o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանը չի գնա մեծածավալ պատերազմի, քանի որ իր համար դա ձեռնտու չէ. Արա Պապյան

02.12.2019 16:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանը չի գնա մեծածավալ պատերազմի, քանի որ իր համար դա ձեռնտու չէ. Արա Պապյան

«Ադրբեջանն արցախյան հարցը լուծելու մտադրություն չունի, նրա խնդիրը դա չէ, Ադրբեջանի խնդիրը, իրենց խոսքով, հայկական անիծյալ սեպը վերացնելն է»,-այս մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը չի գնա մեծածավալ պատերազմի, քանի որ իր համար դա ձեռնտու չէ՝ ցանկացած ելքի պարագայում: «Ադրբեջանին ձեռնտու է սողացող պատերազմը: Քանի որ ցանկացած պատերազմի դեպքում արդյունքն անկանխատեսելի է, Ադրբեջանը վստահ չէ, որ հաստատապես վճռորոշ ռազմական հաղթանակ կունենա»,-ասաց Պապյանը: Բացառելով լայնամասշտաբ ռազմական գործողությունները՝ նա, այնուամենայնիվ, հավանական համարեց Ապրիլյան պատերազմի նման իրավիճակները՝ նշելով, որ հնարավոր են պատերազմական բռնկումներ:

Դատարանը Թրամփին արգելել է 3,6 մլրդ դոլար ծախսել սահմանային պատի կառուցման համար

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА