o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գագիկ Խաչատրյանը կալանավայրից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ

06.09.2019 17:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գագիկ Խաչատրյանը կալանավայրից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ

Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Այս մասին NEWS.amտեղեկացավ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Վերջինս հայտնեց, որ կալանավորը քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխվել հետազոտման նպատակով։

ԲՀԿ-ում լռություն է փոթորկից առաջ

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին. Երեք օր անց նախկին պաշտոնյաները կալանավորվել են։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։

Նրան և եղբորորդուն առաջադրված մեղադրանքն առնչվում է  Գագիկ Խաչատրանի` Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА