o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վաղը ստիպված ենք լինելու փոխել Սահմանադրությունը». Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)

22.10.2019 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Վաղը ստիպված ենք լինելու փոխել Սահմանադրությունը». Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումներին հատկանշական էր, որ հիմնականում եկել էին մասնակցելու, եթե չասենք` գրպանային, ապա «Իմ քայլի» հետ սերտ հարաբերություններ ունեցող նորաթուխ կուսակցությունների ներկայացուցիչներն ու, իհարկե, ՀՀՇ-ՀԱԿ կարկառուն դեմքերը: Այս մթնոլորտում իշխող խմբակցության պատգամավորները միայն լարվում էին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի եւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ներկայությունից: Ավելին` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նույնիսկ դուռը շրխկացրեց եւ հեռացավ նիստերի դահլիճից, երբ ելույթ էր ունենում Զ. Փոստանջյանը: Ինչեւէ, այդուհանդերձ, նման իրավիճակում ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ բարեկամաբար էր տրամադրված լսումների հանդեպ եւ նույնիսկ ողջունեց այն: Իսկ թե ինչն էր սխալ, ընդգծեց հետեւյալը.

ՀՀ-Չինաստան մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը կընդունվի դեկտեմբերին

Սխալ հերթականություն էր ընտրված: Վաղը մենք ստիպված ենք լինելու փոխել Սահմանադրությունը, ինչն անխուսափելի է, եւ նորից ստիպված ենք լինելու անդրադառնալ  այս սահմանադրական օրենքին: Հետեւաբար, քանի ժամանակ ունենք, պետք է զբաղվենք Սահմանադրությամբ, սա մեր առաջնային խնդիրն է: Պետք է էականորեն բարեփոխենք այն եւ անդրադառնանք նաեւ Ընտրական օրենսգրքին ու «Կուսակցությունների մասին» օրենքին: Այս առումով չմոռանաք, որ դեռեւս 2014 թվականին ներկայացվել է բացարձակ ժողովրդավարության նախագիծ, որով քաղաքացին դառնում է երկրի տերը: Այդ նախագիծը ներկայացվել է  վեց կուսակցության կողմից, ինչը մեր պատմության մեջ երբեք չէր եղել: ժամանակին այդ նախագիծը տվել ենք ե՛ւ Ազգային ժողովին, ե՛ւ նախագահին, ե՛ւ հանդիպումներ ենք ունեցել դրա շուրջ:

«Ժողովուրդ». Ամեն վայրկյան կարող էին վզից բռնել ու դուրս շպրտել, եթե վարչապետի կոչը չլիներ. Հրաչյա Հարությունյանը՝ ադրբեջանցի բլոգերի մասին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА