Ինչ արեց Սամվել Շահրամանյանը, հանցագործություն է ապագայի նկատմամբ. Զատուլին

Միջազգային

Մոսկվայում տեղի ունեցած Յալթայի միջազգային համաժողովի շրջանակում «Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ հետ:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԱՄԵՆՈՎ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ»

— Կոնստանտին Ֆեոդորովիչ, մենք տեսնում ենք, որ Ղրիմն իր շուրջ տեղի ունեցող անգամ այս ծանր պատերազմական իրավիճակում, շարունակում է զարգանալ, նոր դաշնակիցներ ու ընկերներ ձեռք բերել, ինչո՞ւ չհաջողվեց Արցախին եւս նույն ճանապարհով գնալ:

— Ի տարբերություն Ղրիմի, Արցախի դեպքում այսպես ստացվեց, որովհետեւ իրականում անհնարին դարձավ լուծել հասարակ հարց։ Ղրիմի պարագայում ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այժմ ՌԴ իշխանության գլխում կանգնած է իր երկրի համար հայրենասեր մարդ: Ինչպես յուրաքանչյուր քաղաքակական գործիչ, նա էլ կարող է սխալներ թույլ տալ, ունենալ անհաջողություններ, բայց որեւէ դեպքում չի կարելի կասկածել, որ նա երբեւէ դավաճանել է իր երկրի եւ իր ժողովրդի շահը։ Իսկ ՀՀ իշխանության գլխում կանգնած է դավաճան, որը գնում էր Արցախի դավաճանության ճանապարհով եւ հասցրեց այն ողբերգակական ավարտի։ Ահա եւ տարբերությունը Ղրիմի ու Արցախի, որը շատ եմ սիրում, որտեղ շատ անգամներ եղել եմ, եւ որտեղ ինձ «պերսոնա նոն գրատա» չեն հայտարարել` ի տարբերություն Հայաստանի, որտեղ իշխանություն է Նիկոլ Փաշինյանը:

— Արցախի իշխանությունները կարո՞ղ էին պահել Արցախը` անկախ հայաստանյան իշխանությունների որդեգրած ճանապարհից, թե՞ ամեն ինչ որոշվում էր Երեւանում: Ի վերջո, հայկական Արցախի էջը փակվա՞ծ է, թե` ոչ:

— Հայտնի ասացվածք կա` երբեք, մի՛ ասա երբեք։ Ես կարող եմ վստահ ասել, որ հայկական Լեռնային Ղարաբաղի պատմությունն այս ամենով ավարտված չէ։ Թեպետ հիմա ողբերգություն է, որ հայերը լքել են իրենց հողերը, որոնք հարյուրամյակներով պատկանում էին իրենց, այնտեղ են մնացել մշակութային հուշարձաններ, պատմական հուշակոթողներ, եկեղեցիներ… Կարծում եմ` հիմա Արցախի պահպանության գործառույթն իրենց վրա են վերցրել այնտեղ գտնվող անխոս արձանները։ Եվ ես լիահույս եմ, որ ինչ-որ ապագայում հայերը կկարողանան Ռուսաստանի աջակցությամբ հասնել արդարության` ԼՂ հարցում։ Փաստ է, որ ոչ միայն Հայաստանի իշխանությունը, այլ նաեւ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ցուցաբերեցին թուլություն եւ անկարողություն կազմակերպել պաշտպանություն եւ դիմադրություն։ Արայիկ Հարությունյանն ամենախայտառակ ձեւով հրաժարական տվեց, երբ պետք էր հենց այդ պահին իր պարտականությունները կատարեր։ Այն, որ իր իրավահաջորդը բախվեց նրան, ինչին տեսանք, իմ կարծիքով` չմտածված եւ դժվար թե իրավական քայլ էր` որոշել, որ Արցախի Հանրապետությունն ընդհանրապես դադարում է գոյություն ունենալ: Նրա հետ անձամբ ծանոթ չեմ` ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, բայց անկախ նրանից, թե ինչ արժանիքներ ու որակներ ունի, համենայնդեպս, այն, ինչ արեց, ըստ իս, հանցագործություն է ապագայի նկատմամբ։ Նա, թեպետ ոչ մեկի կողմից ճանաչված չէր, որպես նախագահ, բացի Արցախի Հանրապետության խորհրդարանից, բայց իր վրա վերցրեց Արցախը` որպես հանրապետություն, դադարեցնելու մասին որոշում կայացնելը: Սա չէր կարելի անել: Կարող էր նա Արցախի վտարանդի իշխանություն մնալ, ի վերջո, արցախյան համայնքը, որը տեղափոխվեց հիմնականում Հայաստան, անխոս, նրանք կամ իրենց իրավահաջորդները, իմ կարծիքով, լիարժեք իրավունքներ ունեն պահանջելու թե՛ իրենց թողած գույքը, թե՛ այն, որ հոգ տարվի պատմամշակութային հուշարձանների հանդեպ եւ այլն։ Նման որոշում կայացնել, անգամ ինչ-որ մեկի ցուցումով կամ ճնշմամբ, ինչն իհարկե կար, նշանակում է ստորագրել, որ ինքդ ունակ չես դիմադրելու որեւէ ճնշման` զբաղեցնելով բարձր պաշտոն:

«ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄԵԾ ՀԱՐՑ Է»

— Շանս կա՞, որ ռուս խաղաղապահները կմնան Արցախում, երբ հայաստանյան իշխանությունները բացահայտ գնում են դեպի Արեւմուտք:

— Մեր խաղաղապահ կոնտիգենտի հետագա ներկայությունն այնտեղ, իրականում մեծ հարց է` արժի՞, որ նրանք շարունակեն մնալ Արցախում։ Կարծում եմ` ՌԴ-ն, իր հեղինակության գաղափարներից ելենով, հետաքրքրված է, որ ինչ-որ քանակի խաղաղապահներ, այնտեղ մնան: Բայց ճի՞շտ կլինի քաղաքականության առումով, չեմ հաստատի, քանի որ այստեղ կարող է լինեն դեմ եւ կողմ կարծիքներ։ Ստացվում է, որ մնալով դառնում ես զուտ վիճակագիր, պարզապես իրադարձություններին հետեւող, թե ինչպես է Ադրբեջանն իրենով անում այդ տարածքը եւ չունես հնարավորություն խառնվել այդ հարցերում: Այսինքն` քո ներկայությամբ պարզապես լուսաբանես այդ գործընթացը։ Մինչդեռ մյուս կողմից կա կարծիք, որ նրանց ներկայությունը, անգամ պարզապես դիտորդի կարգավիճակում, ադրբեջանցիներին կստիպի իրենց ավելի քաղաքակիրթ պահել, քան իրականում կան: Մեզ հայտնի է նրանց պահվածքը՝ կապված կրոնական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի հետ եւ այլն: Այս ամենը կբերի նրան, որ Արցախում որոշ ժամանակ անց, ինչպես արդեն փաստ է` ոչ միայն այլեւս հայ չի լինի, ինչպես Նախիջեւանում, այլ նաեւ պատմամշակութային հուշարձանները չեն լինի: Արդեն իսկ ադրբեջանական իշխանություններն ասում են, որ որոշ հուշարձաններ չեն պատկանում հայերին: Օրինակ, եկեղեցին՝ ալբանական է, ադրբեջանցիներն ու Կովկասում հին ժամանակներից ապրող ալբանացիներն էլ նույնն են։ Այսօր պատմության խեղաթյուրման հարցը Ադրբեջանում օրակարգային է, թե` այո՛, ադրբեջանցիները վաղուց են ապրում Ադրբեջանում, որը մինչեւ 20-րդ դարի սկիզբն այդպես չէր անվանվում։ Բայց ինչ էլ ասեն, միեւնույնն է, ոչ այնքան վաղուց են ապրել ադրբեջանցիները Ղարաբաղում, որքան` հայերը։ Եվ ճիգերը` փորձել ապացուցել հակառակը, հակապատմական է։ Բնականաբար, ադրբեջանական մշակույթի հետքեր գոյություն ունեն ե՛ւ Շուշիում, ե՛ւ այլ քաղաքներում, բայց սա չի նշանակում, որ այդ տարածքներն ի սկզբանե չէին եղել բնակեցված հայերով` մինչեւ թյուրքերը հայտնվեցին Կովկասում։ Նրանք ոչ մի կերպ չէին կարող հայտնվել Կովկասում 6-րդ դարից առաջ։ 6-րդ դարում գոյություն ուներ առաջին թյուրքական հանրապետությունը` Մեծ թուրքական կագանատը, որը գտնվում էր Ալթայում, ոչ թե` Կովկասում: Այդ տարածքներում նրանք չէին կարող հայտնվել 10-րդ դարից շուտ։ Իսկ հիմա նրանք ներկայացնում են, թե դրանք ադրբեջանական տարածքներ են եղել, անգամ «Ադրբեջան» բառի բացակայության դեպքում։

— Հայաստանում, եթե այս իշխանությունը շարունակի մնալ, հաջորդը Սյունի՞քն է հանձնվելու, թե՞ ՀՀ սահմանները հնարավոր կլինի պահպանել:

— Այդ հարցին ես չունեմ պատասխան։ Ինչպես գիտեք, պարոն Փաշինյանը հրապարակային եւ ցուցադրաբար, ըստ իս` վիրավորական ձեւով հայտարարել է ի լուր բոլորին, որ Հայաստանն Արեւելքից շրջվում է դեպի Արեւմուտք: Նա փորձում է որսալ պահն ու հայերին համոզել, թե դա լավագույն ելքն է, որ հենց այնտեղ են Հայաստանի ընկերները։ Բայց հիշեցնեմ, որ եղել են պատմական շրջաններ, երբ հայկական հանրային կարծիքը փորձել են հույսեր կապել Արեւմուտքի օգնության հետ` Առաջին համաշխարհային պատերազմի, Հայոց ցեղասպանության, նախկին ռուսական կայսրությունում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի ժամանակ, սակայն, ինչպես գիտեք, իրականում որեւէ օգնություն այն ժամանակվա Արեւմուտքը հայերին չի ցուցաբերել՝ չնայելով բոլոր տեսակի դեկլարացիաներին՝ լինի Վիլսոնինը, թե Անտանտի այլ լիդերներինը։ Արեւմուտքում ունեցած հանդիպումների, ելույթների արդյունքում հայերը ոչինչի չհասան։ Վստահ եմ` այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար մնում է կարեւորագույն հանրապետություն, ի չիք են դարձնում բոլոր մտածված եւ չմտածված եզրակացությունները, թե Արեւմուտքը կաջակցի Հայաստանին որեւէ հարցում: Մեզ մոտ էլ բոլորն իրենց պետք է հաշիվ տան, որ անկախ ռուս-թուրքական ներկա նորմալ հարաբերություններից, դրանք պարտադրված են, երբ Ռուսաստանն Ուկրաինայում պայքար է մղում: Իրականում Թուրքիան Կովկասում իր ամրապնդումն ու շարժը դեպի Արեւելք ցույց է տալիս Արեւմուտքին, որպես ոչ թե իր, այլ ամբողջ ՆԱՏՕ-ի առաջխաղացում, հենց այդպես էլ նրանք իրենց քայլերը ներկայացնում են իրենց գործընկերներին: Սա պետք է որոշ մարդկանց ուղեղներին հասնի, այդ թվում` մեզ մոտ, երբ էժանագին վերլուծություններ են անում, թե տեղի ունեցածը Ռուսաստանի շահերից է ելնում: Այո՛, մեզ մոտ էլ բավարար քանակի ապուշներ ու սրիկաներ կան, որոնք, դավաճանելով Ռուսաստանի շահերը, ծափահարում են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը» եւ այլն: Այսպիսիները կան բլոգերների շրջանում, հեռուստաեթերներում հայտնվողների մեջ, որոշ մեր պաշտոնական դեմքեր էլ վերջին շրջանում խոսել են բավականին շատ հիմարություններ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար պարոն Պեսկովը Ղարաբաղյան նոր կոնֆլիկտի ամբողջ ընթացքում այնպիսի ելույթներ էր ունենում, որ ես ամոթից կարմրում էի: Սկսած նրանից, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը բնութագրում էր իբրեւ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հաղթանակ: Հիմա էլ ասում է, որ պետք չէ մեղավորներ փնտրել Արցախից հայ ժողովրդի դուրսբերման մեջ, մենք դեմ ենք դրան, բայց մեղավորներ մի փնտրեք, այդպես իրենք են որոշել: Պատկերացնո՞ւմ եք:

— Սա նշանակո՞ւմ է` какой привет, такой ответ, որովհետեւ ժամանակին բոլորովին այդպիսին չէր ռուսաստանյան պաշտոնական հռետորաբանությունը:

— Այն ավելորդ անգամ ապացուցում է պարոն Պեսկովի կողմնապահ լինելու մասին: Ես իրեն չեմ կասկածում մտքի աղքատության մեջ, բայց իր կողմնապահ լինելը լրիվ ակնհայտ է:

«ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԹԱՔՆՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, ՔԱՆ` ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ»

— Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանի կողմից գերության մեջ գտնվող Արցախի նախկին ղեկավարների, քաղաքական գործիչների մասին: Ի՞նչ է լինելու իրենց ապագան:

— Այս հարցն ամենից շատն է հիմա ինձ անհանգստացնում: Ընդ որում` ավելի, քան Լեռնային Ղարաբաղի ապագան, որի հարցն իմ կարծիքով` շարունակում է մնալ օրակարգում` անկախ նրանից, որ հայերն այնտեղից գնացել են: Անձամբ փորձում եմ անել ամեն ինչ, որպեզի Ռուսաստանում այդ հարցին ուշադրություն դարձնեն: Գիտեմ, որ ՌԴ նախագահը այդ հարցով խոսել է Ադրբեջանի նախագահի հետ` կոչ անելով ըմբռնում դրսեւորել: Եվ այդ խոսակցությունը երեկ չի տեղի ունեցել, այլ հենց առաջին ձերբակալությունից անմիջապես հետո: Ես անհանգստացած եմ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի եւ ամենաքիչը` Արայիկ Հարությունյանի ճակատագրով, ով, իմ կարծիքով, հայտնվեց այնտեղ, որովհետեւ շատ էր ուզում: Իր պատճառով ստեղծված իրավիճակում Արայիկ Հարությունյանը, դժվար թե, իրեն անվտանգ զգար` Հայաստան վերադառնալով: Նա ավելի շուտ թաքնվել է Ադրբեջանում, քան` ձերբակալվել: Ինչ վերաբերում է մյուսներին, հույս ունեմ, որ Ադրբեջանում ողջախոհ կմոտենան այս հարցին: Կան որոշակի ակնարկներ, թե որոշ ժամանակ անց նրանց բաց կթողնեն, բայց այն, որ այդ ղեկավարները, հանրային գործիչները ձերբակալվել են եւ հիմա գտնվում են ադրբեջանական բանտերում, խոսում է Ադրբեջանի վրիժառության եւ հայերին նվաստացնելու մասին: Մի կողմից` Ադրբեջանը ստիպված է միջազգային մակարդակով վստահեցնել, թե ողջունում է հայերի մնալը Լեռնային Ղարաբաղում, նրանց չի վռնդում այնտեղից, իսկ մյուս կողմից` այդ ձերբակալություններով Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերին հասկացնում է, թե ինչ կլինի իրենց հետ, եթե մնային: Ի վերջո, եթե իրենց լիդերների հետ են այդպես վարվել, ուրեմն` շարքային քաղաքացիներին հետ կարող են ավելի վատ վարվել: Այս ձերբակալությունները հենց դրա համար է արվել: Սա, կարծում եմ, բոլորին է հասկանալի` ովքեր այդ մասին խոսում են, եւ ովքեր դրա մասին չեն խոսում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մոսկվա-Երեւան

https://iravunk.com/sim/?p=268306&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ