o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄՏՍ TV» ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾ` ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԵՎ «ՇԱՆԹ» ՀԸ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.11.2019 22:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՄՏՍ TV» ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾ` ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԵՎ «ՇԱՆԹ» ՀԸ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային նոր հավելվածի` «ՄՏՍ TV»-ի շնորհիվ այլեւս հասանելի կդառնա «Շանթ» հեռուստաընկերության բացառիկ ծրագիրը, ներառյալ` ժամանցային հաղորդումներն ու կարեւոր ֆուտբոլային հանդիպումները:

Բազմաթիվ սատկած մեղուներ են հայտնաբերվել 5G բջջային կապի աշտարակի մոտ

«ՄՏՍ TV» հավելվածը նոր խոսք է հայերեն բովանդակությունն առավել հասանելի դարձնելու գործում: Հավելվածը թույլ է տալիս սմարթֆոնը վերածել լիարժեք հեռուստացույցի, կարեւոր տեղեկություններ ստանալ նաեւ տնից դուրս գտնվելիս եւ դիտել հայկական մի շարք հեռուստաալիքներ եւ սերիալներ HD որակով` ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G եւ 4G/4G+ ցանցերի ծածկույթում, ինչպես նաեւ` Wi-Fi-ի միջոցով: Հավելվածի օգտագործումը մինչեւ 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ անվճար է: Ֆեյսբուքյան ասուլիսի ձեւաչափով նախագիծը ներկայացրել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու «Շանթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արթուր Եզեկյանը: «ՄՏՍ TV» հավելվածից օգտվելու անհրաժեշտ պայմաններ են Android օպերացիոն համակարգի դեպքում` նվազագույնը Android 5-ը, իսկ iOS-ի դեպքում` 10-ը: Հավելվածները պետք է ներբեռնել Google Play Store-ից կամ` Apple Store-ից: Նախնական շրջանում տրամադրվելու են հետեւյալ 11 հեռուստաալիքները` Shant Premium HD, Shant News, Shant Serial, Shant Music, Shant HD, Shant Kids, TV5, Հ1, Հ2, Երկիր մեդիա եւ Կենտրոն: «ՄՏՍ TV» հավելվածում ներառված` «Շանթ» հեռուստաընկերության ստեղծած բովանդակության ամբողջական փաթեթը շարունակելու է ընդլայնվել: Ծառայությունը հասանելի է «Viva 2500», «Viva 3500», «Viva 5500», «Viva 7500», «Viva 9500», ինչպես նաեւ «X» եւ «Y» թե՛ կանխավճարային եւ թե՛ հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին: «ՄՏՍ TV»-ի շրջանակներում տրամադրվող ծրագրերը դիտելիս` ինտերնետը լինելու է անվճար: «ՄՏՍ TV» հավելվածն օգտագործելիս այս սակագնային պլաններով տրամադրվող հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում: Ծառայությունն ակտիվանալու է հավելվածում գրանցվելուն պես` մուտքագրելով հեռախոսահամարն ու անհրաժեշտ այլ տվյալներ, եւ հասանելի է լինելու բջջային ընդամենը մեկ սարքի միջոցով: Գրանցման վերաբերյալ մանրամասներին ու պայմաններին ծանոթանալու համար այցելեք www.mts.am/TV: Բջջային հավելվածի շրջանակներում տրամադրվող ծառայությունները հասանելի են լինելու բացառապես ՀՀ տարածքում:

Բջջային կայանները կհոսանքազրկվեն. Երևանում 6 ժամ լույս չի լինի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА