o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը

14.11.2019 13:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը

ԱԺ-ն աշխատանքները շարունակել է նախորդ օրվա նախագծերի քվեարկությամբ, գրեթե բոլոր նախագծերն ընդունվել են։ Երբ հերթը հասել է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քվեարկությանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը վարման կարգով ձայն է խնդրել և հայտարարել․

ՀՀ ոստիկանապետի ԺՊ-ի հրամաններով կադրային փոփոխություններ ու պաշտոնանկություններ են տեղի ունեցել համակարգում

«Այս օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարցեր են առաջացել Արդարադատության նախարարության և սնանկության վարույթն իրականացնող կարգավորիչ մարմնի հարաբերությունների միջև, առաջին ընթերցման ընթացքում կողմ ենք քվեարկում՝ հույս ունենալով, որ Արդարադատության նախարարությունը կկարգավորի»:

Նախագծի հետ կապված վերապահումների մասին է հայտարարել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։ Ասել է, որ քանի որ այն մեկ քայլ առաջ է, կողմ կքվեարկեն՝ հույս ունենալով, որ մինչև երկրորդ ընթերցում հարցերը կպարզվեն:

98 կողմ ձայներով այն ընդունվեց:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА