o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սոֆյա Հովսեփյանին չի՞ վախեցնում Փաշինյանի «պինցետը»

08.11.2019 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Սոֆյա Հովսեփյանին չի՞ վախեցնում Փաշինյանի «պինցետը»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դիմաց ուսանողներն անժամկետ նստացույց են սկսել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Հիմնական պատճառը «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» եւ «Հայ գրականություն» առարկաների դասավանդումը ոչ մասնագիտական բուհական ծրագրերում ոչ պարտադիր դարձնելու մասին դրույթն է: Ա. Հարությունյանի հրաժարականի պահանջին միացել են նաեւ մի շարք նախաձեռնություններ, սակայն այս հարցը Աժ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ այդպես էլ քննարկման առարկա չդարձավ: Այս եւ ԿԳՄՍ նախարարության շուրջ վերջին օրերին կուտակված խնդիրների մասին «Իրավունքը» զրուցեց նույն հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ:

«Հիմա պատասխանում եմ բոլոր նրանց, ովքեր ասում են՝ էս ո՞նց եղավ, էս ո՞վ բերեց Նիկոլին»

«ԱՄԵՆ ՄԻ ԱՄԲԻՑԻԱՅԻ ՀԵՏԵՎԻՑ ՉՊԵՏՔ Է ԸՆԿՆԵՆՔ»

Տիկին Հովսեփյան, չե՞ք կարծում, որ խորհրդարանական երկրում ԱԺ հանձնաժողովում առնվազն պետք էր քննարկել Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը:

Չեմ կարծում, որ պետք է քննարկվի, որովհետեւ սա հարց չէ, այլ զուտ ամբիցիա է, եւ եթե զուտ ամբիցիա է, ամեն մի ամբիցիայի հետեւից չպետք է ընկնենք:

«ԵԽԽՎ-ն Հայաստանին կոչ է անում պաշտպանել ԼԳԲՏ անձանց կամ «բուդ-բլինչիկ-բրդուջ» օպերացիա»

Ամբիցիա՞, բայց չէ՞ որ սա ժողովրդի պահանջն է, Ա. Հարությունյանի հրաժարականը պահանջողները ժողովուրդ չե՞ն:

Չեմ համարում, որ ժողովրդի պահանջն է: Եթե կա խնդիր, կարծում եմ` մենք բավականին կառուցողական ենք, որ յուրաքանչյուր խնդիրների տանք պարզաբանումներ, պատասխան, լինենք բաց եւ լսենք քննադատողներին: Ընդ որում` նույն նախարարը, ում այդքան քննադատում են, հենց հաջորդ օրն իսկ մամուլի հետ էլ հանդիպեց եւ խոսեց, պարզաբանումներ տրվեցին, թե ինչ է իրականում տեղի ունենում: Խնդիրն այն է, որ որոշ մարդկանց թվում է, թե իրենցից խելացին չկա, եւ վերցնում են ինչ-որ էպիզոտիկ նախադասություններ, կիսվում են, մի ամբողջական խնդիր են ներկայացնում ու հենվում են նրա վրա, որ մարդիկ չեն սիրում կարդալ, այլ սիրում են կիսատ-պռատ լսածների վրա բորբոքվել եւ գոռել: Արդյունքում այդ դրվագները կարող են լինել հաճախ եւ անընդհատ: Ըստ իս, ամենամեծ սխալը հենց այդտեղից է առաջանում: Վստահ եմ, որ այդ ցուցարարներից  շատերը չեն կարդացել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծն, այլ մի քանի մարդկանցից լսել են: Այդ նախագծում կա ազատություն, որպեսզի որոշ ֆակուլտետների դեպքում թույլ տալ փոփոխության ենթարկվել կամ ինչ-որ բան անել` առավելագույն հնարավորությունն եւ պատասխանատվությունը դնելով բուհի ազատության վրա: Եվ այսօր, երբ դասախոսական կազմը ելնում եւ խոսում է, որ բուհում պետք է ուսուցանվի «Հայոց լեզուն» եւ «Հայոց պատմությունը», ուզում եմ հարց տալ` իսկ ինչո՞ւ ոչ դպրոցում, ինչո՞ւ է 12 տարի երեխան իզուր անցկացնելու դպրոցում, եւ ո՞վ ասաց, որ 10 տարեկան երեխային պետք չէ «Հայոց լեզուն» եւ «Հայոց պատմությունը»: Երեխան պետք է սերտի այն հենց այդ ժամանակահատվածում եւ բուհ գա արդեն արժեհամակարգ ձեւավորած:

Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

«ՈՐՏԵ՞Ղ Է ԱՎԱՐՏՎՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ...»

Խնդիրը մեկը չէ: ԿԳՄՍ նախարարությունը Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ խայտառակ մի «ներկայացման» դրամաշնորհ տրամադրեց, սեռափոխված Մելինե Դալուզյանի «Մել» ֆիլմը ֆինանսավորեց, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան մտադիր են հանել դպրոցից: Չե՞ք գտնում, որ այս ամենը պատահականություն չէ, եւ սա կա՛մ Արայիկ Հարությունյանի, կա՛մ Ձեր իշխանության վարած քաղաքականության հետեւանքն է:

«ՍԴ-ի հանդեպ տոտալ հարձակումային քաղաքականությունը շարունակվում է»

Նախ` այդ «Մել» ֆիլմի հիմնական ֆինանսավորումը Ճապոնիայի իշխանության կողմից է եղել, այսինքն` նախարարությունն ընդամենը համաֆինանսավորողն է, եւ խոսքն ինչ-որ չնչին տոկոսների մասին է: Թեպետ, միեւնույն է, չեմ ընդունում, որ այն պետք է ֆինանսավորվեր: Ես դրա նպատակն եմ ուզում հասկանալ, որի մասին կխոսեմ նախարարի հետ հանդիպումից հետո, դեռ չեմ հասցրել հանդիպել: Ի վերջո, ո՞րն է նպատակը` Մելին, որպես մարզիկ, ներկայացնե՞լը, թե՞ իր սեռական կողմնորոշման մասին խոսելը, ինձ համար սա հարց է, թեկուզ, եթե անգամ Ճապոնիան այն երկրներից է, որն այսօր բավականին լուրջ կրթական, մշակութային ծրագրեր է իրականացնում մեր երկրում եւ աջակցություն է ցուցաբերում հեռավոր մարզերից մինչեւ Երեւանի մոտ գտնվող շրջաններ: Այդուհանդերձ, ուզում եմ հասկանալ` մենք Մելինե Դալուզյանի՞ն ենք առավել ճանաչելի դարձնում, որպես սպորտի վարպետ, թե՞ ուզում ենք ճանաչեն Մելին, եւ թե նա ինչպես է իր սեռական կողմնորոշմամբ հայտնվել այստեղ կամ այնտեղ: Սա, իսկապես, խնդրահարույց է: Ինչ վերաբերում է Մետրոյի մոտ տեղի ունեցած ներկայացմանը` նախարարը հստակ ասաց, որ դրամաշնորհը տրվում է հանձնաժողովի ընտրությամբ: Գտնում եմ, որ այստեղ կա խնդիր, թե այդ ձեւավորված հանձնաժողովի անդամներն ովքեր են:

Արայիկ Հարությունյանը համաձայն է, որ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը մասնակցի բանակցություններին, բայց պայմանով. Analitik.am

Ի դեպ, այդ «Հուզանք ու զանգ» կոչված «ներկայացման» դերակատարներից մեկը Երեւանի «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցն էր...

Նա ընդամենը հրավիրված դերասան է եղել, որեւէ կերպ ֆինանսավորումից տեղյակ չէր ու հայտնեց այդ մասին: Իհարկե, չեմ արդարացնում իր մասնակցությունն այդ ներկայացմանը, այլ խոսում եմ այն մասին, որ ֆինանսավորումը լրիվ այլ էր: Ինձ համար խնդիր է նախարարության կողմից տրված 2,7 մլն դրամը բարցարձակ աշխատավարձ տալը: Եթե ուսումնասիրեք իրենց տված հաշվետվությունն, ապա կտեսնեք, որ գրեթե ամբողջ գումարը աշխատավարձ էր: Նախագծի հեղինակ Հասմիկ Թանգյանը, որը բավականին լավ պարային թերապեւտ է, ներկայացվեց, որ այնտեղ իր դիսերտացիայի նյութն էր: Ուզում եմ հասկանալ` արդյոք դիսերտացիայի նյութի համար ինքն իրեն աշխատավարձ է տվել, այսինքն` որտե՞ղ է ավարտվում մարդկանց բարոյականությունը: Եթե անգամ իր դիսերտացիայի համար ուզում էր ֆինանսավորում, որպեսզի կարողանար զգեստներ կարել եւ այլն, գոնե պետք է ունենար այնքան բարոյականություն, որ ռեժիսուրայի, իր աշխատանքի համար գումարներ չվերցներ պետությունից: Եթե նման գումար պետք է գնար պետությունից ինչ-որ ներկայացման համար, ապա այն պետք է լիներ սահմանամերձ գյուղի երեխայի համար պատրաստված մի գեղեցիկ բեմականացում կամ իրենց պետք էր հրավիրել Երեւան: Եթե կա այդ ներկայացման համար պահանջարկ, թեկուզ 10 հոգու մոտ, ես շատ ավելի կողմ կլինեի, որ այն լիներ մի փակ  հաստատությունում, քան փողոցում, որին ականատես եղան այն մարդիկ, ովքեր չէին ուզում տեսնել:

«Հայոց» բառի դեմ պայքարը նոր իշխանության կարգախո՞ս

«ԵԹԵ ՍԱ ՀԵՏԱԴԻՄԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԻ, ԿԼԻՆԻ ԾԻԾԱՂԵԼԻ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում արդարացրեց այս ամենը եւ պնդեց, թե դպրոցում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան առանձին չպետք է անցնեն, այլ «Հայոց պատմություն» առարկայի մեջ ներառվի: Իսկ այլ կարծիք ունեցողները, ինչպես գիտեք, համարվում են «հետադիմական հայացքների տեր մարդիկ», որոնց նրա կողմից զգուշացում է տրվել. «Պիտի հատ-հատ, պինցետով արմատախիլ անենք տգիտություն քարոզող բոլոր պաշտոնյաներին»: Չե՞ք վախենում Նիկոլ Փաշինյանի «պինցետից»:

Սկսվել է Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը. Ermenihaber.am

Ինձ առհասարակ ոչինչ չի կարող վախեցնել, որովհետեւ չեմ կարծում, որ ես ունեմ հետադիմական հայացքներ:

Դե հիմա, ովքեր կողմ են, որ դպրոցում  «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պետք է դասավանդվի, իշխանության կողմից պիտակավորվում են` որպես հետադիմական հայացքներ ունեցող:

Եթե սա հետադիմական հայացքների հետ կապվի, կլինի ծիծաղելի: Պարոն Փաշինյանի ասածը առհասարակ դրա հետ կապ չուներ, եւ, միեւնույն ժամանակ, ինձ հետ չի կարող կապ ունենալ: Իմ անձի հետ ընդհանրապես չեմ կապում նմանատիպ խոսակցությունները, եթե անգամ փորձեն ինչ-որ ձեւով կապել: Ինքս անցել եմ եկեղեցու պատմություն «Հայոց պատմություն» առարկայի ներսում, ինչպես մեզնից շատերը: Պարզապես այն ժամանակ մենք չէինք անցնում, օրինակ, «Անառակ որդու վերադարձը» առածը կամ Աստվածաշունչ չէինք ուսումնասիրում, այլ անցնում էինք բուն «Հայոց եկեղեցու պատմությունը», թե տվյալ դարաշրջանում ինչ է արել եկեղեցին, ինչ դեր է ունեցել հայ ժողովրդի զարգացման հարցում:

«Հայաստանն՝ առանց սորոսների» (Տեսանյութ)

Դուք հիմա կո՞ղմ եք, որ այն դասավանդվի ոչ թե առանձին, այլ «Հայոց պատմություն» առարկայի մեջ:

Ոչ թե կողմ եմ, որ միավորվի, այլ գտնում եմ, որ պետք է ձեւափոխվի: Իրականում ասեմ, որ ուսումնասիրություններ եմ արել, եւ որեւէ մարզում այս խնդիրը չկա: Շիրակի մարզում չկա որեւէ դպրոց, որտեղ դպրոցի կա՛մ ուսուցչուհին, կա՛մ ծնողը, կա՛մ երեխան բողոքի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան անցնելուց: Նույնը կարող եմ ասել Տավուշի, Սյունիքի մարզերի մասին: Սա երեւանյան խնդիր է, ավելի ճիշտ` երեւանյան հիվանդություն: Հիմա կարող են մտածել, որ մարզերի մարդիկ կարող է այդքան լայն հայացք չունեն, բայց, քավ լիցի, այսօր հստակ բոլորը տեսնում են, որ առավելագույն պոտենցիալը հենց մարզերում է: Եվ եթե այսօր կա Երեւանում մտավոր պոտենցիալ, ապա նաեւ մարզերից եկածների շնորհիվ է:

Ամուլսար. հանք թե՞ սար (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА