o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արոնյան-Լագրավ առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի. Աշխարհի գավաթ

23.09.2019 17:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
Արոնյան-Լագրավ առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի. Աշխարհի գավաթ

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ոչ-ոքի գրանցեց: Ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ուժերը չափեց Ֆրանսիայից Մաքսիմ Մաշիե-Լագրավի հետ:

Մոսկվայում սպանվել է թայբոքսինգի աշխարհի չեմպիոն, հայտնի հայ մարզիկ Աշոտ Բոլյանը

Առաջին դասական պարտիայում, որտեղ Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, գրանցվեց ոչ-ոքի: Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը: Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում է 128 շախմատիստ:

Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА