ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպասենք ցնցիչ «բացահայտումներին». ի՞նչ գործարք է կայացվում

25.10.2019 02:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Սպասենք ցնցիչ «բացահայտումներին». ի՞նչ գործարք է կայացվում

ԱԺ անկախ պատգամավոր ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ հայտարարել է, որ «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ շուրջ երկու ժամ առանձնազրույց է ունեցել «Հոկտեմբերի 27-ի» ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ: Նա մասնավորապես նշել է. «Բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ, բայց «Հոկտեմբերի 27-ի» գլխավոր շահառուները՝ հակահեղափոխական ճամբարներից հանդես եկող ռեւանշիստական ուժերի պարագլուխները պետք է միշտ հիշեն…, որ պետականությանը հասցված այս ահաբեկչական սպանդը չի ներվելու եւ որեւէ մեկն անպատիժ չի մնալու»:

Ռուսական թերթը հայտնել է Փաշինյանի մոտ «սուր նեւրոտիկ խանգարման» մասին

Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ընդգծում է, որ այսօր Հայաստանի ճակատագրի մասին որոշում է ընդունում, ուրիշների վրա գործ է տալիս ու մեկ էլ ահաբեկչական խմբի ղեկավարի հետ երկու ժամ «առանձնազրույց» է ունենում Հայաստանի Հանրապետության ընդամենը «374» քաղաքացիների ձայներով խորհրդարան մուտք գործած եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հրաժարվելուց հետո անօրինական կերպով պատգամավորի մանդատը «բռնազավթած» Արման Բաբաջանյանը. «Օրեր առաջ Նաիրի Հունանյանի կողմից ազատ արձակման դիմում ներկայացնելու, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության 20-ամյակի, նաեւ «վերածնված» Հայաստանի դատաիրավական մարմինների հետ Արման Բաբաջանյանի վերջին օրերի «ակտիվ» համագործակցության ֆոնին դժվար չէ կռահել, թե ի՞նչի մասին է խոսվել առանձնազրույցի ժամանակ ու ի՞նչ գործարք է կայացվում: Սպասենք «առաջին լրատվական»-ի ցնցիչ «բացահայտումներին»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА