o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին սխալմամբ «Էսպերանտո» է անվանել

20.10.2019 22:23 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին սխալմամբ «Էսպերանտո» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի պաշտպանության նախարար Մարկ Էսպերին «Էսպերանտո» է անվանել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նախարարի անունն ԱՄՆ ղեկավարը շփոթել է Twitter-ում կատարած գրառման մեջ:

Թրամփն ու Մակրոնը քննարկել են Իրանում, Սիրիայում իրավիճակն ու ՆԱՏՕ-ի սպասվող գագաթնաժողովը

«Մարկ Էսպերանտո, պաշտպանության նախարար. «Հրադադարի ռեժիմը բավականին լավ է պահպանվում: Ոչ մեծ կրակահերթեր են տեղի ունենում, որոնք արդեն դադարել են: Քրդերը նոր շրջաններ են տեղափոխվում»: ԱՄՆ զինվորները չեն գտնվում մարտական գործողությունների կամ հրադադարի գոտում: Մենք պաշտպանել ենք նավթը: Զինվորներին տուն ենք վերադարձնում»,- գրել էր նախագահը սոցցանցում:

Օգտատերերը հիշեցրել են ԱՄՆ առաջնորդին, որ պաշտպանության նախարարի ազգանունը Էսպեր է: Սոցցանցում հրապարակումները խմբագրելու հնարավորություն չի ընձեռվում, սակայն ԱՄՆ ղեկավարն ավելի ուշ նոր գրառում է հրապարակել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА