o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայկական քյուֆթան ներկայացվեց հոգևոր մայրաքաղաքի ծննդյան 2704 ամյակին նվիրված միջոցառումներին

08.10.2019 23:48 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայկական քյուֆթան ներկայացվեց հոգևոր մայրաքաղաքի ծննդյան 2704 ամյակին նվիրված միջոցառումներին

Հայկական խոհանոցն, ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական և նույնիսկ պատմա-քաղաքական գործոններով։ Հայկական լեռնաշխարհում մի ժամանակ գտնվում էր Վանի թագավորությունը։ Եվ Հայաստանում պահպանվել են այդ հնագույն պետության նյութական մշակույթի հուշարձանները։ Իսկ հայկական խոհանոցը իր վրա կրում է դեռևս այն ժամանակների աշխարհագրա-կլիմայական և հասարակարգային գործոնների ազդեցությունը։ Հայկական ազգային խոհանոցը, գրեթե ամբողջությամբ պահպանելով իր ավանդական ուտեստները, այսօր էլ շարունակում է հարստանալ բազմաթիվ նոր ճաշատեսակներով և մթերքներով։ Հայկական ավանդական կերակրատեսակներն այսօր մատուցվում են մի շարք հայկական ռեստորաններում, իսկ բաղադրատոմսերը պահպանվում, վերականգնվում մի շարք կազմակերպությունների կողմից: Նման կազմակերպություններից է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունն, ի դեմս՝հիմնադիր-տնօրեն,Մեգերյան կարպետ ընկերության գլխավոր խոհարար, «Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայի» հիմնադիր Սեդրակ Մամուլյանի: Այս անգամ նրա հետ բոլորս ուղևորվեցինք դեպի մեր հոգևոր մայրաքաղաք Սուրբ Էջմիածին՝մասնակցելու քաղաքի հիմնադրման 2704 ամյակին նվիրված միջոցառումներին ու ականատեսը լինելու օրվա գլխավոր ծրագրին՝հայկական սեղանի զարդ քյուֆթային նվիրված առաջին փառատոնին: 

Թբիլիսիի Չոր կամրջի վերանորոգման ընթացքում հայկական շիրմաքարեր են հայտնաբերվել

Քուֆթան հայկական մսային կերակուր է։ Պատրաստում են հիմնականում տավարի թարմ մսից։ Միսը փայտե թակիչով ծեծում են սալաքարի վրա, խառնում սոխ, աղ, պղպեղ և այլ համեմունքներ, ձեռքով հարում մինչև համաձույլ զանգված դառնալը, պատրաստում խոշոր գնդիկներ, եփում են ջրում և ուտում յուղով կամ սոխառածով։ Առանձնապես հայտնի են Գավառի, Վարդենիսի և Էջմիածնի Քուֆթաները։«Քուֆթա» բառը գալիս է պարսկերենից. kūfta կամ کوفتن նշանակում է «մանրացնել» կամ «մսե գնդիկներ»: Այսօր այն համարվում է հայկական ավանդական կերակրատեսակներից մեկն,որը մատուցում են տարբեր առիթներով ու վայրերում:Այսպիսով՝այս տարի առաջին անգամ այն ներկայացվեց մեր հոգևոր մայրաքաղաք Սուրբ Էջմիածնում: Այստեղ էին հավաքվել տարբեր ռեստորանների խոհարարներ՝ներկայացնելու ավանդական ու տոնածիսական ուտելիքն: Փառատոնը համընկավ քաղաքի հիմնադրման 2704 ամյակի հետ: Այն համեմված էր ավանդական երգ ու պարով ու տարրաբնույթ միջոցառումներով:Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու մրցույթի,որը բաղկացած էր ինչպես միշտ 3 անվանակարգերից՝Լավագույն տեսք, համ և մտահաղացում:Եվ ահա հոկտեմբերի 8-ին Էջմիածինը նշեց հիմնադրման 2704-ամյակը: Այդ օրը քաղաք այցելելու կարևորագույն պատճառներից մեկն էլ Քուֆթայի (կոլոլակ) փառատոնն էր:Առաջին անգամ անցկացվող Քուֆթայի (կոլոլակ) փառատոնը շատ լավ հնարավորություն էր ծանոթանալու հայկական ավանդական ուտեստներից մեկի՝ քուֆթայի և հատկապես Էջմիածնի քուֆթայի համին և պատրաստման գաղտնիքներին: 
Էջմիածնի խոհանոցում թե´ բույրով, թե´ համով առանձնանում է քուֆթան/կոլոլակը. այս մասին խոսում են բոլորը: Այստեղ քուֆթա/կոլոլակ պատրաստում են անհիշելի ժամանակներից: Քաղաքում անգամ հայտնի է «քուֆթաչիների»՝ քուֆթա պատրաստողների փողոցը, որտեղից կարող ես գնել լավագույն քուֆթան։ Փառատոնը տեղի ունեցավ Էջմիածնի համայնքապետարանի հարակից տարածքում: Փառատոնի ընթացքում նախատեսված էր ուտեստների համտես եւ ցուցահանդես-վաճառք: Կազմակերպիչները խոստացել էին  նաեւ համեղ ավանդական գինին: Նախաձեռնության հեղինակներն էին Էջմիածնի համայնքապետարանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА