o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՅԴ երիտթեւի տված «ժետոնը» հասավ Զոլյանի՞ն

13.11.2019 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՅԴ երիտթեւի տված «ժետոնը» հասավ Զոլյանի՞ն

Հիշո՞ւմ եք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին մի անգամ մետրոյում լուսանկարել էին եւ ներկայացնում էին նրա համեստության աստիճանը: Դա դեռ այն ժամանակ էր, երբ նա չէր դարձել ԿԳՄՍ «սուպեր» նախարար ու միլիոններ չէր շռայլել սեռափոխված Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմ նկարահանելու եւ Հանրապետության հրապարակի մետրոյի կայանի մոտակայքում մի խայտառակ «ներկայացման» համար: Ի դեպ, դա միակ դեպքն էր, որ նրան տեսան մետրոյում: Եվ հենց այդ մասին հիշեցնելով` ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները, որոնք նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության դիմաց, վարչապետ Նիկոլ Փաշինյանին նախորդ շաբաթ մետրոյի ժետոն էին փոխանցել, որպեսզի ինքն էլ այն փոխանցի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Նպատակը մեկն էր` Արայիկ Հարությունյանը հիմա էլ փորձի մետրոյով երթեւեկել ու տեսնի, թե ինչ է հանրությունը մտածում իր մասին: Ինչեւէ, վարչապետը վերցրեց ժետոնը եւ նշեց, որ չի փոխանցի այն Արայիկ Հարությունյանին, սակայն կպահի իր մոտ` որպես հիշատակ: Այսքանն իհարկե չէինք հիշի, եթե երեկ «Իրավունքը» մետրոյում չհանդիպեր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ԶՈԼՅԱՆԻՆ, ընդ որում` առանց փիառ ակցիաների: Նրան, իհարկե, մեծամասամբ չէին էլ ճանաչում որպես պատգամավոր, բայց, ի վերջո, գտնվեց մեկը, որը կողքինին բզելով` կատակեց. «ՀՅԴ երիտթեւի տված «ժետոնը» հասավ Զոլյանի՞ն»:

​​​​​​​Ովքեր են տարվա լավագույններն, ըստ AAD-ի (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА