o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտաշատի տարածքի ԱԻՆ-ը ջարդել է Նորաշենի գյուղապետարանի դռները. իրավիճակը մնում է լարված. տեսանյութ, լուսանկարներ

04.10.2019 15:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Արտաշատի տարածքի ԱԻՆ-ը ջարդել է Նորաշենի գյուղապետարանի դռները. իրավիճակը մնում է լարված. տեսանյութ, լուսանկարներ

Արարատի մարզի Նորաշեն համայնքում վիճակը  էլ ավելի է թեժացել: Կոկորդիլոսասեր մարզպետ Գարիկ Սարգսյանը կրկին կիզակետում է: Հիշեցնենք, որ օրեր առաջ Նորաշենի գյուղապետին կանչել է իր մոտ եւ ասել, որ մտնի <<Իմ Քայլը>> կուսակցություն, իսկ վերջինս ՀՀԿ-ական է: Նշենք, որ գյուղապետին գյուղում բավականին հարգում են, ով ընտրվել է ձայների մեծամասնությամբ: Մարզպետը նկատելով, որ գյուղապետը չոր մերժում է, նա ասում է, որ վերջինս խնդիրներ կունենա եւ մի քանի օր անց կանչել եւ ասել է, որ նա ազատված է գյուղապետի պաշտոնից: Մեր աղբյոuրի պնդմամբ Նորաշենի դաշտերում տեղի է ունենում ավագանու նիստ, որին ներկա են լինում մոտ 4 հոգի ՔՊ-ականներ, սակայն ավանգանիները 8 հոգի են, որտեղ որոշում են, որ գործող գյուղապետը պետք է հեռանա: Սակայն գյուղապետը շարունակում է իր աշխատանքը: 

Վաշինգտոնում ոստիկանությունը նախորդ գիշեր Սպիտակ տան հարակից տարածքից հետ է մղել ցուցարարներին

Այսօր մազրպետը ոստիկաններին, ԺՊ գյուղապետ նշանակված Արտակի հետ միասին հանձնարարում եւ ուղարկում է գյուղապետարան, , որտեղ ոստիկանության ներքո Արտաշատի տարածքի ԱԻՆ աշխատակիցները ջարդում են գյուղապետարանի մուտքի դուռը, բարձրանալով վերեւ ջարդում են միջանցքի դուռը, մտնում են ներս ջարդում են գյուղապետի սենյակի դուռըՙ առանց դատարանի սանկցիայի: Մինչդեռ պարտավոր էին տեղեկացնել գյուղապետին, որ գալու են ընդունում-հանձնում կատարեն: ԺՊ ներկայացուցիչը ներս տնելով փորձել է բացել գյուղապետարանի սեյֆը, գանձապետարանը:

Մեր աղբյուրի պնդմամբ իրավիճակը շարունակվում է մնալ լարված եւ այսօր կրկն սպասվում են իրադարձություններ:

Լուսանկարները, տեսանյութը iravunk.com-ի

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА