o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

24-ամյա հայուհին նշանակվել է Ուկրաինայի վարչապետի խոսնակ

24.09.2019 22:34 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
24-ամյա հայուհին նշանակվել է Ուկրաինայի վարչապետի խոսնակ

24-ամյա հայուհի Դիանա Դավիթյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի մամուլի քարտուղար, հայտնում է Ռուսարմինֆոն։

«15 ժամյա աշխատանքային օրեր, հանգստյան օրերի բացակայություն, դեդլայն և պոստդեդլայն, բարև։ Լրագրող ընկերներ, եթե Ձեզ անհրաժեշտ են մեկնաբանություններ, խնդրանքներ, պարզաբանումներ կամ վարչապետի կողմից որևէ այլ բան, խնդրեմ:

Պուտինի հրամանով Սերգեյ Կարապետյանը նշանակվել է Սմոլենսկի դատախազ

Մենք շատ բաց ենք, երիտասարդ և ակտիվ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթյանը:

Դիանա Դավիթյանն ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտը, աշխատել է «Ֆոկուս» հրատարակությունում:

Նախկինում աշխատել է «Голос» կուսակցությունում, որը վերջերս անցել է Վերին ռադայում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА