Նիկոլյան իշխանությունների հանցավոր գործունեության եւս մեկ դրվագ
ՀասարակությունThe Daily Telegraph-ի տեղեկացմամբ, AstraZeneca-ն հետ է կանչում իր COVID-19 պատվաստանյութը, որն ունի վտանգավոր կողմնակի ազդեցություն: Այն հանգեցնում է արյան մակարդման և մահվան:
Բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերությունը սկսել է չեղարկել ամբողջ աշխարհում իր COVID-19 պատվաստանյութի վաճառքի և օգտագործման թույլտվությունները, հայտնում է հրատարակությունը։
Սա տեղի է ունենում դեղամիջոցի կողմից առաջացած կողմնակի ազդեցության զոհերի ձաստի դեմ իրավական պայքարի ֆոնին: Միաժամանակ, ինչպես նշում է թերթը, ընկերությունն այս քայլը բացատրում է բացառապես կոմերցիոն նկատառումներով՝ կապված այն բանի հետ, որ պատվաստանյութն այլևս պահանջարկ չունի։
Անցյալ տարվանից բրիտանական դատարանում ընթացքի մեջ է Covid-19-ի դեմ պատվաստումից հետո մահացած կամ լրջորեն վիրավորված մարդկանց հարազատների կողմից AstraZeneca-ի դեմ ներկայացված խմբային հայցը: Հայցվորների թիվը, ըստ իրավաբանների, կարող է հասնել մի քանի հարյուր մարդու, ինչը ընկերությանը սպառնում է միլիոնավոր դոլարների վնասներով։ Նրանք խոստովանել են, որ պատվաստանյութի օգտագործումը «չափազանց հազվադեպ դեպքերում» կարող է առաջացնել թրոմբոզ՝ թրոմբոցիտոպենիայի համախտանիշով։ Մինչդեռ քննության ընթացքում հիմնավորվել է, որ «չափազանց հազվադեպ դեպքեր» ասվածը ծայրահեղ մեղմացված բնութագրում է:
Չմոռանանք, որ նույն AstraZeneca-ն ժամանակին նիկոլյան ռեժիմը պարտադրում էր նաեւ Հայաստանի բնակչությանը: Այն մեր երկիր ներկրված հիմնական պատվաստանյութերի թվում է` հարյուր հազարավոր դոզաներ` մեկ դոզայի համար 4,5 դոլար գնով: Ընդ որում, թեեւ դեռ այն ժամանակ կային մասնագիտական պնդումներ AstraZeneca-ի վտանգավոր կոմղնակի ազդեցությունների մասին, սակայն ներկրումներ իրականացվել են ընդհուպ մինչեւ 2021թ կեսերը: Թե դա քանի մարդկային կյանք է խլել եւ հաշմել, որեւէ հետազոտություն անցկացված չէ. ամեն ինչ դուրս է գրվել թրամբոզի անվան տակ, եւ վերջ: Կամ, թե ինչ հսկայական փողեր են այդ հանցավոր սխեմայի համար դուրս գրվել, դա ւս դեռ պետք է պարզել: