o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բրազիլիայում 2 օրում անտառային հրդեհների թիվն աճել է ավելի քան 1600-ով

25.08.2019 14:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բրազիլիայում 2 օրում անտառային հրդեհների թիվն աճել է ավելի քան 1600-ով

Մասնագետները հինգշաբթի և ուրբաթ օրերին Բրազիլիայում 1663 նոր անտառային հրդեհ են գրանցել, որոնցից կեսը՝ Ամազոնի անտառներում, գրում է ria.ru-ն՝ Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INPE) տվյալներին հղումով:

Հայտնի է, որ ամբողջ տարվա ընթացքում Բրազիլիայում 78400 անտառային հրդեհ է բռնկվել, ինչը 2013թ.-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

Երկրի իշխանությունների միջազգային հանրության քննադատություններից հետո զինված ուժերին ուղարկել են հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու: 

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն իր հերթին հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է Բրազիլիային Ամազոնի անտառներում հրդեհների դեմ պայքարի նպատակով ֆինանսական օժանդակություն ցուցաբերել: Նման պատրաստակամություն է հայտնել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Հիշեցնենք, որ օրերս հաղորդվել էր Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում ռեկորդային թվով հրդեհների մասին: Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է, և այն կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաև աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:

Հրդեհների թվի ռեկորդային աճի համար քննադատները մեղադրում են երկրի նախագահ Ժայիր Բոլսոնարուին, որը, նրանց խոսքով, չի կանգնեցնում անտառահատումներն ու ֆերմերներին խրախուսում է ընդլայնել իրենց տարածքները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անտառային հրդեհները միջազգային ճգնաժամ է անվանել և մեղադրել Բոլսոնարուին կլիմայի հարցում պարտավորությունները չկատարելու համար:

ՄԱԿ. Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА