o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հեռացնել Արայիկ Հարությունյանին պաշտոնից, նշանակում է կիսով չափ տանուլ տալ հեղափոխությունը. արձակագիր

18.11.2019 13:26 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հեռացնել Արայիկ Հարությունյանին պաշտոնից, նշանակում է կիսով չափ տանուլ տալ հեղափոխությունը. արձակագիր

iravunk.com-ը զրուցեց արձակագիր, թարգմանիչ, ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի աշխատակից Անահիտ Մարգարյան-Անտոնյանի հետ հայոց լեզվի, ինչպես նաև բուհերում հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին։ Անահիտը վերջին ժամանակներում ներքաղաքական իրադարձություններին տալիս է հետևյալ սահմանումը` հեռացնել Արայիկ Հարությունյանին պաշտոնից, նշանակում է կիսով չափ տանուլ տալ հեղափոխությունը։

Ուսանողները կարծում են, որ ԿԳՄՍ-ի նախարար Արայիկ Հարությունյանը պետք է վերանայի իր գործելաոճը

«Վերջին օրերին մտածում եմ, թե ինչքան շատ է հայ ազգը սիրում ծայրահեղություններ: Կարծես միջին մի դիրքորոշումն առհասարակ բացակայում է. կամ ծայրաստիճան սև են կամ բացարձակ սպիտակ, կամ սատանա են փնտրում կամ սուրբ, կամ ազգի հերոս են կամ ազգադավ: Չգիտեմ էլ՝ ծայրահեղությունների այդ ձգտումն ինչով է պայմանավորված, գուցե և մեր ազգային խառնվածքի մի մասն է:

Բացառություն չէ նաև վերջերս քննակման առիթ դարձած հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության դասավանդման հանդեպ դիրքորոշում ձևավորելը: Մի կողմից խիստ նեղ ազգապահպան ենք, երբեմն անգամ՝ այզայնական պնդումներ հրապարակող, մյուս կողմից՝ բացարձակորեն նիհիլիստական՝ ազգայինը որպես հնացած կամ ոչ մոդայիկ իրողություն մատուցուղ, արհեստական-շինծու արժեք համարող: Չեք պատկերացնի՝ ինչ կեղծ են թվում ինձ կարծիքների երկու բևեռներն էլ: Ավելի հետաքրքիր են այս պնդումներից բխող պահանջները: Մի կողմից՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը, մյուս կողմից՝ իշխանական ճակատի անդրդվելի պնդումները, թե այդ առարկաները կամընտրական կլինեն և որ բնավ չի արգելվում դրանք ներառել ուսումական պրոցեսում, այլ թողնվում են բուհերի հայեցողությանը: Հարգելի իշխաություններ, ոտքը բուժելու փոխարեն կտրելը՝ բնավ էլ հարցի լուծում չէ:

Այն, թե ինչ խայտառակ վիճակում է հայոց լեզվի և մանավանդ՝ հայ գրականության դասավանդումը դպրոցներում, կարծում եմ, նկարագրելու առանձին կարիք չունի: Հանել այս առարկաները պարտադիրների ցանկից, նշանակում է առաջնորդվել աշխատաշուկայի պահանջներով: Գլոբալիզացման այդ միտումները գուցե շատ շուտով բացարձակապես դուրս էլ մղեն հայերենի կիրառությունը. չէ՞ որ հայերենն առանձնապես շահութաբեր լեզու չէ: Մենք էլ, դե, առաջնորդվում ենք աշխատաշուկայով: Հարգելի Արայիկ Հարությունյան, երբ դպրոցում այն աստիճան կատարելագործվեն հայագիտության դասավանդման մեթոդներն ու դրանք դասավանդողները, միգուցե այդ ժամանակ կարող ենք մտածել բուհերում պարտադիր առարկաների ցանկից վերջիններս հանելու մասին: Այսօր, երբ տգիտությունն ու քաղքենիությունն է դպրոցների մեծ մասի կրթական արդունքը, հեռացնել այդ առարկաները պարտադիրների շարքից, նշանակում է ճերմակ կտորով ծածկել փոշոտ կահույքն ու հավատալ, թե այն մաքրվել է:

Վստահաբար, բուհում անհամեմատ բարձր մոտեցմամբ են մատուցվում նշյալ կարևորագույն առարկաները և դրանց կամընտրական դարձնելը նշանակում է հաստատել դպրոցից չտացածն ու դրա բացասական հետևանքները: Բացի այս՝ միամտություն թե պահը չկորցնելու քաղաքական ճարպկություն եմ համարում Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելը: Հարգելիներս, Արայիկ Հարությունյանին հեռացնել նախարարի պաշտոնից, նշանակում է կիսով չափ տանուլ տալ հեղափոխությունը: Կգնա՞ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշիյանն այդ քայլին, չեմ կարծում: Ի վերջո, վերջ տանք երկկողմ ներկայացմանը: էականը հաջողված գործիչներին և գործը համատեղելն է»:

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА