o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 16 հա տարածք

13.10.2019 10:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 16 հա տարածք

Հոկտեմբերի 12-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ահազանգերը ստացվել են մասնավորապես`

Նորավան գյուղի N զորամասի մոտակայքում այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1.5 հա, 

Արարատի մարզի Խաչփառ գյուղում՝ 1 հա, Ազատաշեն գյուղում՝ մոտ 3 հա,

Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում՝ մոտ 5000 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 7 հա և մոտ 2.8 հա պտղատու այգի: 

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА