

5-րդ դասարանում, իրենց խոսքով, աղջիկների համար կա առանձնացված դաս, որը սեռական հասունացմանն է վերաբերում, որտեղ խոսվում է դաշտանային ցիկլի մասին։ Այստեղ էլ պետք է շատ զգույշ լինել եւ հաշվի առնել տարիքային գործոնը՝  այդ տարիքում բոլորը չէ, որ պատրաստ են նման ինֆորմացիա յուրացնելու. Սեռական թեմաներից կարող է խոսել միայն այն մասնագետը, որն ունի համապատասխան որակավորում եւ մասնագիտացում։ Դա պետք է անել հմտորեն եւ զգուշորեն՝ չսրելով երեխայի ուշադրությունը սեռական թեմայի վրա։

- Պարադոքս չէ՞ մի կողմից Ազգային ժողովի մակարդակով խոսել վաղ ամուսնությունների կանխարգելման անհրաժեշտության մասին, մյուս կողմից 5-րդ դասարանցիներին պատմել սեռական կյանքի մասին:

- 5-րդ դասարանցիներին պետք է պատմել առողջ սնուցման, արագ սննդի (ֆասթֆուդի), ծխախոտի, ալհոկոլի, թմրանյութերի վնասակարության, համացանցից օգտվելու գրագիտության եւ չափավորության մասին։ Սա ժամանակի հրամայականն է։ Ամեն տարիք ունի իր առավել կարեւոր հարցերը եւ դրանք քննարկելու անհրաժեշտությունը։ Ինչ վերաբերում է ամուսնության տարիքային շեմը բարձրացնելուն, ապա պետք է նշել, որ խնդիրը ոչ այնքան տարիքն է, որքան հոգեբանական եւ ֆիզիոլոգիական հասունությունը: Ընտանիքը միայն սեռական կյանքով չի սահմափակվում: Կարեւոր է հաշվի առնել հոգեբանական հասությունը. որքանով է տվյալ անձը հոգեբանորեն պատրաստ ընտանիք կազմել, քանզի ընտանիքը շատ բարդ եւ պատասխանատու մեխանիզմ է: Քիչ չեն դեպքերը, երբ 40 տարեկան անձինք ունենում են 18 տարեկանի մտածելակերպ եւ հակառակը՝ 18 տարեկաններ, ովքեր բավականին զարգացած ու հասունացած անձիք են: Մարդու ճիշտ զարգացման վրա մեծ ազդեցություն ունի ընտանիքը, սեռական ճիշտ դաստիարակությունը, միջավայրը:

- Պարոն Շահրամանյան, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ վաղ ամուսնության դեպքում:

- Բժշկական տեսանկյունից էական տարբերություն կա: Մինչեւ 18 տարեկանը՝ աղջիկը դեռեւս սեռահասուն չի համարվում, իսկ 18 տարեկան աղջիկն արդեն սեռահասուն է: Ֆիզիոլոգիական առումով աղջիկները լիովին հասունանում են 18 տարեկանից հետո։ Աղջիկների ոսկրային կոնքի ձեւավորումը ավարտվում է 18-20 տարեկանում, ուստի՝ մինչեւ 18 տարեկան ամուսնությունն ու այդ տարիքում հղիությունը միանգամայն վտանգավոր է կանանց համար, բացի այդ, վերարտադրողական նպաստավոր տարիքը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմեկերպության տվյալների, համարում են 20-35 տարեկանը: Հետեւաբար, պետք է հիմք նախապատրաստել, որ պատանիները եւ երիտասարդները լիովին պատրաստ լինեն այդ շեմը հատելու, քանի որ մասնագիտական փորձը վկայում է, որ վաղ ամուսնությունների դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ՝ կապված միմյանց հարմարվելուն, ընդհանուր հոգեբանական լեզու գտնելուն, սեռապես իրար համապատասխան լինելուն:

«ԿՈՒՍՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ՈՒՌՃԱՑՎԱԾ ԵՎ ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳ Է ՀԻՇԵՑՆՈՒՄ»

- Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կուսության ստուգումն արգելող օրինագիծը: Նման ստուգումը համարվում է ֆիզիկական բռնություն, օրենքի վերջնական ընդունումից հետո՝ այլեւս կհամարվի հանցագործություն եւ նախատեսում է պատիժ: Ի՞նչ եք կարծում՝ այս օրենքի ընդունման դեպքում՝ կունենանք դատապարտված սկեսուրների շա՞րք, իրականում՝ ուրճացված չէ՞ այս խնդիրը:

- Նախ եւ առաջ՝ օրենքի ընդունումից առաջ պետք է հստակ հասկանալ, որ կուսությունն ու կուսաթաղանթը բնավ նույն հասկացությունները չեն։ Մարդիկ հաճախ չեն տարբերում «կուսություն» բարոյական հասկացությունը եւ «կուսաթաղանթ» անատոմիական տերմինը՝ չգիտակցելով, որ կուսությունը մարդն է, նրա բարոյական նկարագիրն ու արժանիքները: Ինչ վերաբերում է  կուսության ստուգումն արգելող օրինագծին, ապա մասնագիտական տեսակետից այն արհեստականորեն ուռճացված եւ կեղծ օրակարգ է հիշեցնում։ Հայաստանում այնպիսի բարբարոսական բարքեր չկան, որ կանանց ստիպեն իրենց կույս լինելու հանգամանքը ապացուցել՝ եզակի դեպքերը չհաշված։ Բացի այդ, գինեկոլոգիական կամ սեքսոլոգիական զննումը բժշկական հետազոտության գործընթաց է, որի ժամանակ բժիշկը ուսումնասիրում եւ գնահատում է սեռական օրգանների ֆունկցիոնալ վիճակը։ Որեւէ երրորդ անձ, անկախ իր ազգակցական կամ հարազատական կապից, չի կարող բժշկին թելադրել, պարտադրել, հարկադրել ինչ-որ բան ստուգել կամ չստուգել։ Ի դեպ, «ստուգել» նշանակում է՝ պարզել որեւէ բանի կամ հանգամանքի առկայությունը։ Այս մոտեցմամբ շարժվելու դեպքում միգուցե հաջորդ օրինագիծը վերաբերի կույսի հետ սեռական հարաբերություն ունեցած տղամարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելուն։ Կարծում եմ՝ հասարակության կյանքում ծավալվող բազմաբնույթ հարաբերություններում, այդ թվում՝ ընտանիքում, բոլորը չէ, որ կարող են ենթարկվել իրավական կարգավորման։ Ի վերջո, դժվար թե կնոջ ապագա ամուսինը կամ սկեսուրը նախապես կնոջը հարկադրի բժշկի գնալ՝ ապացուցելու իր կուսությունը միայն նրա համար, որ նրան հարս տանեն եւ ընտանիք կազմեն։ Սա ծայրահեղություն է. վերջիվերջո, սիրո եւ ներդաշնակության գրավականը անատոմիական թաղանթը չէ։ Այս դեպքում ավելի շատ գործ ունեք արհեստականորեն ներմուծված օտար իրողության հետ, որը կնոջ սեռական ազատության եւ անձեռնմխելության իրավունքի հիպերտրոֆիկ դրսեւորում է։

- Ի դեպ, դեռ տարիների առաջ Ինդոնեզիայի կառավարությանը օրենքի նախագիծ էր շրջանառության մեջ դրել, որի համաձայն՝ բարձր դասարանի աղջիկներին պետք է պարտադիր ստուգման ենթարկել, պարզելու` նրանք կո՞ւյս են, թե՝ ոչ: Ըստ նրանց, դրանով հնարավոր էր լինելու կանխարգելել անբարոյականության եւ սեռավարակների տարածումը, հատկապես անչափահասների շրջանում: Ի վերջո, այս հարցում ոսկե միջինը ո՞րն է:

- Անառողջ կանխարգելում է։ Ընդհանրապես, սեռական կանխարգելումը պետք է միտված լինի գրագետ, զգուշավոր եւ չափավոր իրազեկմանը՝ հաշվի առնելով տվյալ հասարակության էթնոմշակութային առանձնահատկությունները եւ, իհարկե, տարիքային գործոնը։ Կուսաթաղանթի առկայությունը կամ բացակայությունը բնավ չի խոսում կնոջ կույս լինել-չլինելու մասին։ Անատոմիական թաղանթը կարող է տեղում լինել, բայց բարոյական կուսությունը բացակայել։ Փակագծերը բացելու կարիք, կարծում եմ, չկա։ Հասկացողը կհասկանա…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=277207&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ