o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԵՂԾԻՔԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ ԵՎ ՇՊԻՈՆՕՆԻԿՆԵՐԻ ԽԱՂԵՐԸ

30.10.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿԵՂԾԻՔԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ ԵՎ ՇՊԻՈՆՕՆԻԿՆԵՐԻ ԽԱՂԵՐԸ

Եվ այսպես, Նաիրի Հունանյանի ներգրավումով նոր անմաքուր բանսարկությունը գնալով թափ է հավաքում: Եվ դրա  հերթական արարը խաղարկողը եղավ Ստյոպիկ Սաֆարյանի գլխավորած գրանտասուն «ինստիտուտը», որի տարածքում բեմադրվեց հերթական արարը: Բայց քանի որ այդ աստվածատհաճ հիմնարկության գլխին  Ստյոպիկ Սաֆարյանի պես հիսթերիկ կա, ապա այդ բանսարկությունը, պատկերավոր ասած, ՀԱԿմեջ եղավ:

ՉԱՐԱԳՈՒՇԱԿ ՀԻՇԵՑՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

 

ԲԱՅՑ, Ի ՎԵՐՋՈՈ՞Վ Է ՏԱՊԱԼԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ

Ե՛վ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ նրա հոգեզավակ Նիկոլը հաճախ էին խոսում նախկին «ոչ լեգիտիմ» իշխանությունների մասին: Սակայն հարց է, կոնկրետ նախկիններից որ մեկն է ոչ լեգիտիմ, կամ Լեւոն Ակոպիչի բառապաշարով ասած` ոչ օրինական: Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը յուրովի հիշեցում է անում. «Սահմանադրական կարգը տապալվել է 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Դա հաստատել են ինչպես այդ ժամանակվա իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներ Վանո Սիրադեղյանը եւ Կարապետ Ռուբինյանը, այնպես էլ միջազգային կառույցներն իրենց զեկույցներում (մասնավորապես` ԱՄՆ պետական դեպարտամենտը): Սահմանադրական կարգի տապալումը վաղեմության ժամկետ չունի, եւ այդ գործը վաղ թե ուշ քննության առարկա է դառնալու: Ի դեպ, պաշտպանյալը Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ հրապարակավ ընդունել է, որ նա տուժած կողմ է»:

«ԱՐՔԱՅԻ» ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՍԵՎԱԶԳԵՍՏ ՍԱՐՍԱՓԸ»

Այսինքն` ուզած, թե չուզած, սահմանադրական կարգի տապալման մեղքը, որը սորոսահպատակ ՀՔԾ-ն եւ լեւոնանիկոլական խունտան ապարդյուն փորձում են բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա, իրականում տապալվել է 1996-ին: Եվ տապալողը ԼՏՊ-ն է, ինչպես նաեւ ընտրակեղծիքների դիրիժորություն անող Գագիկ Ջհանգիրյանը, ում արդարացման գործընթաց է նախաձեռնել գրպանային գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այսինքն` տրամաբանորեն ստացվում է (եւ դա բխում է ՀՀՇ-ական դեմքերի ու Նիկոլի խոստովանությունից), որ 1996-ին որպես օրինակարգ նախագահ Բաղրամյան 26 պետք է մուտք գործեր Վազգեն Մանուկյանը, ով հիմա գլխավորում է Հանրային խորհուրդը: Ինչ վերաբերում է հետագա ընտրություններին, ապա 1999-ի ԱԺ ընտրությունների լեգիտիմությունն անվերապահորեն ընդունվում է բոլորի, այդ թվում` լեւոնանիկոլական ճամբարի կողմից, եւ այդ նույն ճամբարը մշտապես կոկորդիլոսի արցունքներ է թափել, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին սպանվել են երկրի օրինական վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ ԱԺ օրինական նախագահ Կարեն Դեմիրճյանը: Բայց գլխներիդ ձյուն գա, 1999-ին Վազգեն Սարգսյանը գլխավորում էր ՀՀԿ-ն... Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ին, ապա քննության ամբողջ գործընթացը Գագիկ Ջհանգիրյանի ձեռքերում էր, եւ ամբողջ քաղաքական դաշտին շանտաժի ենթարկելուց հետո սույն խայտառակ պարոնը այդպես էլ չպատասխանեց կազմակերպիչների մասին հարցին:

ՀՀ ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ԴԵՄՔԸ

 «ԳՈՐԾԱԿԱԼ 478-Ը» ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐԿԵՍԻ ՀԱՋՈՐԴ ԱՐԱՐԸ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իրավացիորեն նշում է. «Հոկտեմբերի 27»-ի նման գործերով կարելի է տեռորի ենթարկել ամբողջական երկրների քաղաքական համակարգերը: Բավական է, որ մի հանցագործ որեւէ մեկի անունը տա, կամ քննիչը որեւէ մեկին կասկածի, ապա այդ անձինք հայտնվում են թիրախում: Լավագույն դեպքում հասարակության համար նրանք կասկածելի անձերի են վերածվում, իսկ վատագույն դեպքում` շարքից հանվում են: Ոմն Նաիրի Հունանյան կամ ոմն շարքային քննիչ ու նրա ետեւում կանգնած ստվերային անձ կարող է ամբողջ քաղաքական դաշտը տեռորի տակ պահել: Ում ձեռքին գտնվում է նման գործի քննությունը, նա դառնում է կարեւորագույն քաղաքական գործոն»: Այսինքն` նա նկարագրում է այն տեխնոլոգիան, որը 1999-ի ոճրագործությունից հետո կիրառել է Գագիկ Ջհանգիրյանը` իր թիկունքին եղած տերերով հանդերձԲայց միաժամանակ, ըստ քաղաքագետի. «Սակայն կա մի նրբություն, երբ անցնում է 20 տարի, եւ նման գործերով ցանկանում են վերահսկել քաղաքական համակարգը, դա արդեն կլոունադայի է վերածվում: Մեզ հիմա ցանկանում են կրկես տանել: Դե ինչ, ով ցանկանում է, կարող է մասնակցել այդ միջացառմանը»: Կրկեսի գլխավոր բանախոսն էլ Արման Բաբաջանյանն է, ով հերթական դերասանությունն արեց Ստյոպիկ Սաֆարյանի հիմնարկի տարածքում: Իսկ Ստյոպիկն այնքան նյարդային էր, որ հրապարակեց ԶԼՄ-ների ցուցակ, ում մուտքն արգելվում է, եւ իրավիճակի իդիոտիզմը խորանում է նրանով, որ այդ ցուցակում հաջողացրել էր ընդգրկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը եւ «168 ժամ»-ը, որոնք նրա հիմնարկի կայքում նշված են որպես պաշտոնական մեդիա-գործընկերներ: Ստյոպիկին ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, չէ՞ որ նրա հեռախոսի «առեւանգման» հայտնի պատմությունից հետո համացանցում հայտնվել էր նրա նամակագրությունը ադրբեջանցիների հետ, ուր քննարկվում էր, թե ինչպես ավելի արդյունավետորեն ամրացնել Նիկոլի «խաղաղասեր» ռեժիմը եւ վերջնականապես չեզոքացնել ռազմատենչ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Եվ նյարդային նոպաների մեջ նա անգամ կիլոմետրանոց թարմ «կլյաուզա» գրեց, իբր հեռախոս գողացողների մեջ կար քաղբանտարկյալ, «վնգստացող» դատավորին հարց տված Նարեկ Մութաֆյանը ու էլի մարդիկ, ում անունները Ստյոպիկը կտա ըստ նպատակահարմարությանՆույն ձեւի «նպատակահարմարության» դիրքերից էլ Արման Բաբաջանյանն է ասում, թե Նաիրի Հունանյանը երկու ժամվա ընթացքում իրեն բազում անուններ է տվել «ռեւանշիստների պարագլուխներից», եւ առայժմ նա հիշատակում է Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին: Բայց այստեղ բավականին տարօրինակ է, թե ինչպես է, որ Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը իրենց հասանելի բոլոր միջոցներով այդ «ստուկաչին» պատին չէին սեղմել, որ իրենց պատմեր այն ամենը, ինչ լսել է Նաիրի Հունանյանից: Լավ, դա մի կողմ թողնենք եւ վերադառնանք Ստյոպիկի հիմնարկի քննարկմանը: Ստյոպիկի հիսթերիկության հետեւանքը եղավ այն, որ Արամ Սարգսյանն ու Անահիտ Բախշյանը չներկայացան քննարկմանը, եւ ներսում մնացին միայն բանսարկուներն ու շահարկողները: Այսինքն` նույնիսկ զոհերի իրավահաջորդների միջոցով խաղին ցիվիլ տեսք տալը չստացվեց: Լրագրողական կազմակերպություններն էլ մեկը մյուսի հետեւից դատապարտող հայտարարություններ են ընդունում, եւ ինչպես դիպուկ նկատել է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, Ստյոպիկը հոկտեմբերի 27-ի մասին քննարկումը «հրավիրյալների» եւ «մերժվածների» պահով շփոթել է սեփական ծննդյան տոնակատարության հետ: Իսկ գլխավոր «ստուկաչ» Արման Բաբաջանյանի վերաբերյալ էլ լույս աշխարհ եկավ Վիկիլիքսի հայտնի փաստաթղթերից մեկի խայտառակ ցուցակը: «Ստրատֆոր» հետախուզական ընկերության 5 մլն էլեկտրոնային նամակների հետ մեկտեղ առկա է նաեւ ֆայլը, ուր թվարկված են այդ ընկերության գործակալները` իրենց էլեկտրոնային փոստի հասցեներով հանդերձ: Եվ այդ ընդարձակ ցուցակում Արման Բաբաջանյանը 478-րդն է... Իսկ «գործակալ 478-ի» նաեւ այդ դիմակը պատռվեց այն բանից հետո, երբ այդ տհաճ կերպարանքը իր դասալիք հալով հարձակվեց պաշտպանության նախարարի պաշտոնում ռազմական մեծ հաջողություններ գրանցած Վազգեն Մանուկյանի վրա: Եվ, բնականաբար, Վազգեն Մանուկյանի կինը` Վարդուհի Իշխանյանը, հաճույքով հրապարակեց Վիկիլիքսի բացահայտման այդ դրվագը, որը եւ այժմ լցված է ամբողջ լրատվական դաշտով մեկ: Որպես 1988-ի փոթորիկով անցած եւ լավ հիշողություն ունեցող սերնդի ներկայացուցիչ, տիկին Վարդուհին հնչեցրեց եւ մեկ այլ ուշագրավ մանրամասն. «Էս դուխով տղեքը միայն խոսքով են դուխով: Իրենց անբարոյական գործերը կոռումպացված թրքական լրտեսի միջոցով են ուզում ի կատար ածել: Տո դուք միայն հիմա լեզուներդ երկարացրիք, կարծում եք` գո՞րծ կարող եք սարքել: Իշխանությունը յուրացրել, սարքել եք ձեր բոստանը, մարդկանց ու հիմնարկներ եք կրճատում, դրա հաշվին բյուջեն մսխում եք ձեր կարիքների համար: Դիմում եմ դատախազությանը, թող պարզի Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները, որտեղից են շքեղ տունը, հարուստ ԶԼՄ-ն: Դիմում եմ ԱԱԾ-ին, որ պարզի Բաբաջանյանի կապը օտարերկրյա ծառայությունների հետ: Եվ ուզում եմ նաեւ պարզել, թե ինչպե՞ս եղավ, որ Բաբաջանյանն ու Հունանյանը 1998-ին աշխատել են միասին Կարեն Դեմիրճյանի շտաբում»: Այսինքն` Նաիրի Հունանյանն ու Արման Բաբաջանյանը ոչ միայն ունեն այն բացառիկ ընդհանրությունը, որ երկուսն էլ ծախել են իրենց հարազատ մայրերին, այլեւ վաղեմի ծանոթներ են... Տեսնես էլ ինչ ընդհանրություններ ունեն, ինչ թաքուն առնչակցություններ: Եվ այդ ո՞վ է «գործակալ 478-ին» այդքան սիրտ տվել, որ գնա Նաիրի Հունանյանի հետ հանդիպի «ազատություն կեղծ ցուցմունքների դիմաց» օպերացիայի շրջանակում: Եվ քանի որ թավշիստները, իրենց կամակատարներով հանդերձ, ցայտնոտի եւ հիսթերիայի մեջ են, ստացվեց այնպես, որ «դարի բացահայտման» սոուսի տակ  Նաիրի Հունանյանին կրկին հանրությանը մատուցելը քարոզչական, հանրային ընկալման տեսակետից գրեթե ամբողջովին արժեզրկվեց: Իսկ «գործակալ 478» Արման Բաբաջանյանի համար դա կարող է շատ տխուր վերջաբան ունենալ: Չէ՞ որ քննիչի առանձնասենյակում մի հատ բարձր գոռալուց կամ ապտակ ուտելուց հետո ժամանակին սեփական մոր դեմ ցուցմունք տված այդ կերպարանքը կպատմի ամեն ինչ: Ու այդ ամեն ինչը շատ թանկ կնստի լեւոնանիկոլականների, Սորոսի վաստակների եւ  այլոց վրա:

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՆԳՐԱԳԵՏՆԵՐԻ ՉՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА