o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամերիկացու օրգանիզմը 10 տարի շարունակ ալկոհոլ է արտադրել

21.10.2019 18:27 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ամերիկացու օրգանիզմը 10 տարի շարունակ ալկոհոլ է արտադրել

Գրեթե 10 տարի ամերիկացին տառապում էր «ավտոմատ գարեջրաստեղծման սինդրոմով»՝ հազվագյուտ խանգարում, որի դեպքում Saccharomyces cerevisiae խմորիչը, հայտնվելով օրգանիզմում, խմորում է ածխաջրեր՝ ստեղծելով էթանոլ: Ռիչմոնդի համալսարանի բժիշկները այս արտասովոր երևույթը նկարագրել են BMJ Open Gastroenterology-ում:

Ծեծի ենթարկված փոխգնդապետը ձեռքն է շաժել, թարթել աչքը, բայց վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

2011-ին տղամարդը վնասել է մատը և հակաբիոտիկներ ընդունել: Բուժման ավարտից մեկ շաբաթ անց նա նկատել է իր վիճակի տարօրինակ փոփոխություններ՝ դեպրեսիա, ագրեսիայի բռնկումներ, հիշողության վատթարացում և գիտակցությունը մթագնում: Արդյունքում տղամարդը դիմել է հոգեբույժի, որը նրան նշանակել է հակադեպրեսանտներ:

Այնուհետև տղամարդու մոտ նկատվում է հարբածության ախտանիշներ մինչդեռ նա ալկոհոլ ընդհանրապես չիօգտագործել։ Վերջապես բժիշկներին հաջողվել է պարզել, որ տղամարդը տառապում է վերոնշյալ սինդրոմով։

Նրան համապատասխան բուժում են նշանակել, և արդեն կես տարի է, ինչ հիվանդության ախտանիշներն անհետացել են։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА