o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները կմ-երով հեռու են ժողովրդավարությունից». քաղաքագետի բաց նամակը Ադամ Շիֆին

07.10.2019 23:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները կմ-երով հեռու են ժողովրդավարությունից». քաղաքագետի բաց նամակը Ադամ Շիֆին

Կոնգրեսական Ադամ Շիֆը ՀՀ վարչապետի Լոս Անջելես կատարած այցի կապակցությամբ գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադարձել է Հայաստանում թավշյա իշխանափոխությանը հաջորդած, այսպես կոչված, ժողովրդավարության վերածննդին: Այս կապակցությամբ ամերիկաբնակ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ բաց նամակ է հեղել Ա. Շիֆին՝ զուգահեռներ անցկացնելով ամերիկյան ու հայաստանյան ներքաղաքական գործընթաների միջեւ եւ փորձել կոնգրեսականին իրազեկել այն մասին, թե այսօր իրապես ինչ է տեղի ունենում Հայաստանում: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից». Շարմազանով

«Մեծարգո կոնգրեսական Ադամ Շիֆ,

Հայ դատին, հայ ժողովրդին եւ մասնավորապես Հայաստանին ու Արցախին Ձեր ցուցաբերած աջակցությունն ու օժանդակություններն անհերքելի են:
Որեւէ մեկը չի կարող ուրանալ այն փաստը, որ ճակատագրական պահերին միշտ կանգնած եք եղել հայ ժողովրդի կողքին եւ ի պատասխան դրա արժանացել եք ամերիկահայերի խոշոր տոկոսի համակրանքին, որոնք ԱՄՆ Կոնգրեսում իրենց ձայնը վստահել են ու շարունակելու են վստահել Ձեզ:

«Կամքը» մեկ տարեկան է

Այս բաց նամակի համար առիթ են ծառայել ոչ թե Ձեր մատուցած ծառայություններն ու ցուցաբերած աջակցությունը, որոնք անգնահատելի են, այլ ՀՀ վարչապետի ԱՄՆ կատարած այցի կապակցությամբ օրեր առաջ Ֆեյսբուքում կատարած Ձեր գրառումն ու Հայաստանի հետհեղափոխական գործընթացների մասին տված Ձեր գնահատականը:

«Նիկոլի ուզածը խամաճիկ ՍԴ ունենալն է». Վահան Բաբայան

Մեծարգո կոնգրեսական,

Չնայած նրան, որ ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախորդ եւ այս տարվա նստաշրջաններում իր ելույթի խոշոր բաժինը հատկացրել էր Հայաստանի ներքին հարցերի քննարկմանը, հայ ժողովուրդը չափազանց հպարտ ու ինքնամփոփ լինելով դժվարությամբ է իր ներքին հարցերի շուրջ կիսվում օտարների հետ: Սակայն Ձեր պարագան բացառություն է: Հայ ժողովրդի հետ աղ ու հաց կիսելով՝ դուք արդեն վաղուց դարձել եք հայ ժողովրդի մեծ ընտանիքի անդամն, ինչը թույլ է տալիս Հայաստանի ներքին գործընթացների հետ կապված որոշ հարցերի շուրջ բարձրաձայն կիսվել Ձեզ հետ:

Հրայր Թովմասյանը և ՍԴ-ն մնացել են Նիկոլ Փաշինյանի կոկորդում. Անցել են 37 թվի մեթոդներին (Տեսանյութ)

Ձեր գրառման մեջ ակնարկ եք կատարել թավշյա հեղափոխությունից (ինչը ես գերադասում եմ թավշյա իշխանափոխություն կոչել) հետո Հայաստանում ժողովրդավարության կայացմանն ու այդ ուղղությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերակատարությանը:

Այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացները կիլոմետրներով հեռու են այն ժողովրդավարությունից, որը ԱՄՆ-ում բարձրագույն արժեք է համարվում եւ որի հիմքում ընկած է իշխանությունների տարանջատումը եւ այն, ինչը, որ մենք «ստուգում ու հավասարակշռում» ենք կոչում:

Բանակցություններն ընթացել են դեռևս Ս. Սարգսյանի օրոք, Տաթևիկը մեկնել է Եվրոպա և հանձնել Նիկոլի որոշումը. Լապշին

Հայաստանում կայացած ժողովրդավարության իրական պատկերը բացահայտելու համար թույլ տվեք խոսել հայաստանյան ու ամերիկյան ներքաղաքական կյանքից մի քանի օրինակներ ու զուգահեռներ գծել դրանց միջեւ:

Այս օրերին ԱՄՆ-ի ԶԼՄ-ների գլխավոր խորագրերը հատկացված են Ձեր եւ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ ընթացող քաղաքական պայքարին: Օրերս նախագահ Թրամփը պահանջեց Ձեր հրաժարականը: Վստահ եմ, որ հավատարիմ մնալով Ձեզ քվեարկած քաղաքացիների ձայներին՝ դուք չեք պատրաստվում նման քայլի գնալ ու շարունակելու եք պայքարել հանուն Ձեր համոզումների: Վստահ եմ, որ ամերիկյան ժողովրդավարության պայմաններում, որեւէ մեկը չի կարող համարձակվել Ձեզ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամին, պարտադրել շարժվելու հակառակ Ձեր կամքին ու համոզումներին: Այդուհանդերձ ինձ հետաքրքրում է մի պարզ հարց: Ի՞նչ կանեիք դուք, եթե առաջիկա օրերին նախագահ Թրամփը հայտարարելով, որ ինքը ժողովրդի կողմից ընտրված նախագահ է, վայելում է ժողովրդի մեծամասնության վստահությունը եւ ցանկանում է ունենալ իրեն համախոհ Կոնգրես: Հետո իր կողմնակիցներին կոչ աներ շրջափակել Կոնգրեսի շենքը, Ձեզ ու Ձեր համախոհ դեմակրատական պատգամավորներին պարտադրելով հրաժարվել ձեր մանդատներից եւ կամ որեւէ բանաձեւի քվեարկել հակառակ ձեր կամքին ու համոզումներին: Նման դեպքում ի՞նչ է լինելու ձեր հակազդեցությունը:

Հայաստանում ավելի հեշտա հարց չլուծելըՙ քան լուծելը. Նիկոլ Փաշինյան

Սա ուղղակի այն սցենարն է, որ երկու արարներով բեմադրվեց 2018 թվականին Հայաստանում: ԱԺ-ի պատգամավորների մեծամասնության վրա տարբեր ճնշումներ գործադրելով ու նրանց ահաբեկելով հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նրանց պարտադրեց հակառակ իրենց կամքին ու համոզումներին 2018 թվականի մայիսի 8-ին կողմ քվեարկել իր վարչապետությանը, իսկ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի շենքը պաշարելու հրահանգ արձակեց, որի արդյունքում լուծարվեց դրանից մեկ տարի առաջ ժողովրդի ձայներով ընտրված ու նույն Նիկոլ Փաշինյանի կողմից օրինական ճանաչված խորհրդարանը: Այնուհետեւ բացարձակապես ոչ-մրցակցային պայմաններում տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, ինչը Դուք Ձեր գրառման մեջ ազատ ու արդար եք կոչել:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ)

Ինչպես գիտեք, ԱՄՆ-ի Գերագույն դատարանի թափուր աթոռների համար թեկնածուների առաջադրումը միշտ էլ ԱՄՆ նախագահի ու Կոնգրեսի միջեւ լուրջ վեճերի առիթ է դարձել: Գերագույն դատարանում դատավորի թափուր աթոռներ գոյություն ունենալու դեպքում ժամանակի գործող նախագահը բացառապես սահմանադրության եւ օրենքի սահմաններում փորձում է իրեն համախոհ թեկնածուներ առաջադրել, բայց միեւնույն ժամանակ թափուր աթոռներ չլինելու դեպքում Սահմանադրական դատարանում իրեն համախոհ դատավորներ նշանակելու համար ԱՄՆ որեւէ նախագահ որեւէ ժամանակ չի հանդգնելու սպառնալիքներ կարդալու կամ կաշառելու միջոցով պաշտոնավարող դատավորներից պահանջել վայր դնել լիազորությունները:

Արա Պապյանը չի էլ թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանը շարժվում է «Սասնա ծռերի» հրահանգով. Գառնիկ Իսագուլյան

Սա այն գործընթացն է, որ այսօր տեղի է ունենում Հայաստանում հեղափոխությունից հետո կայացած ժողովրդավարության պայմաններում: Սահմանադրական դատարանի ներկա դատավորներից ձերբազատվելու համար ՀՀ Կառավարության կողմից մշակված նոր օրինագծում Սահմանադրական դատարանի գործող դատավորներին առաջարկվում է իրենց լիազորությունները վայր դնելու դիմաց ցմահ աշխատավարձ ու այլ բենեֆիտներ ստանալ, իսկ Սահմանադրական դատարանի նախագահի դեմ իրականացվում են ամենատարբեր տեսակի ճնշումներ, ԱԺ-ում նրան պաշտոնազրկելու գործընթաց է սկսվել, կալանավորվում են նրա մերձավորները եւ փակվում է նրա քրոջ հեռուստատեսային հաղորդումը: Այս նամակը շարադրելիս՝ տեղեկացա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի խումբ կողմնակիցներ ներխուժել են Անժելա Թովմասյանին պատկանող «Հայելի» ակումբը:

Ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա. Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել զոհված ոստիկանի հարազատներին

Դատական իշխանության դեմ Հայաստանի ներկա իշխանությունների ճնշումները Սահմանադրական դատարանով չեն սահմանափակվում: 2019 թվականի մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ արեց շրջափակել դատարանները եւ դատավորներին թույլ չտալ դատարաններ մուտք գործել, գործնականում խափանելով Հայաստանում դատական իշխանության աշխատանքը: Նիկոլ Փաշինյանը, որ ավելի վաղ հայտարարել էր, Հայաստանում որեւէ դատավոր չի կարող համարձակվել իրեն «ոչ» ասել, հետագային արդեն դատավորներին «պատերի տակ վնգստացող» շներ անվանեց (զավեշտալին այն է, որ վերջին օրերին կալանավորվեցին ու բանտարվեցին երկու հայ երիտասարդ ակտիվիստներ, ովքեր հանդգնել էին մի դատավորի հարցնել, թե արդյոք իր անունն էլ գտնվո՞ւմ է այն դատավորների ցանկում, որոնց վարչապետը վնգստացող շներ է կոչում):

Փաշինյանի առաջ քաշած բանաձեւը գոյություն չունի

Մեծարգո կոնգրեսական,

Անկասկած հիշում եք 1992 թվականի ապրիլի 29-ից մայիսի 3-ի կտրվածքում Լոս Անջելեսում տեղի ունեցած դեպքերը: Թույլ տվեք թարմացնենք հիշողությունները: Ոստիկանության ուժերի կողմից սեւամորթ մի երիտասարդի հանդեպ անհամաչափ ուժի կիրառմանը հաջորդած ժողովրդային բողոքի խաղաղ ալիքը կարճ ընթացքում փոխվեց զանգվածային անկարգությունների, որի արդյունքում զոհվեց ավելի քան 60, վիրավորվեց ավելի քան 2300 եւ կալանավորվեց շուրջ 12000 մարդ: Անկարգությունների պատճառած վնասը գնահատվեց ավելի քան մեկ միլիարդ դոլար: Նրանից հետո, երբ պարզվեց, որ ոստիկանության ուժերն անկարող են վերահսկել իրավիճակը, նախ Կալիֆորնիայի նահանգապետի հրահանգով Լոս Անջելեսում տեղակայվեցին Ազգային պահակագնդի ուժերը, իսկ որոշ ժամանակ անց ԱՄՆ նախագահի հրահանգով ԱՄՆ բանակի հետեւակային ուժերի 7-րդ եւ ռազմածովային ուժերի 7-րդ դիվիզիաները: Քաղաքում կարգ ու կանոնը վերականգնելու նպատակով զինված ուժերից օգտվելու համար հետագային որեւէ մեկը պատասխանատվության չկանչեց ոչ ԱՄՆ նախագահին եւ ոչ էլ Կալիֆորնիայի նահանգապետին, քանի որ անկարգություններին վերջ տալու եւ քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար այդ պահին այդ քայլն անհրաժեշտ էր:

«Ո՞վ է սրա պատասխանատուն, անփութությո՞ւն, թե՞ ծրագրավորված գործընթաց»

2008 թվականի մարտի 1-ին Երեւանում զանգվածային անկարգություններին վերջ տալու եւ ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու նպատակով ՀՀ բանակի ուժերին պատրաստ դրության բերելու մեղադրանքով՝ Հայաստանում կայացած ժողովրդավարության պայմաններում կալանավորվել ու անօրինական կերպով ազատազրկվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե, դրա համար գոյություն ունի պարզ մի բացատրություն: 2008 թվականի մարտի 1-ին ժողովրդին անկարգությունների հրահրող ընդդիմության լիդերներից մեկն այսօր զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, իր ձեռքում հայտնված իշխանական բոլոր լծակներն օգտագործելով ու ճնշում գործադրելով դատական իշխանության վրա, քաղաքական վենեդտա է իրականացնում:

Երևանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը

Իշխանության խաղաղ փոխանցումը միակ կետն է, որի շուրջ կարող եմ համաձայնել Ձեզ հետ: Բայց դա խաղաղ չեղավ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն էր այդպես ցանկանում: 2008 թվականի մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանն ու նրա աջակիցներն ապացուցեցին թե ինչերի՞ են ընդունակ եւ նրանց համար ի՞նչ արժե մարդկային կյանքը: Երբ հետեւելով ոստիկանության ուժերի խորհրդին ընդդիմության խելամիտ ղեկավարները փորձում էին հանդարտեցնել ցուցարարներին եւ հանրահավաքը փոխադրել ապահով մեկ այլ վայր, Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ էր անում բախվել ոստիկանության ուժերի հետ: Նա 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի համար պատասխանատվություն է կրում: Իշխանության փոխանցումը խաղաղ էր, քանի որ հայրենասեր ու խոհեմ ցանկացած առաջնորդ կարող է ըմբռնել քաղաքական ցնցումն ինչ ծանր հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի նման փոքր մի երկրի համար, որը փակ սահմաններ եւ հարեւան երկրի հետ չկարգավորված հակամարտություն ունի:

Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են, որ ոչնչացնեն բոլորին. Վիտալի Բալասանյան

Սա ընդամենը մի փոքր պատկերն է այն ինչի, որն այսօր տեղի է ունենում Հայաստանում: Դրանց պիտի ավելացնել թավշյա իշխանափոխությունից հետո գործող իշխանությունների թույլտվությամբ ու լուռ համաձայնությամբ Արցախի ինքնիշխանության, Հայոց Առաքելական եկեղեցու եւ ազգային ու ընտանեկան արժեքների դեմ սանձազերծված պայքարը:

Ուղիղ. Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ում դիմավորում է Վրաստանի վարչապետին

Մեծարգո կոնգրեսական Ադամ Շիֆ,

Անշուշտ նախորդների կերտած Հայաստանն այն չէր, ինչը երազում էր ու շարունակում է երազել Հայաստանում ու Սփյուռքում ապրող ցանկացած հայ, բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում մրից դուրս գալու եւ մրջուրն ընկնելու տպավորություն է թողնում:
Սա այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում: Սրանք իմ բառերը չեն: Այս մասին ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն ահազանգել է սեպտեմբերի 16-ին իր հրաժարականից հետո տարածած հայտարարության մեջ: Անշուշտ կհաստատեք, որ իր զբաղեցրած պաշտոնի բերումով Արթուր Վանեցյանն այս աշխարհում ապրող որեւէ անհատից ավելի լավ է տեղյակ այն մասին, թե այսօր իրապես ինչ է տեղի է ունենում Հայաստանում», - ասված է Ա. Շիֆին ուղղված բաց նամակում:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նամակի անգլերեն տարբերակը կարդացե՛ք ստորեւ.

AN OPEN LETTER TO CONGRESSMAN ADAM SCHIF

The Honorable Congressman Adam Schiff,

Your support and assistance to the Armenian Cause, the Armenian people, and in particular, to Armenia and Artsakh are undeniable.
No one can ignore the fact that you have always stood by the Armenian people during fateful moments and in response have enjoyed the sympathy of a large percentage of American-Armenians, who have trusted and will continue to trust you with their votes.

The reason for this open letter is not the services and support you have provided, which are invaluable, but your comment on Facebook about the Prime Minister of Armenia’s recent visit to the US and your assessment of Armenia's post-revolutionary processes.

Distinguished Congressman,

Although the Prime Minister of the Republic of Armenia has devoted a large part of his speech during previous and current sessions of the UN General Assembly to discuss Armenia's internal affairs, the Armenian people are extremely proud and self-contained and they rarely share their internal affairs with strangers. But your case is an exception. By sharing salt and bread with the Armenian people, you have long been a member of our large family of Armenians, which allows sharing with you some issues related to Armenia's internal processes.
In your comment, you hint at the democratic revival in Armenia after the "Velvet Revolution" (which I prefer to call Velvet regime change) and the role of the Prime Minister Nikol Pashinyan in that regard.

The processes taking place in Armenia today are miles away from the democracy which is considered the highest value in the United States and which is based on the separation of powers and what we call "checks and balances".

To illustrate the true picture of democracy in Armenia, let me mention some examples and draw parallels between some American and Armenian political issues.
These days, the headlines of the US media are dedicated to the political struggle between you and President Donald Trump. Recently President Trump demanded your resignation. No doubt that respecting your voters, you are not going to resign and will keep fighting for your beliefs. I am confident that under American democracy, no one can force you, a member of the US Congress, to move against your will and conviction. Still, I'm interested in having the answer to one simple question. What would you do if in the coming days President Trump announces that he is a popularly elected president and enjoys the confidence of the majority of the people so he wants a like-minded Congress, and then he urges his supporters to block the United States Capitol, forces you and your Democrat colleagues to renounce your mandates or vote on a resolution opposite to your will and convictions. If so, what would be your reaction?

«Իմ քայլում» լարվել են միմյանց դեմ

This is just the scenario that was staged in Armenia in 2018 with two acts. Pressuring and intimidating the majority of the deputies of the National Assembly, the leader of the revolution Nikol Pashinyan forced them to vote for him as the Prime Minister of Armenia on May 8, 2018, against their will and conviction, and on October 2 issued an order to besiege the building of the National Assembly and dissolved the parliament which was elected by the people's vote a year before that, and was legally recognized by Nikol Pashinyan. Then, in an absolutely non-competitive condition, snap elections were held, which you called free and fair in your post.

As you know, the nomination of candidates for the vacant seats of the US Supreme Court has always been a source of serious controversy between the US President and the Congress. If there are vacant seats in the Supreme Court, the incumbent president will try to nominate like-minded candidates solely within the borders of the US Constitution and the law, but at the same time, none of the US presidents will ever dare to request the incumbent Justices to resign by threatening or bribing them.

This is the process that is taking place today in the post-revolutionary democracy in Armenia. In the new draft prepared by the Government of the Republic of Armenia to get rid of the present Constitutional Court judges, the current Judges of the Constitutional Court are offered to receive lifelong salaries and other benefits in exchange for their discharge. At the same time, various types of pressure are exerted against the President of the Constitutional Court, Hrayr Tovmasyan. National Assembly began the process of dismissing him, his relatives were arrested, and his sister Anjela Tovmasyan’s TV talk-show was canceled. While writing this letter I was informed that a group of Pashinyan’s supporters also invaded the “Hayeli” press club, which belongs to Anjela Tovamsyan.
The pressure of Armenia's current authorities against the judiciary is not limited by the Constitutional Court. On May 22, 2019, Prime Minister Nikol Pashinyan called on his supporters to block the courts and prevent judges from entering the courts, effectively disrupting the work of the judiciary in Armenia. Nikol Pashinyan, who had earlier stated that no judge in Armenia could dare say no to him, later called the judges "dogs that howl under the walls." And even more ridiculous is the fact that a few days ago two young Armenian activists were arrested and prisoned because they dared ask a judge if her name is in the list of howling dogs mentioned by Armenia’s Prime Minister.

Distinguished Congressman,

You certainly remember the events in Los Angeles from April 29 to May 3, 1992. Let me refresh the memories. The peaceful protests following a disproportionate use of force against an African-American young man by the Police soon turned to mass riots, which left more than 60 dead, more than 2,300 injured and about 12,000 arrested. The damage caused by the disturbances was estimated at more than a billion dollars. After the Police found themselves unable to control the situation, Governor of California Pete Wilson sent in the California Army National Guard, and President George H. W. Bush deployed the 7th Infantry Division and the 1st Marine Division. No one called on either the US president or the California governor to account for using the army forces to restore order in the city, as it was necessary at that time to put an end to unrest and protect the safety of citizens.

Ոչ մի հականիկոլական ճակատ առանց Հանրապետականի արդյունավետ եւ բավարար ուժեղ չի լինելու. Արմեն Աշոտյան

As a result of the “democratic revival in Armenia” the second President of Armenia Robert Kocharyan was arrested and illegally prisoned for signing an order to deploy Army forces in Yerevan on March 1, 2008, to put end to mass riots and save the lives of citizens. Of course, there is a simple explanation for that. One of the leaders of the opposition who was instigating the people into disorder on March 1, 2008, today holds the position of the Prime Minister of the Republic of Armenia, and by using all the levers of power in his hands and exerting pressure on the judiciary performs a political vengeance.

The peaceful transition of power is the only thing I agree with you. But that wasn’t peaceful because Nikol Pashinyan wanted so. On March 1, 2008, Nikol Pashinyan and his supporters showed what they are capable to do and how much the life and safety of people are worth to them. While, following the orders of the police, the prudent leaders of the opposition were trying to calm down protesters and transfer the meeting to a safe place, Nikol Pashinyan was urging them to clash with police. He is responsible for 10 deaths on March 1, 2008. The transition of power was peaceful because any patriotic and wise leader could understand how much a political shock might cost in a small country like Armenia with closed borders and unsolved conflicts with a neighbor.
This is just a small picture of what is happening in Armenia today. The fight unleashed against the sovereignty of Artsakh, national and family values, and the Armenian Apostolic Church with the permission and silent consent of the acting authorities after the Velvet regime change should be added to this list.

Honorable Congressman Adam Schiff,

Certainly, the Armenia created by the former leaders and officials after the independence was not the one which any Armenian living in Armenia and the Diaspora has dreamed and continues to dream of, but what is happening today in Armenia could be described as jumping out of the frying pan, into the fire.
This is not the road that will lead towards fulfilling our goals. These are not my words. The former head of the National Security Service of the Republic of Armenia, Artur Vanetsyan warned about this in a statement released after his resignation on September 16, 2019. It is evident that, because of his position, Arthur Vanetsyan better than anyone in the entire world is aware of what is really happening in Armenia today.

Sincerely,
Robert Markarian

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА