o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ չարժե լոգանք ընդունել ամեն օր

19.09.2019 22:34 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչո՞ւ չարժե լոգանք ընդունել ամեն օր

Շատ մաշկաբաններ պնդում են, որ ժամանակակից մարդիկ ավելի հաճախ են լողանում, քան հարկավոր է։ Ինչո՞ւ չարժե լոգանք ընդունել ամեն օր։

Վարակներ

Եթե մարդը հաճախ է ցնցուղ ընդունում, հատկապես տաք, դա չորացնում է մաշկը, ինչը նպաստում է միկրոճեղքերի գոյացմանը։ Իսկ եթե միեւնույն ժամանակ օգտագործվում է նաեւ օճառ կամ գել, դա վերացնում է օգտակար մանրէները մաշկի մակերեսին, ինչը նախադրյալներ է ստեղծում վարակների, այդ թվում եւ մաշկային, զարգացման համար։

Ինչո՞ւ եք առավոտյան գլխացավով արթնանում. 5 հնարավոր պատճառ

Արագությունը

Եթե ձեզ պարզապես անհրաժեշտ է հաճախ ցնցուղ ընդունել, դա արեք առավելագույն արագությամբ, փորձեք ջրի տակ մնալ 10-15 րոպեից ոչ ավելի։ Եթե անտեսեք այս խորհուրդը, կարող եք զրկել մաշկը պաշտպանիչ շերտից, ինչը վատ է անդրադառնում իմունիտետի վրա։

Սիրտը

Կարծիք կա, որ տաք լոգանք ընդունելը առաջ է բերում սրտի նոպա 5 անգամ ավելի հաճախ, քան ֆիզիկական վարժությունները։ Սիրտ-անոթային համակարգի աշխատանքի քրոնիկական խանգարումներ ունեցող մարդկանց տաք լոգանքը հակացուցված է, մանավանդ տարվա սառը եղանակին։

Բիզնեսը

Միջին վիճակագրական մարդը (եթե նա, իհարկե, չի զբաղվում ֆիզիկական աշխատանքով) չի քրտնում եւ չի կեղտոտվում օրվա ընթացքում այնքան, որպեսզի ամենօրյա ցնցուղ ընդունելու կարիք ունենա։ Փոխարենը օճառ, շամպուն եւ այլ իրեր արտադրողներին շահավետ է, որպեսզի մենք լողանանք ամեն օր եւ ծախսենք նրանց արտադրանքը որքան հնարավոր է շատ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА