o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ուղղակի զարմանում եմ, թե ինչքան պրիմիտիվ են նորաստեղծ քաղաքական գործիչները»

27.11.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ուղղակի զարմանում եմ, թե ինչքան պրիմիտիվ են նորաստեղծ քաղաքական գործիչները»

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո էլ ՀԽ-ում կրքերը չեն հանդարտվում: Թեպետ Վ. Մանուկյանից հետո եւ առաջ հրաժարական տվեցին նաեւ ՀԽ մի քանի անդամ, սակայն Հանրային խորհրդի հիմնական կազմը շարունակում է համառորեն աշխատել, ինչը, կարծես թե, ոմանց սրտով չէ: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք Հանրային խորհրդի անդամ, քաղաքական, հասարակական գործիչ, 1990-2007 թթ.-ին Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի պատգամավոր ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ հետ:

«Խորհրդարանական երկրում սա նոնսենս է». Տարոն Սիմոնյան

«45 ՄԱՐԴ, ՈՐՈՆՔ ՁՐԻ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ»

– Պարոն Սադոյան, ինչպե՞ս եք վերաբերվում Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից Վազգեն Մանուկյանի հրաժարականին:

Կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանն, իսկապես, բավական խելացի, տաղանդավոր, կազմակերպչական մեծ ունակություններ ունեցող անձ է: Բայց եթե նա ներքին լարվածությամբ, հոգու խորքով ինչ-որ բան չի անում, այդ գործը, որպես կանոն, տեղից չի շարժվում, չի ստացվում: Այդ տեսակետից ես շատ կուզենայի, որ Վազգեն Մանուկյանը շարունակեր Հանրային խորհրդում իր գործունեությունը եւ մի քիչ ավելի քիչ զբաղվեր քաղաքական հարցերով, ավելի ճիշտ՝ շեշտված քաղաքական հարցերով: Օրինակ, ,Վերնատան» ակումբով զգում եմ, որ Վազգեն Մանուկյանն ավելի հավեսով է զբաղվում, քանի որ այդտեղ քաղաքական հարցեր են քննարկվում: Բնական է, այդ պայմաններում ավելի ճիշտ էր իր հրաժարականը, ինչը եւ եղավ: Վազգեն Մանուկյանն ուղնուծուծով քաղաքական գործիչ է: Նրան, երեւի, այդքան էլ չէր հետաքրքրում Հանրային խորհրդի հետ կապված խնդիրները: Նա զբաղվում է քաղաքական գործունեությամբ եւ հրաժարական է տվել, գնացել է, բայց դրանից հետո էլ հարձակումներ կան Հանրային խորհրդի վրա: Աշխատանքային պայմաններ չեն ստեղծել, մինչեւ հիմա մարդավարի տեղ չեն տվել, երկու-երեք ամիս էր ինտերնետ կապ չէին տալիս: Եվ դրա հետ կապված` հարց է ծագում՝ հիմա ի՞նչ անենք, 45 մարդ, որոնք ձրի ձեզ համար ուզում են աշխատել, ասենք՝ գնացե՞ք, մեզ պետք չի՞:

Հերթը հասավ օրենքի ուժով Հայաստանում սեքսը արգելելուն

«ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ»

– Կարծում եք, որ Հանրային խորհրդի առաջարկներն ու խորհուրդներն անտեսվո՞ւմ են:

Այո, Հանրային խորհրդի բազմաթիվ խորհուրդներ անտեսվում են, եւ որպեսզի ցույց տամ, թե դրանք ինչպես են անտեսվում, համազգային կառույցների համար մեր փողերով ստեղծված կայքում տեղադրել եմ բոլոր այն 11 նամակները, որոնք պաշոնապես ներկայացված են իմ անունից՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախարարներին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Ի դեպ, Զարեհ Սինանյանի հետ հանդիպել ենք, քննարկել ենք այս հարցերը, եւ երբ տեսա, որ տեղից չի շարժվում, պաշտոնապես դիմեցի Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին, բոլորին էլ. փոստով ուղարկել եմ: Արդեն մեկ ամիս է անցել, ու պարզվեց, որ Ալեն Սիմոնյանի (ԱԺ փոխնախագահ) հետ էլ հնարավոր չէ հանդիպել:

Դանիել Իոաննիսյանը և Ալբերտ Ստեփանյանը նշանակվեցին Հանրային խորհրդի անդամներ

Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված նման վերաբերմունքը:

Միշտ էլ քաղաքական գործիչները փորձում էին վարկաբեկել Հանրային խորհրդին, եւ խորհրդի շուրջ ծավալվում էր, այսպես ասած, բացասական իմիջ: Բայց ովքեր մի քիչ գոնե օբյեկտիվորեն, անշահախնդիր փորձում են հասկանալ, թե ինչն ինչոց է, անմիջապես հասկանում են: Մի պարզ բան ասեմ՝ պատկերացրեք, աշխատավարձ չստացող, հանուն հանրության, հանուն պետության կայացման, համազգային խնդիրների լուծման 45 բավական կարող, մեծ փորձ ունեցող մտավորականներ, նախկին պետական գործերի մասնակիցներ եւ այլն հավաքվել են, ձրի խորհուրդ են տալիս իշխանություններին: Եվ դրանից հետո՝ հանկարծ մեղադրում են Հանրային խորհրդին, որը ավելորդ ծախս է պետության վրա: Պատկերացնո՞ւմ եք՝ աբսուրդը որտեղ է հասնում: Ավելին՝ շատ ցավալի է, երբ մենք՝ Հանրային խորհրդի անդամներս, փորձում էինք իսկապես բավական մանրամասն ուսումնասիրություններից հետո՝ որոշակի առաջարկություններ անել, ու եթե նախկիններին ձեռք չէր տալիս, բոլորովին դրա մասին չէին խոսում, նույնն էլ հիմա է: Ամիսներով ոչ մի պատասխան չեն տալիս, հետո էլ հայտարարում են, թե Հանրային խորհուրդն ի՞նչ է անում որ  Առաջարկություններ է անում, որ չեք ընդունում, ձեր խելքի պակասի պատճառով, ուրիշ ոչինչ

«ՍԴ-ի հանդեպ տոտալ հարձակումային քաղաքականությունը շարունակվում է»

«ԱՌԱՆՑ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՆ, ԻՆՉ ԻՐԵՆՑ ԴԵՄ Է ԱՇԽԱՏՈՒՄ»

– ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ լրացում կատարելու «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքում: Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ Հանրային խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն: Արման Բաբաջանյանն առաջարկում է ՀԽ անդամի լիազորությունների դադարեցման հիմքերում ավելացնել եւս մեկ կետ, ըստ որի, քաղաքական չեզոքություն չպահպանելու դեպքում ՀԽ անդամի լիազորությունները դադարեցվում են£ Ի՞նչ կասեք այս մասին:

«Այս օրենքի ընդունումը կարող է վատ նախադեպ լինել, երկրում իրավունքը կորցնի իր էությունը». սահմանադրագետ

Ես ուղղակի զարմանում եմ, թե ինչքան պրիմիտիվ են նորաստեղծ քաղաքական գործիչները: Արման Բաբաջանյանն ուղղակի առանց հասկանալու Վազգեն Մանուկյանին մեղադրելով՝ հնարավորություն տվեց նրան հրաժարվել Հանրային խորհրդի գործունեությունից, մինչդեռ հենց ինքն էր ուզում դա: Քաղաքականության մեջ թաթախվելու փորձի պակասով այսօրվա իշխանավորներից շատերը, իսկապես, առանց հասկանալու անում են այն, ինչ իրենց դեմ է աշխատում: Արման Բաբաջանյանն ասում է՝ քանի որ օրենքում կա կետ, որ պետք է քաղաքական չեզոքություն պահպանել, Վազգեն Մանուկյանը քաղաքական չեզոքություն չի պահպանել, ուստի՝ հարգելի վարչապետ, հեռացրու նրան: Ու սա ասում է՝ առանց իմանալու, որ վարչապետն էլ իրավունք չուներ նրան հեռացնել: Հետո տեսան, որ օրենքով` այդ կետով հնարավոր չէ հանել Հանրային խորհրդի անդամին, հիմա օրենք են փոխում, որ քաղաքական չեզոքություն չպահպանելու համար պետք է կառավարությունն իրավունք ունենա Հանրային խորհրդի անդամին հեռացնել: Հիմա պատկերացրեք, որ ես ողջունում եմ «Իմ քայլը» դաշինքի գործունեությունը եւ անձամբ դատապարտում եմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ու ընդունում Վահե Գրիգորյանի հայտարարությունները: Սա նշանակում է քաղաքական չեզոքության խախտո՞ւմ, այսինքն՝ ես նույնիսկ չեմ կարող ասել այսօրվա իշխանավորները լավն են, թե՝ վա՞տը, որովհետեւ կնշանակի չեզոքությունը խախտեցի՞: Չէ՞ որ գովելն էլ է չեզոքության խախտում, եթե որեւէ մեկը չի ձեւակերպել հստակ, թե ինչ բան է քաղաքական չեզոքությունը, ինչպե՞ս կարող են մարդուն պատժել այն չպահելու համար: Սա նշանակում է, որ այս երկիրը ժողովրդավարական չէ, էլեմենտար հարց է: Ինչպե՞ս կարելի է այսպիսի պրիմիտիվ ձեւակերպումներով նամակ ուղարկել վարչապետին, դեռ դա էլ քիչ է, այժմ՝ Ազգային ժողովում մտցնել փոփոխություն այդպիսի կետով: Կարծում եմ՝ սա առնվազն գերմիամտություն է:

Եթե չկա տրամաբանություն, ինչ ուզում եք անվանեք. սահմանադրագետը ՍԴ դատավորների վաղ թոշակի ուղարկելու օրենքի մասին

Ի դեպ, ժամանակ առ ժամանակ էլ բարձրաձայնվում է, թե Հանրային խորհուրդն ընդհանրապես պետք է լուծարել...

Իրավունք չունեն, քանի՞ գլխանի եք, հարգելի ելույթ ունեցողներ, որ Հանրային խորհուրդն եք ուզում լուծարել: Քանի դեռ այս Սահմանադրությունը չեք փոխել, ինչպե՞ս կարող եք սահմանադրական մարմին լուծարել: Սահմանադրության մեջ գրված է Հանրային խորհուրդ, հիմա ինչպե՞ս կարող եք առանց Սահմանադրություն փոխելու, սահմանադրական կառույց լուծարել: Թե՞ հենց այնպես, ձեւի համար մի հատ էլ կրակում եք, մի կողմ թողնենք, որ սա խայտառակություն է, բայց առնվազն ծիծաղելի միամտություն է:

ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու մասին նախագիծն ամբողջությամբ անցավ

Ո՞ւմ եք ցանկանում տեսնել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում:

Ում կնշանակի, սա արդեն իսկապես վարչապետի գործն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА