o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ ենք ուտելուց հետո ուզում քնել

14.10.2019 18:29 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչո՞ւ ենք ուտելուց հետո ուզում քնել

Ինչո՞ւ են մարդիկ առատ ճաշից հետո ուզում քնել կամ հանգստանալ: Նյու Յորքի համալսարանի մասնագետները տվյալ մեխանիզմն էվոլյուցիոն գիծ են համարում, որը հատուկ է կենդանի էակների մեծամասնությանը:

MedicalXpress-ը նշում է, որ գիտնականները նաեւ «սննդային կոմայի» եւ երկարաժամկետ հիշողության ձեւավորման միջեւ կապ են գտել: Այսինքն՝ մեծ քանակությամբ կալորիա ընդունելուց հետո հանգիստը կարող է նորմա համարվել:

5 խորհուրդ.Ի՞նչ չպետք է անել ուտելուց հետո

Մարդկանց մոտ սննդի ընդունումը հանգեցնում է ինսուլինի արտանետմանը, որը չի ազդում ուղեղի վրա: Սակայն կա ինսուլինանման աճի II գործոն, որը կարեւոր է ուղեղի աշխատանքի, մասնավորապես, երկարաժամկետ հիշողությունների ձեւավորման համար: Իհարկե, դրա արտանետումը կախված է կալորիաների օգտագործումից:

Ստացվում է, որ մարդու մարմնում ինսուլինանման մոլեկուլներն առանձնանում են առնվազն 2 ֆունկցիոնալ մոդուլներով: Մետաբոլիկ մոդուլը վերահսկում է սնունդն ու էներգետիկ բալանսը, իսկ ներյրոտրոպային մոդուլը՝ հիշողության ձեւավորումը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА